Երևան
12 °C
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ Հանրային խորհրդի անդամներին հայտնելով իր հրաժարականի մասին:
Նա կոչով դիմել է Հանրային խորհրդի անդամներին․ «Սիրելի’ գործընկերներ, Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել:
Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում: Այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է:
Փոխարենը իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը. դա անցումային արդարադատությունն է, առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխությունները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրավական համակարգն օգտագործելը և այլն: Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել:
Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք: Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը: Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: Սիրելի՛ գործընկերներ, Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շատերիդ հետ հետաքրքիր ու դժվարին ճանապարհ ենք անցել դեռևս 2009 թվականից՝ փորձելով ստեղծել քաղաքակիրթ հարթակ, ձևավորել հանրային նոր մշակույթ, գտնել փոխզիջումային լուծումներ հասարակության ու իշխանության միջև ծագած խնդիրների, վեճերի և լարվածության ժամանակ: Հուսով եմ, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել իր նպատակներին»,- գրել է Մանուկյանը:
Հիշեցնենք, որ հատկապես վերջին շրջանում Հանրային խորհրդի վարքագիծը քննարկումների տեղիք էր տվել: Պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր վարչապետին՝ խնդրելով Մանուկյանին հեռացնել պաշտոնից: Ընդգծելով, որ Հանրային խորհուրդը Սահմանադրական մարմին է, Բաբաջանյանը միեւնույն ժամանակ գրել էր, որ թեեւ հանրային խորհրդի առաքելությունը պետք է լիներ հանրությանը հուզող խնդիրների վերհանումը, սակայն հանրային խորհրդի կողմից նույնիսկ փորձեր չենք տեսնում այդ ուղղությամբ: Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանի հետ հանդիպումից հետո Բաբաջանյանը ակնարկներ էր արել նաեւ Վազգեն Մանուկյանի ու Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կապի մասին:
Սակայն, հաշվի առնելով, որ Մանուկյանը ՀԽ նախագահի պաշտոնում նշանակվել էր ապրիլի 4-ին, ուստի վարչապետը նրա հեռացման հարցը կարող էր դնել միայն ապրիլի 4-ից հետո: Մանուկյանն ինքն էլ հայտարարել էր, որ կհանդիպի վարչապետի հետ եւ եթե նա համարի, որ չեն ուզում աշխատել իրար հետ՝ ինքը կհեռանա: Օրերս Մանուկյանը հայտարարել էր, որ փորձել է կապ հաստատել վարչապետի հետ, սակայն իրեն չի հաջողվել: Այսօր Հանրային խորհրդի նիստում պետք է քննարկվեր 2 լրատվամիջոցի կողմից ներկայացրած դիմում՝ ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանին խորհրդից հեռացնելու մասին: Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը ՀԽ նախագահ է 2009 թվականից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ակնկալվում է մինչև 80 դրամով բենզինի և դիզելի գնանկում. Պապոյան
Լեռնաձոր գյուղում այրվել են ավտոտնակն ու ներսում կայանած «Օպել»-ը
Հալեպում հրադադար է հաստատվել
Տիրապետում եմ ահռելի տեղեկատվության և փաստերի, որոնք ուղղակիորեն հաստատում են վարչապետի խոսքերը. Պետրոսյան
Սուրենյանը մանրամասներ է հայտնել ջերմաստիճանի թռիչքային բարձրացման ու առաջիկա կանխատեսումների մասին
Հերթական խարդախությունն է տարածվում. Արսեն Թորոսյանը զգուշացնում է
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է. դժվարանցանելի են Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները
Առաջիկա և հետագա բոլոր կիրակիները կմասնակցեմ պատարագների՝ հիմնականում նախապես չհայտնելով, թե որտեղ. Փաշինյան
Թեհրանում կրակոցի ձայներ են լսվում. Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն հարված կհասցնի Իրանին, եթե ցուցարարներ սպանվեն
Բարի երեկո. սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ կասեցրել է 39 երկրի և Պաղեստինի կողմից քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը
Ահա թե ինչպես է Սամվելը մտածել մեր մասին. ՀԷՑ աշխատակիցները մոտեցան խնդրին ծանոթանալու և ի՞նչ պարզվեց. Դավոյան
Կառավարությունը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը, արգելափակվել ձնակույտում
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության 2026 թվականի առաջին նիստը
Կառավարությունը որդեգրել է պետության հարատևության օրակարգը և առանցքում դրվել է Հայաստանի Հանրապետությունը
Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայումը հնարավոր չէ առանց Ռուսաստանի համաձայնության. Մերց
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ
Այսպիսի նոր տեսք է ստացել Երևանի հեռուստաաշտարակը. վարչապետ
Մեդիայի զգալի հատված ընդդիմադիր դաշտի ֆինանսական կենտրոնների ազդեցության տակ է՝ Կարապետյան, Քոչարյան, Սարգսյան
Ինչ է ուզում իրականում Թրամփը Վենեսուելայից. ինչ է հնարավոր տեղի ունենա Իրանում. տեսանյութ
Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել, «Nissan Rogue»-ը կողաշրջվել է. վիրավորներից մեկը բլոգեր է
Ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ապահովագրավճարը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է
Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ
Աննա Հակոբյանին թիրախավորելով՝ փորձում են ուշադրությունը շեղել ուխտերթի կարևորությունից. Ղազարյան. տեսանյութ
Կարևորվել է Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը
Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
«Չաղ Ռուստամի» հոր uպանnւթյան գործով մեկ անձ ձերբակալվել է
Ինչ գիրք է ընտրել Աննա Հակոբյանը հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար
Ի պատասխան ակնհայտ խեղաթյուրված պնդումների՝ ՀԷՑ-ը հայտարարություն է տարածել
ԱԱԾ-ն մեր պետության կարևորագույն անկյունաքարերից և հենասյուներից մեկն է. վարչապետ. տեսանյութ
ԱԽ քարտուղարն ու ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ
Թուրքիայում փոթորիկ է. նավակներ են շրջվել. տեսանյութ
Այգավան բնակավայրում գազատար է վնասվել. գազամատակարարումը դադարեցվել է
ՆԳ նախարարը պարեկային 9 ծառայողի սպայական կոչումներ է հանձնել. տեսանյութ
Մեր նկարների հետ կռիվ տվող Նարեկը իր մտքի ուժը կարող է տեսախցիկների առաջ ցուցադրել բանավեճում. Չախոյան
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով և բարելավված պայմաններով
Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն. Ալեքսանյան
ՊՆ պաշտոնյան կատարել է շուրջ 160 մլն դրամ արժեքով ջերմատեսիլ սարքերի հափշտակություն. վարույթը դատարանում է
Նարեկը մի սենյակում, որտեղ 6-7 ՔՊ-ականի նկար կար, բանավիճեց ու նկարներին հաղթեց. արի բանավիճենք. Ալեքսանյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT