Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը եւս այսօրվա նիստում բացարկի միջնորդություն ներկայացրեց սույն գործով մեղադրող դատախազներին:
Մինչ այդ, մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկի միջնորդություն էին ներկայացրել Քոչարյանի պաշտպանները: Միանալով այս միջնորդությանը եւս եւ ներկայացնելով իր բացարկի հիմքերը՝ Ալեքսանյանը նշեց, որ սույն քրգործով մեղադրանքի պաշտպանություն իրականացնող դատախազները ենթակա են բացարկման, քանի որ Սահմանադրության 176-րդ հոդվածը, ՔԴՕ եւ Դատախազության մասին օրենքի համապատասխան նորմերը հստակ բխում են, որ դատախազը հանդիսանում է այն պաշտոնյան, որն իրականացնում է մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական հսկողություն։ Այլ կերպ ասած՝ նշված նորմատիվ իրավական ակտերից ակներեւ է, որ դատախազը հանդիսանում է պետության այն ներկայացուցիչը, որն իրականացնում է նախաքննության եւ հետաքննության մարմինների կայացրած որոշումների եւ գործողությունների նկատմամբ դատախազական հսկողություն։
Ներկայացնելով այս նորմերը՝ Արմեն Գեւորգյանի պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ սույն քրգործով մինչդատական վարույթում նախաքննական մարմնի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնց հետեւանքով խախտվել են Արմեն Գեւորգյանի իրավունքներն ու օրինական շահերը․
«Քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները, որոնց հիմնական առաքելություններից է անձանց իրավունքների եւ, օրինակ, շահերի ապահովումը եւ խախտված իրավունքների դեպքում դրանց վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը, հարկ է նշել, որ որեւէ միջոց չի ձեռնարկվել Արմեն Գեւորգյանի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ սույն քրգործի սկզբնական փուլից դատախազների կողմից իրականացվել է կույր մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական հսկողություն։
Նա հայտարարեց, որ տարօրինակ կերպով սույն քրգործում հայտնվել է Վիկիլիքսի հրապարակումն այն մասին, թե իբր ճնշում է գործադրվել ՀՀ ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանի նկատմամբ, որից հետո հաջորդել է արդարադատությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրգործի հարուցումն ու Արմեն Գեւորգյանին մեղադրանքի առաջադրումը։ Ընդ որում, պաշտպանի պնդմամբ, մինչ քրգործի հարուցումը, Պողոսյանը հերքել է որեւէ մեկի կողմից, այդ թվում՝ Արմեն Գեւորգյանի իր վրա ճնշումներ գործադրելու հանգամանքը, ինչը ակնհայտ է դարձնում, որ ի սկզբանե բացակայել է հանցագործության դեպքը․
«Սակայն անհասկանալի պատճառով նախ հարուցվում է քրեական գործը, իսկ հետագայում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն իր հրապարակային ելույթներում խոսում է մեղադրանքի «հիմնավորվածության» մասին, իսկ քրեական հետապնդման մարմիններն էլ ոչ միայն չեն դադարեցրել քրեական հետապնդումը, այլեւ Արմեն Գեւորգյանի մեղադրանքը փոփոխել են ավելի ծանր մեղադրանքով, ինչից ակնհայտ է դառնում, որ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազներն ունեցել են կանխակալ վերաբերմունք»։
Արմեն Գեւորգյանի պաշտպանի պնդմամբ՝ սկզբնական մեղադրանքի շրջանակներում կատարվել են եւ իրականացվել նաեւ այլ խախտումներ։ Ըստ նրա՝ ի սկզբանե քրգործ հարուցվել էր արդարադատությանը խոչընդոտելու փաստի առթիվ, եւ եթե ուսումնասիրենք քրգործ հարուցելու մասին որոշումը, ապա կնկատենք, որ այն կայացվել է դատավարական խախտումներով։
Մյուս խախտումն էլ, ինչպես նշեց Ալեքսանյանը, այն է, որ այդ որոշման մեջ նշված է Արմեն Գեւորգյանի անունը, մինչդեռ, նրա պնդմամբ, քրգործ հարուցվում է ոչ թե անձի դեմ, այլ փաստի շուրջ․
«Ուսումնասիրելով որոշումը՝ կնկատենք, որ այնտեղ տրված են այնպիսի ձեւակերպումներ, որոնք անաչառ դիտորդի տեսանկյունից կարող են ստեղծել այնպիսի տպավորություն, որ Արմեն Գեւորգյանը կատարել է այդ որոշման նկարագրական մասի մեջ նկարագրված գործողությունները՝ հանցավոր արարքը։ Մինչդեռ բոլորիս հայտնի է, որ քրեական գործի հարուցման որոշման մեջ չեն կարող տրվել այնպիսի ձեւակերպումներ, որոնք անաչառ դիտորդի մոտ կարող են ստեղծել այնպիսի տպավորություն, որ անձը կատարել է այդ հանցագործությունը։ Ես չեմ ուզում հավատալ, որ գործով մեղադրողները՝ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները, նշյալ դրույթի մասին որեւէ տեղեկություն չեն ունեցել եւ իմ նշված նախադեպային իրավունքի մասին որեւէ տեղեկություն չեն ունեցել»։
Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ եթե գործ չունեն դատավարական չիմացության հետ, ապա այստեղ գործ ունեն դատախազների կողմնակալ վերաբերմունքի հետ։
Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի փոփոխված նոր ծանր մեղադրանքին, ապա պաշտպանը հարկ համարեց փաստել, որ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Արմեն Գեւորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոշել էր հիմնավոր կասկածի բացակայության հիմքով այդ միջնորդությունը մերժել․
«Այսինքն՝ դատավորը փաստացի արձանագրել էր այն հանգամանքը, որ Արմեն Գեւորգյանը որեւէ առնչություն չունի իրեն վերագրվող այդ մեղադրանքների հետ։ Հետեւաբար, եթե որեւէ առնչություն չունի, նրա առնչությունը մեղադրանքներում չի հիմնավորվել, ապա ինչպե՞ս կարող ենք խոսել առհասարակ մեղադրանքի մասին»,- հնչեցրեց պաշտպանը։
Նա նշեց, որ սպասում էին, որ քրեական հետապնդման մարմիններն անհապաղ ձեռնամուխ կլինեն Արմեն Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում կայացնելուն, սակայն տեսնում են, որ ոչ միայն նման որոշում չի կայացվում, այլ քրեական գործը նույն ապացույցների ծավալով ուղարկվում է դատարան․
«Նկատի ունենալով հանգամանքը, որ դատախազներն էլ դատական քննության փուլում չեն հրաժարվել մեղադրանքից՝ նշանակում է, որ վերջիններս ամենասկզբից կողմնակալ վերաբերմունք են ունեցել։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում են հիմք ընդունել բացարկի միջնորդությունը եւ դատախազներին հեռացնել գործով վարույթից»,- եզրափակեց ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT