«Աղջիկ ջան, ես բիզնեսմեն չեմ: Դու ի՞նչ ես ավարտել, ուզում եմ իմանալ, դու կրթություն ունե՞ս». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց տարեսկզբին արած իր այն հայտարարությունը, որ գործող Կառավարության ծրագիրը հեղափոխական չի:

«Ծառուկյանը էսօր ոչ թե տողերն անգիր ա արել, եկել ա իրեն ներկայացնի, Ծառուկյանը զրոյից կայացած մարդ ա, որի ձեռքը պուլսի վրա է, ամեն ինչ գիտի, եւ գիտի, թե 20 օր, մեկ ամիս հետո ինչ է լինելու»,- ինքն իր մասին ասաց ԲՀԿ առաջնորդը: Նա հիշեցրեց, որ 2009 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ ինքը Տիգրան Սարգսյանի կառավարությանը զգուշացրել էր, որ քայլեր պետք է ձեռնարկվեն, եւ ինքը ճիշտ դուրս եկավ:

«Այնպես որ, դուք տեսնում եք, որ Ծառուկյանը տնտեսական կյանքը պատկերացնում է, մարդկանց գիտի, ոչ թե ուզում ա մարդկանց միայն փնովի, այլ ասելուց հետո չակերտները բացի՝ տող առ տող ասի՝ ինչից պետք է սկսել, ինչ անել, որից հետո ինչ դառնա»,- նկատեց նա::

Խոսելով տնտեսական հեղափոխությունը թափ առնելու վարչապետի հայտարարության մասին՝ Ծառուկյանն ասաց, որ այս տարի դեռ չի առել, պետք է սպասել նոր ծրագրին: Անդրադառնալով Ազգային ժողովում քննարկվող պետական բյուջեի նախագծին՝ Ծառուկյանն ասաց, որ փաստաթուղթն ուղարկել են համապատասխան փորձագետներին, մասնագետներին, իրենց պատգամավորներին:

«Մենք երկուշաբթի կքննարկենք եւ խորհրդարանում Ծառուկյանը ելույթ կունենա, եւ կետ առ կետ կասի իր մոտեցումները, տեսակետները, թե ինչ պետք է անել»,- ասաց ԲՀԿ առաջնորդը՝ ընդգծելով, որ այդ քննարկումների ընթացքում կորոշվի՝ ինչպես են քվեարկելու:

Իսկ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ՝ տնտեսական հեղափոխության համար. Ծառուկյանի համար պատասխանը միանշանակ է. անհրաժեշտ է օրենքներ փոխել, պայմաններ ստեղծել, որ ավելի նպաստավոր լինի ներդրողի համար, ավելի շահութաբեր լինի ներդրողի համար, պետք է լինի հարկերի նվազեցում: Ավելին, ըստ Ծառուկյանի, «պետք է նայել Վրաստանում ինչ օրենքներ է, համապատասխան էդ օրենքներից մի քիչ առավել (վերցնենք-խմբ.), որ հնարավորություն տանք ներդրողին՝ գա ներդրում անի: «Երբ որ մեզ մոտ հերթ լինի, ներդրողները հերթ կանգնեն, տեղ չլինի՝ այն ժամանակ կարող ենք ավելացնել: Դա աշխարհի կարգն է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Իսկ առայժմ, Ծառուկյանի համոզմամբ, ներդրումների համար եւս բարենպաստ չեն պայմանները. «Ես վարչապետին շատ հարգում եմ, դուք ինձ ճիշտ հասկացեք, ինքը ուզում ա անել, բայց ներդրումների համար այն պայմանները չկան…Ներդրման համար հարկավոր է, որ լինի մեկ պատուհան. որ ներդրողը եկել է, էլեկտրացանցից, բնության պահպանությունից, էկոնոմիկայից, պաժառնիկից, օրգանից, հարկայինից, մարզպետարանից թղթեր են պետք: Դրա համար քեզ պետք ա մեկ տարի: Հիմա ձեզ հասարակ օրինակ ասեմ. «Ցեմզավոդի» (Ցեմենտի գործարանի) կողքը թագաժառանգը իմ հետ միասին կառուցում ա սիլիցիումի գործարան: Կառավարումը իրենք են անում, հողը մերն է: Ուղիղ մեկ տարի է, որ մենք դիմել ենք, որ արոտավայրը դառնա արտադրական, ուղիղ մեկ տարի չի փոխվում: Վարչապետն իմացել է, զանգել- բարկացել է, մեկ ժամվա ընթացքում պատրաստել- տվել են: Մյուսը. մյուս թագաժառանգը, ասենք թե Քուվեյթի, ուզում է 5 աստղանի հյուրանոց կառուցի: Տարիուկես կանգնած է»,- ասաց ԲՀԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ ներդումը կանգնած է, որովհետեւ հարեւանը բողոք է ներկայացրել եւ դատարանն էլ ձգձգում է քննությունը:

Այս ամենից Ծառուկյանը եզրակացրել է, որ ամեն մարդ պետք է արդյունավետ աշխատի, որ ամեն ինչն էլ լավ լինի:

«Մենակ մի մարդու ցանկանալով, վարչապետի ցանկանալով, չի կարող փոխվել, այդ բոլոր ոլորտների պատասխանատուները իրենք պետք է լիարժեք իրենց գործը պատկերացնեն: Մարդը պետք է իր ոլորտում իր գնահատականը 5 նշանակի, ինքը պետք է զգա, որ արդյունավետ է աշխատում, արդյունավետ չաշխատելու դեպքում ինքը պետք է հրաժարական տա, որ մի ամբողջ ժողովուրդ այդ ոլորտի պատճառով լիարժեք չտուժի»,- նշեց նա::

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կնշանակեր Ազգային ժողովի աշխատանքին, որի պատգամավոր է նաեւ ինքը:

«Արա հորս արեւ…նորից եմ ասում, ԱԺ աշխատանքը դուք տեսնում եք, որ բաժանվել են երեք մասի: Եթե մենք այսօր հարցը բարձրացնում ենք, որ գյուղացու բերքը ցրտահարվել է, բերք չի հավաքվել, կարկտահարվել է, ուրեմն գոնե էդ մարդուն հարկից ազատենք, հողի հարկ չտա: Մարդը վարկ պետք է վերցնի, որ տանի հողի հարկը վճարի: Չի անցել (ԲՀԿ ներկայացրած նախագիծը-խմբ.): Մինչեւ միասնական չլինենք՝ կապ չունի դիմություն, ընդդիմություն…Գնահատականը ոչ բավարար, եթե միասնական չեն»,- ասաց Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդին հարց ուղղվեց, թե լինելով գործարար, ներդրումներ կատարող, ինչո՞ւ է ԱԺ պատգամավոր: Ի պատասխան այս հարցի պատգամավորը բորբոքվեց եւ այսպիսի բանավեճ ունեցավ լրագրողի հետ.

- Ո՞նց ինչու եմ ԱԺ պատգամավոր:

- Դուք բիզնեսմեն եք…

- Աղջիկ ջան, ես բիզնեսմեն չեմ: Դու ի՞նչ ես ավարտել, ես ուզում եմ իմանալ, դու կրթություն ունե՞ս:

- Երեւանի պետական համալսարանն եմ ավարտել:

-Բա պետական համալսարան ավարտածը ի՞նչ գործ ունի լրագրող լինի:

- Ժուռնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել:

-Ուրեմն երեւի լավ չես ավարտել, երեւի ծանոթի միջոցով ես ավարտել:

-Ոչ, կարմիր դիպլոմով եմ ավարտել:

- Ես գործարար չեմ, ես սեփականատեր եմ, բոլորը տվել եմ կառավարման, որ դու այդքան բան պետք է իմանաս, նման հարց չտաս: Կարմիր դիպլոմը երեւի ծանոթի միջոցով են տվել: Էսօրվա օրով, որ դու եկել ես Ծառուկյանին հունից հանում ես…ասում ա՝ ինչի ես պատգամավոր: Բա ո՞վ պետք է լինի, բա դո՞ւ ես ուզում պատգամավոր լինես: Ի՞նչ ես անելու: Հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր է, որ քարը քարին չի դրել, չի էլ տիրապետում:

- Ո՞ւմ նկատի ունեք:

- Քո պեսներին:

Հ.Գ. Ծառուկյանն այսօր մասնակցում էր «Ceramisia» կերամիկայի գործարանի բացմանը, որը կառուցվել է նաեւ Ծառուկյանի հիմնադրած «Multi Group» կոնցեռնի ներդրումներով:

Լրագրողների հարցերին ի պատասխան ԲՀԿ առաջնորդն ասաց, որ գործարանում 500-1000 աշխատատեղ կա, բայց այսօր ունեն 35 աշխատող, քանի որ համապատասխան մասնագետներ չեն գտնում:

ԱԺ պատգամավորը հայտարարեց, որ եթե ցանկացողներ լինեն՝ կարող են մեկ ամսով գործուղել Իտալիա, կավագործի, կերամիկայի մասնագետի որակավորում ստանան, հետ վերադառնան, աշխատեն:

Խոսելով աշխատավարձի մասին՝ Ծառուկյանն ասաց, որ միջինում այն կազմում է 150-500  հազար դրամ՝ կախված աշխատանքի որակից, փորձից, արդյունքից:

Ծառուկյանն ասաց, որ  աշխատող չկա, որովհետեւ բոլոր աշխատողները, լավ մասնագետները մեկնել են Եվրոպա, Ռուսաստան աշխատելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9534 դիտում

Առաջնորդարանի քահանաներից մեկին հրաման է տրվել կոմպրոմատ գտնել ինձ վերաբերող. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Արշակ արքեպիսկոպոսի անպարկեշտ տեսանյութերը մինչ համացանցում հայտնվելն ուղարկվել էր եպիսկոպոսների հեռախոսներին

Ձևիստների հերթական կեղծիքից միջազգային ֆինանսական կառույցներում կախվել են. Հարությունյան

Խաբի Ալոնսոն հեռացվել է «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Երգերս կապրեն ինձանից հետո. Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

Շոյգուն Ալի Լարիջանիի հետ զրույցում դատապարտել է արտաքին ուժերի կողմից Իրանի ներքին գործերին միջամտելու փորձը

Կտրիճ Ներսիսյանն ավելի է թեժացնելու իրավիճակը. քանի նա գահին է, խաղը շարունակվելու է. տեսանյութ

Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին

«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների մասին տվյալներ. պարզաբանում

Ապահովագրական փաթեթով դժվարամատչելի բուժծառայություններ՝ քաղաքացիներին. նախարարն այցելել է «Էրեբունի» ԲԿ

Ջրային կոմիտեն նոր գլխավոր քարտուղար ունի

100 միավորից 98 եմ վաստակել. Աննա Հակոբյանը չինարենի քննության վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Վեդու համայնքապետարանը հերքել է կոմունալ բաժնի աշխատակցի՝ հիվանդ վիճակում պատարագի մասնակցելու տեղեկությունը

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-30 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Ում վրա ստավկա են արել, մինչև քոքը մաշել են. Սերժի համար դաչա են սարքել, հիմա մատ են թափ տալիս. տեսանյութ

Այգեստան գյուղում վագոն տնակ է այրվել. հայտնաբերվել է տանտիրոջ մոխրացած դին

Զերծ մնալ վարելու իրավունքից զրկված քաղաքացիներին մոլորեցնելու փորձերից. ՆԳՆ-ն արձագանքել է Նարեկ Կարապետյանին

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատար է կողաշրջվել. կա տուժած

ՀԷՑ-ի ստորաբաժանումներին և մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարվել է առավելագույնս խստացնել վերահսկողությունը

Դեկտեմբերի 31-ին պապի ինքնաձիգով օդ կրակած 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է. տեսանյութ

Հարյուրավոր զոհեր, վիրավորներ, ինֆորմացիոն բլոկադա. Իրանում իրավիճակը շարունակում է թեժ մնալ. տեսանյութ

ՆԳՆ-ի հետ համագործակցությունը հիանալի օրինակ է. Աթաբեկյանը տվյալներ է հրապարակել

Թորոսյանը ՄՍԾ Արարատի, Մասիսի, Արտաշատի և Վեդու տարածքային կենտրոններում հետևել է մատուցվող ծառայություններին

Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը

Մեր պատասխանը «Սոլովյովներին». Կոնջորյանը տեսանյութ է հրապարակել

15 հազար էլեկտրոմոբիլ 2026 թվականի ընթացքում կազատվի ներմուծման մաքսատուրքից

Վալոդյա Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 2 անձի մասով ավարտվել է

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. բողոքի հայտագիր է հանձնվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ

«Զավարյան» վարժարանի սաներն այցելել են Հունաստանում ՀՀ դեսպանություն

Հրազդան գետում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Արմավիր քաղաքի 6 հա մակերեսով հողատարածքի և ավտոդրոմի նկատմամբ

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

Իմ առաջարկը հետևյալն է՝ ժողովրդի և իրավակարգի օրգանական կապը պետք է հաստատվի. վարչապետ

Ովքեր ձայն կտան Սոլովյովին և նրա հայաստանյան ընկերներին, կքվեարկեն Հայաստանի օկուպացիայի օգտին. Առաքելյան

Շունը հաչում է, քարավանը՝ գնում. շունը Սամվել Կարապետյանի հայրենակից Սոլովյովն է, քարավանը՝ մեր սիրելի երկիրը

Արշակ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը

Աստիճանաբար կցրտի 10-13 աստիճանով. սպասվում են ձյուն, բուք և քամու ուժգնացում