Երևան
12 °C
Վերջին օրերին իշխանությունների դեմ իրականացվող քարոզչության զինանոցում նոր կարգախոս է հայտնվել, որի հիմնական իմաստը սա է՝ «Հայաստանի շուրջ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում, իսկ մենք, հայտնի կենդանու ականջում քնած, հետեւում ենք Նիկոլի մեկ դերասանի թատրոնին»: Մառազմն այնտեղ է հասել, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավորներից մեկն, ըստ էության, իշխանություններին ու հասարակությանը մեղադրել էր, թե ահա Երկիր մոլորակին հսկայական երկնաքար է մոտենում՝ Քեոփսի բուրգի մեծությամբ, ու եթե հասնի մեզ՝ վիթխարի ավերածություններ կանի, իսկ մենք մանր-մունր ներքաղաքական շոուներով ենք զբաղված: Դե իհարկե, եթե Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցած չլիներ եւ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մերժված չլինեին, կամ երկնաքարը ՀՀԿ Գործադիր մարմնի որոշմամբ կփոխեր իր շարժման ուղղությունը, կամ ՀՀ զինված ուժերը «80-ական թվականների զենքերով» կոչնչացնեին այն, կամ էլ, ծայրահեղ դեպքում, Սաշիկ Սարգսյանին կխնդրեինք, ու նա կկիսեր երկնաքարը՝ դրանով իսկ նվազեցնելով հնարավոր ավերածությունները:
Իսկ հիմա՝ ավելի լուրջ: Այո, Հայաստանի շուրջ իսկապես վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում: Վրաստանում եւ Իրանում ներքաղաքական իրավիճակը լարված է, Ադրբեջանն ակնհայտորեն պատերազմի է պատրաստվում (ի դեպ՝ վերջին 25 տարիներին ոչ մի րոպե չի դադարեցրել այդ աշխատանքները), Մերձավոր Արեւելքում լարվածությունը չի թուլանում, Թուրքիան օրեցօր ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում, եւ այսպես շարունակ: Հարց է ծագում՝ ինչպե՞ս պիտի Հայաստանը դիմակայի այդ հնարավոր մարտահրավերներին, եւ ինչպե՞ս էր դիմակայում նախկինում:
Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանի օրոք իշխանությունները չէին գիտակցում հնարավոր վտանգները եւ ոչինչ չէին ձեռնարկում: Իհարկե ձեռնարկում էին: Օրինակ՝ բիզնեսներն ու կապիտալը տեղափոխում էին արտասահման: Բայց մի քիչ էլ պետության մասին էին մտածում: Սերժ Սարգսյանն, օրինակ, նախագահ դառնալուն պես փորձեց կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Չստացվեց: Հետո փորձեց կարգավորել ղարաբաղյան խնդիրը՝ աննախադեպ զիջումներ խոստանալով Ադրբեջանին: Դարձյալ չստացվեց (նրանք ավելին էին ուզում): Հետո փորձեց Հայաստանը ԵԱՏՄ մտցնելով ստանալ Ռուսաստանի անվերապահ աջակցությունն ու պաշտպանությունը՝ ցանկացած իրավիճակում: Էլի չստացվեց (Ռուսաստանն արդեն ահռելի քանակությամբ ժամանակակից հարձակողական սպառազինություն էր վաճառել Ադրբեջանին ու նույնիսկ հայտարարեց, որ պատրաստվում է էլի վաճառել): Երկրի ներսում էլ միասնության մասին խոսք լինել չէր կարող՝ ընտրակեղծիքներով ձեւավորված իշխանություններ, իշխանությունների նկատմամբ հանրային վստահության զրոյական մակարդակ, «գաղջ մթնոլորտ» եւ արտագաղթ: Պարզ ասած՝ նախկին իշխանությունները հնարավոր ֆորսմաժորներին դիմակայելու ուղղությամբ առանձնապես քայլեր չէին անում, արված քայլերն էլ ձախողվել էին:
Իսկ ի՞նչ են անում այսօրվա իշխանությունները: Հասկանալի է, որ, ասենք, Իրանի կամ Վրաստանի ներքաղաքական զարգացումների վրա ազդելու հնարավորություններ գործնականում չկան, Ադրբեջանն էլ, ամենայն հավանականությամբ, ավելի կառուցողական չի դառնալու եւ շարունակելու է նախապատրաստվել նոր պատերազմի: Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար կարող են կատարել միայն հետեւյալ քայլերը. ապահովել ներհասարակական համերաշխություն՝ հիմնված իշխանությունների նկատմամբ հանրային վստահության մեծ պաշարի վրա, ամրապնդել բանակը (օրինակ՝ բանակում ծառայելն ավելի գրավիչ դարձնելու, ավելի ժամանակակից սպառազինության եւ սոցիալական ավելի ամուր երաշխիքներ սահմանելու միջոցով) եւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դնել ավելի գործնական հիմքերի վրա:
Համաձայնվեք, որ իշխանությունները հենց այս ուղղություններով էլ աշխատում են եւ արդեն իսկ որոշակի հաջողություններ են արձանագրել: Բազմաթիվ խնդիրներ, իհարկե, դեռ կան, բայց որպես կանոն՝ այս ոլորտում խնդիրները երբեք էլ չեն ավարտվում: Բայց իշխանություններին մեղադրելը, թե ոչինչ չեն անում, համաձայնվեք, առնվազն անազնիվ է: Եթե անգամ այդ մեղադրանքների ետեւից երեւում են հայտնի կենդանու ականջները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT