Երևան
12 °C
Բացի Միլանում կայացած «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացված հայ-իտալական գործարար համաժողովին մասնակցելուց՝ Հայաստանի պատվիրակությունը նաեւ շատ կարեւոր հանդիպում ունեցավ Լոմբարդիայի մարզի ղեկավարության հետ։ Այս մասին այսօր Իտալիայում «Հայկական ժամանակ»-ի եւ հայաստանյան մի քանի այլ ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում ասաց Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը։ Նա այս հանգամանքն առանձնապես կարեւորեց՝ նշելով, որ Լոմբարդիայի մարզը տալիս է Իտալիայի ՀՆԱ-ի մոտ 22 տոկոսը՝ շուրջ 368 մլրդ եվրո։
Բաղդասարյանը հայտարարեց, որ Լոմբարդիան պատրաստակամություն է հայտնել աշխատել Հայաստանի հետ։ Նրա փոխանցմամբ՝ շուտով կտեսնեք մոտ 30 ձեռնարկություններ, որոնք կգան Հայաստան․
«Մենք սեկտորները նախապես կիդենտիֆիկացնենք, մոտ 30 ձեռնարկություններ կգան, քանի որ Հայաստանն այսօր հետաքրքիր շուկա է, հատկապես՝ ԵԱՏՄ մտնելու համար»։
Դեսպանը, իհարկե, կարեւորեց նաեւ բիզնես-ֆորումը՝ ընդգծելով, որ այն եւս շատ հաջող անցավ․ ներկա էին շուրջ 150 ձեռնարկություններ, նույնիսկ դահլիճում այլեւս տեղ չկար։
Բիզնես ֆորումը, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, դեսպանատունը կազմակերպել էր Իտալիայի ԱԳՆ-ի եւ Տնտեսության նախարարությանը կից ընկերության հետ, որը զբաղվում է արտաքին կոմերցիայով եւ իտալական ձեռնարկություններին աջակցում է դուրս գալ միջազգային շուկա․
««Իչե»-ի, «Ասո Լոմբարդա»-ի հետ էինք կազմակերպել, որը Լոմբարդիայի ռեգիոնի ձեռնարկությունների մի մասի ասոցիացիան է։ Ամեն դեպքում, հույս ունեմ՝ կոնկրետ ներդրողներից կխոսեն»։
Ճշտող հարցին՝ 30 ընկերություններ գալու են հայկական շուկան ուսումնասիրելո՞ւ, թե՞ կոնկրետ ներդրումների նպատակներով, Իտալիայում ՀՀ դեսպանը պատասխանեց, որ շուկան արդեն իսկ ուսումնասիրում են, բայց նշեց, որ Լոմբարդիայի ղեկավարը հայտնել է միայն, որ մոտ 30 կազմակերպություններ գալու են Հայաստան․ հետաքրքրությունը մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, տրանսպորտի եւ ինֆաստրուկտուրայի ոլորտներում է։
Միեւնույն ժամանակ դեսպանն ընդգծեց, որ առաջին հերթին կարեւոր է այն հանգամանքը, որ հետաքրքրություն կա, ըստ այդմ՝ կա նաեւ առաջարկների հնարավորություն։
Բաղդասարյանն ասաց նաեւ, որ մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը նպաստել է համագործակցային միջավայրին։ Նրա խոսքով՝ այս օրերին նույնիսկ իտալական ԶԼՄ-ներն ուղղակի հեղեղված են ՀՀ վարչապետի այցի մասին լուրերով․
«Ոչ միայն տնտեսական հեղափոխությունն է արձագանք ստացել, այլ նաեւ այս այցը, այն շատ կարեւոր քաղաքական բնույթ է կրում»,- ասաց դեսպանը՝ հիշատակելով նաեւ Փաշինյանի այցը Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ որպես կարեւոր աջակցություն։
Հարցին՝ Իտալիայի կառավարությունն աջակցելո՞ւ է Սբ․ Ղազար կղզում ջրհեղեղի հետեւանքով առաջացած վնասների վերացմանը, Վիկտորյա Բաղդասարյանը պատասխանեց, որ 2 օր առաջ Իտալիայի խորհրդարանը օրենք ընդունեց աղետի վերաբերյալ, ըստ որի՝ Իտալիան կօգնի վերականգնել մի շարք կազմակերպությունների շենքեր, եւ, հուրախություն մեզ, Սուրբ Ղազար կղզին մտնում է ցանկի մեջ։
Ինչ վերաբերում է մշակութային կյանքին, ՀՀ դեսպանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է նաեւ Հովհաննես Թումանյանի արձանի բացումը Հռոմում՝ նախագահական պալատի դիմացի այգում։ Դեսպանը մեկ այլ կարեւոր ծրագրի մասին հիշատակեց, սակայն չբացահայտեց՝ նշելով, որ անակնկալ է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիտարներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են
Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT