Երեւանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը ենթակա է ապամոնտաժման. գործը ձգձգվում է (լուսանկարներ)

Երեւանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիր-գեղարվեստի դպրոցը ենթակա է ապամոնտաժման: Շենքը հիմնվել է 1958 թվականին, եւ այսօր մաշված է ֆիզիկապես ու բարոյապես: Բայց դպրոցի պատերը զարդարում են սաների աշխատանքները՝ ապահովելով արվեստի մշտական ներկայությունն ու յուրօրինակ հակադրության մեջ մտնելով միջավայրի հետ:

Կրթական հաստատությունն ընդգրկված է ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում»: Նախատեսվում է շենքը քանդել ու տեղում կառուցել նորը: Տնօրեն Գոհար Սանոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ժամկետները երկարաձգվել են: Ի սկզբանե նախատեսված է եղել, որ բուն աշխատանքները պետք է սկսվեն 2019 թվականի սեպտեմբերից: Բայց նոր ուսումնական տարին կրկին մեկնարկել է հին շենքում, եւ այժմ արդեն անհայտ է՝ երբ է դպրոցն ապամոնտաժվելու ու որքան ժամանակ անց է շահագործման հանձնվելու նորակառույցը:

«Աշխատանքը նախաձեռնվել է, նախագծերն արվել են, բայց քանի որ պետք է պահպանվեր միայն դրսի պատը, մնացածն ամբողջությամբ քանդվեր, կոնստրուկցիաների հետ կապված վերանայումների խնդիր առաջացավ: Հիմա դրա ընթացքն է: Պիտի վստահ լինեին, որ հաշվարկները ճիշտ են, շենքը կդիմանա»,- ասաց Գոհար Սանոյանը:

Ըստ նրա՝ արդեն հանրային քննարկումներ են անցկացվել, դպրոցի ներկայացուցիչների հետ նույնպես հանդիպումներ են եղել. «Քանի որ սա մասնագիտացված դպրոց է, եւ մեզ արվեստանոցներ են պետք՝ քանդակի, դիզայնի, կերպարվեստի, նախագծողները մեզ հետ անընդհատ աշխատել են: Եվ բավականին լավ, հետաքրքիր նախագիծ էր ստացվել՝ սիրուն, մեծ արվեստանոցներով, որոնք ապահովված են լինելու ջրով»:

Այս տարի շենքի ապամոնտաժման, ապա եւ շինարարական աշխատանքներն սկսվելու դեպքում նախատեսվել էր դրանք ավարտին հասցնել երկու տարի հետո: Իսկ այդ ընթացքում կրթօջախն իր գործունեությունը պետք է շարունակեր այլ հաստատությունում:  

«Պիտի գտնեինք տեղ՝ տեղափոխվելու: Իհարկե, դժվարություններ կային, որովհետեւ սա հանրակրթական դպրոց չէ՝ վերցնես գիրք ու տետրդ, գնաս ուրիշ դպրոցում երկրորդ հերթով դասեր պարապես: Արվեստանոցներ ունենք, արվեստանոցային գույք ունենք, դասերը ե՛ւ դասարաններում են, ե՛ւ արվեստանոցներում են: Ոչ մի դպրոց այդքան տարածք մեզ կարծես թե չէր կարողանում տրամադրել: Բայց, իհարկե, ճարահատյալ ինչ-որ բան կմտածվի: Հնարավոր է՝ աշակերտները բաշխվեն տարբեր դպրոցներում: Կտեղավորվենք, կարեւորն սկսեն աշխատանքները»,- նկատեց տնօրենը: Դպրոցի շենքի վթարայնության աստիճանը նրան հայտնի չէ: Բայց եւ չի կարծում, թե այդ շենքում դասապրոցես կազմակերպելը վտանգում է այնտեղ սովորողների ու աշխատողների կյանքը: «Մենք նախ սովորել ենք, երկրորդն էլ՝ շենքը շատ ճկուն է, այնպես չէ, որ կփլվի հենց հիմա»,- նշեց նա:  

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը, եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4514 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը