Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանից «բացառիկ տեքստ» է ուղարկել լրատվամիջոցներից մեկին, որտեղ անդրադարձել է համաշխարհային զարգացումներին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլին: Եթե ներկայացնելու լինենք մի նախադասությամբ՝ հիմնական ասելիքը հետեւյալն է. ամեն ինչ վատ է, իրավիճակը շատ վտանգավոր է, իշխանությունները չեն գիտակցում այդ վտանգները եւ ոչինչ չեն ձեռնարկում, իսկ ինքն այս իրավիճակից դուրս գալու ձեւը գիտի, բայց չի ասի, որովհետեւ դա պետության գործն է, իսկ այս իշխանություններին խորհուրդներ տալն անիմաստ է:
Մի կողմ թողնենք արտաքին քաղաքական կողմնորոշումների ու համաշխարհային զարգացումների վերաբերյալ Քոչարյանի դատողությունները (ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ լինելն ու զուգահեռաբար տարբեր մայրցամաքներում որսորդությամբ զբաղվելն, իհարկե, նրան դարձնում է կոմպետենտ այդ հարցերում) եւ անդրադառնանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ նրա գնահատականներին: Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը խիստ թուլացրել է հայկական կողմի դիրքերը բանակցությունների սեղանի շուրջ: Այսինքն՝ պետք էր հակառակն անել, պետք էր ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Արցախը ոչ թե Հայաստան է, այլ ինքնուրույն, անկախ միավոր: Հարց է ծագում՝ այդ դեպքում ինչո՞ւ էր հենց ինքը ժամանակին համաձայնվել բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնել նաեւ Արցախը՝ դրանով իսկ ադրբեջանցիներին հնարավորություն տալով Արցախը դուրս մղել բանակցային գործընթացից: Եվ ընդհանրապես՝ եթե «Արցախը Հայաստան չէ եւ վերջ», ինչպե՞ս ինքը 1998-ին դարձավ Հայաստանի նախագահ, չէ՞ որ վերջին տասը տարիներին մշտապես Հայաստանում չէր բնակվում, այլ Արցախում: Ստացվում է, որ այն ժամանակ ինքը գործնականում (եւ ոչ թե խոսքով) աշխարհին ցույց տվեց այն, ինչը, իր իսկ կարծիքով, կոպիտ սխալ է եւ թուլացնում է մեր բանակցային դիրքերը: Թե՞ այն ժամանակ նախագահի աթոռը բավարար փոխհատուցում էր համարում Արցախի դիրքերը թուլացնելու դիմաց:
Անցնենք առաջ: «Այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս եւ նորմատիվ բառապաշարի սահմաններում», հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը: Սա, հիշեցնենք, այն նույն Քոչարյանն է, որի կողմնակիցները պարծենում են, որ նա ոչ թե 4 միլիարդ դոլար է կուտակել, այլ շատ-շատ՝ մի քանի հարյուր միլիոն, ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի ու բիզնեսների ցանկն էլ մի էջի վրա տեղավորվում է, իսկ որդին ասում է՝ չգիտեմ ինչքան հարստություն ունենք, բայց ինչ ունենք՝ ազնիվ ճանապարհով ենք ձեռք բերել: Հետաքրքիր է՝ Հայաստանում ու Արցախում քանի՞ հոգի կգտնվի, որ կկարողանա «նորմատիվ բառապաշարի սահմաններում» գնահատել այն մարդու գործունեությունը, որը, ղեկավարելով պատերազմող երկիրը՝ այնքան հարստություն է կուտակել, որ դրանով հնարավոր էր էապես բարձրացնել բանակի մարտունակությունը եւ դրանով իսկ, ինչպես ինքն է ասում, մեծացնել հրադադարի պահպանման ներուժը: Ավելին՝ հենց ինքն է ասում, որ նոր պատերազմի դեպքում «դրա մասշտաբները եւ կործանարար հետեւանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր»: Անպայման պետք էր մեկուսարանո՞ւմ հայտնվել՝ դա հասկանալու համար, նախագահի աշխատասենյակում դա չէ՞ր հասկանում:
Թե՞ հիմա էլ չի հասկանում, պարզապես համարում է, որ դա լավագույն թեման է՝ հետին թվով որպես ազգի ճակատագրով մտահոգ գործիչ երեւալու եւ մեկուսարանից դուրս պրծնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT