Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսին կայացված դատավճիռներով Դ.Մաթևոսյանը և Խ. Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 7-ի սահմաններում, «Ազատության» հրապարակում նշված երկու անձինք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հրելու և քաշքշելու կամ հարվածելու եղանակով վերջիններիս նկատմամբ գործադրել են կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ կապված նրանց ծառայողական պարտականությունները կատարելու հետ: Վերոնշյալ դատավճիռներով Դ.Մաթևոսյանը դատապարտվել է երեք, իսկ Խ. Գասպարյանը՝ երկու տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվելով մեկ տարի վեց ամիս ժամկետով փորձաշրջան։
Դատավճիռները պաշտպանության կողմից բողոքարկվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը 2008թ. սեպտեմբերին կայացրած որոշումներով մերժել է վերաքննիչ բողոքները և Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները թողել անփոփոխ։ Դ. Մաթևոսյանի վերաբերյալ գործով ներկայացվել է նաև վճռաբեկ բողոք, սակայն 2009թ. հունվարին Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։
ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել նաև վերոնշյալ երկու գործերը, որոնց արդյունքում պարզվել է, որ դրանցով քննությունների ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես, երկու դեպքում էլ խախտվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը:
Վարույթն իրականացնող մարմինը և դատարանները Դ.Մաթևոսյանի և Խ. Գասպարյանի կողմից ոստիկաններին հրելն ու քաշքշելը դիտել են որպես բռնություն, այն դեպքում, երբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համատեքստում դրանք չեն կարող որպես այդպիսին գնահատվել: Խ. Գասպարյանի պարագայում մեղադրանքում նշված հարվածելու հանգամանքի վերաբերյալ որևէ ապացույց քրեական գործում առկա չէ, դրա վերաբերյալ որևէ հղում չկա դատական ակտերում:
Պարզվել է, որ դատարանները խախտել են նաև ամբաստանյալների՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը: Մասնավորապես, դատաքննության ընթացքում առանց որևէ լուրջ հիմնավորման մերժվել են իրադարձություններին և Դ.Մաթևոսյանին ու Խ. Գասպարյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքին ականատես մի քանի անձանց դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու պաշտպանության կողմի միջնորդությունները: Երկու գործով էլ մեղադրական դատավճռի հիմքում դրվել են բացառապես ոստիկանության աշխատակիցների՝ վարույթի ընթացքում պատշաճ չստուգված ցուցմունքները:
Եվրոպական դատարանը «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով, վկայակոչելով նաև Հայաստանին չառնչվող մի շարք այլ գանգատներով կայացված որոշումներ, իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ «...իրադարձությունների վերաբերյալ ոստիկանության կողմից ներկայացված տարբերակն անվերապահորեն հաստատելը, դիմումատուի փաստարկներից որևէ մեկին պատշաճ կերպով չանդրադառնալը և պաշտպանության կողմի վկաներին քննելու հարցում մերժելը՝ առանց պատշաճ կերպով ուսումնասիրելու նրանց ցուցմունքների վերաբերելիությունը, հանգեցրել են պաշտպանության կողմի իրավունքների սահմանափակման, ինչը հակասում է արդար դատաքննության երաշխիքներին (տե՛ս mutatis mutandis, «Կասպարովը և այլք»՝ վերեւում հիշատակված, § 66)։»:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Վճռաբեկ դատարան՝ Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ դատական ակտերը բեկանելու և փոփոխելու պահանջով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻ՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ
Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Այդ քաղաքական՝ զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել. պատրաստ եմ այս թեմայով մի օր բաց խոսել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ
Երբ կունենանք խաղաղություն, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Նիկոլ Փաշինյան
Շատերը չէին հավատում Խաղաղության օրակարգին. գործում ենք հոռետեսության միջավայրում. վարչապետ. տեսանյութ
Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի. տեսանյութ
Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Վարդենիսում. որ համայնքներում և երբ են նախատեսված այցեր
Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն
Լևոն Քոչարյանը և Բաքվի վերլուծաբանները նույն թեզն են տանում՝ փորձելով հարվածել խաղաղությանը. Բլեյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել
Գուգարքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Ամեն անգամ համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք, շատ շփվենք նրանց հետ. Ժաննա Անդրեասյան
Ինչ կենսագրություն ունի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը
Դանիել Իոաննիսյանը ջուր է լցրել Դավիթ Խաժակյանի վրա. ինչ վիճաբանություն է եղել տաղավարում. տեսանյութ
Ղուկասյանը մինչ սուրը պատյանից հանելը լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում. Բարսեղյան
Մեսրոպ Առաքելյանը «միացել է» Բաքվի քարոզչական թիմին. ինչ իրավիճակ է սահմանային գյուղերում. տեսանյութ
Հայտնաբերվել են Ադրբեջանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողների դիերը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. աշխարհի գավաթ. տեսանյութ
ՀՀ վարչապետը, ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է ապահովել երկրի զարգացման նոր ուղի. թուրք դիվանագետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող պառակտչական գործողությունները առնվազն բարոյական չեն. ՆԳ նախարար
Հայտնի են Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթեր հեռարձակման օրն ու ժամը
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
Հայտնի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել․ «Լեքսուս»-ն ու գույքը մոխրակույտի են վերածվել, կան վիրավորներ
Yandex Go-ն կկրկնապատկի վարորդների թեյավճարները Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ
Ինչ է արել ԼՂ-ից տեղահանված բնակիչը, որը պնդում է՝ իրեն ոստիկանությունում ծեծել են. նախարարը մանրամասնել է
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում. Պապոյան
Ինչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում
Սիմոնյանը Մեքսիկայի Սենատի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարությանը
Չնայած անվտանգության մշտական սպառնալիքներին՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
Համագործակցության եռակողմ հուշագիր՝ ԵՊՀ-ի, Գլխավոր դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև
Գերիների և անհետ կորածների հարցով սահմանին հանդիպումից հետո ծնողներին մանրամասներ ենք հաղորդել․ ՀՀ ԱԱԾ տնօրեն
Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink
Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը. կանջատվեն փողոցների լույսերը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 21-ին
Անկարայում և Իզմիրում արգելվել են բողոքի ցույցերը
Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT