Դատական համակարգը վերից մինչև վար պետք է ենթարկվի բովանդակային փոփոխությունների. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի խորհրդարանում սկսվել է ՄԻՊ հաստատության գործունեության 15-ամյակի առթիվ միջազգային համաժողովը։ Միջոցառմանը ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստը վարում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ելույթ ունենալով բացման խոսքով՝ վարչապետ Փաշինյանը նախ ներկաներին շնորհավորեց ՄԻՊ ինստիտուտի ներդրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ՝ նշելով, որ ՄԻ պաշտպանությունը կարեւորագույն գերնպատակներից մեկն է, որը ժամանակակից աշխարհում կարող է ունենալ ժողովրդավարական կառավարությունը, ժողովրդավարական հասարակությունը եւ ժողովրդավարական երկիրը։

Փաշինյանի խոսքով՝ 15 տարի առաջ, երբ հիմնադրվեց ՄԻ պաշտպանի ինստիտուտը, դրա վերաբերյալ կային որոշակի հոռետեսական գնահատականներ, թե ինչպիսի ազդեցություն կունենա այն ՀՀ-ում ՄԻ պաշտպանության գործում։ Վարչապետը, սակայն, արձանագրեց, որ այդ ինստիտուտը Հայաստանում կայացել է եւ անուրանալի նպաստ է ունեցել ՀՀ-ում ՄԻ պաշտպանության գործում․

«Պետք է արձանագրել, որ 15 տարիների ընթացքում ՄԻՊ եւ կառավարության հարաբերությունները պարզ հարաբերություններ չեն եղել։ Բավական է արձանագրել, որ ՄԻՊ առաջին երեք պաշտպանները չեն պաշտոնավարել մինչեւ իրենց ժամկետի ավարտը, հրաժարական են տվել, ինչը հանրայնորեն ընկալվել է որպես ՄԻՊ եւ իշխանությունների միջեւ առկա խորը հակասությունների արտահայտություն»։

Միեւնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը համոզված է եւ հուսով, որ 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում ՄԻՊ գործունեության համար նոր պայմաններ եւ նոր միջավայր է ստեղծվել․

«Ընդհանրապես ՄԻ պաշտպանության համար նոր պայմաններ ու միջավայր է ստեղծվել, որովհետեւ հեղափոխությունն արել են ՀՀ քաղաքացիները, եւ ուրեմն հեղափոխությունը պետք է ստեղծի եւ անհրաժեշտորեն ստեղծել է մի միջավայր, որտեղ մարդը ոչ միայն դեկլարատիվ, այլեւ փաստացի բարձրագույն արժեք է, եւ նրա իրավունքների պաշտպանությունը՝ կառավարության, իշխանության առաջ դրած առաջնային խնդիր»։

Սա, իհարկե, ինչպես իր ելույթում ասաց վարչապետը, չի նշանակում, թե այսօր ՀՀ-ում ՄԻ պաշտպանությունը գտնվում է իդեալական վիճակում, սա նշանակում է, որ ՄԻ պաշտպանությունը ՀՀ կառավարության համար առնվազն նույնպիսի առաջնահերթություն է, ինչպիսի առաջնահերթություն է ՄԻ պաշտպանի համար․

«Եվ այս առումով ՄԻՊ գործունեությունը ՀՀ-ում անձամբ ես, կառավարությունը եւ ԱԺ-ն մեծապես կարեւորում ենք, որովհետեւ համարում ենք այս ողջ գործընթացում մեր կարեւոր դաշնակիցներից մեկին՝ ՄԻՊ ինստիտուտին։ Եվ ընդհանրապես մեր գործունեությունը հեղափոխությունից հետո ուղղված է հենց առաջին հերթին ՄԻ պաշտպանությունը, որովհետեւ դա հենված է այն պարզ գիտակցման վրա, որ բոլոր մարդիկ ՀՀ-ում հավասար են օրենքի առաջ, եւ մարդկանց անհավասարությունն օրենքի առաջ առաջին հերթին ստեղծում է կոռուպցիա, եւ երբ ՀՀ կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, առաջին հերթին դրա արդյունքը ՄԻ պաշտպանության ավելի բարձր մակարդակը պետք է լինի, երբ ՀՀ կառավարությունը պայքարում է մենաշնորհների դեմ, դա առաջին հերթին անդրադառնում է ՄԻ պաշտպանության մակարդակի վրա, տվյալ դեպքում՝ սեփական բարեկեցությունը կառուցելու՝ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի վրա»։

Գործադիրի ղեկավարն արձանագրեց, որ ՀՀ-ում ունենք մեծ օրակարգ ՄԻ պաշտպանության առումով, բայց նաեւ ընդգծեց, որ լուծվել են ինստիտուցիոնալ կարեւորագույն հարցեր, որոնք երկար տարիներ թվացել են անլուծելի․

«Առաջինը՝ 2018-ի դեկտեմբերին մենք ունեցանք խորհրդարանական արտահերթ ընտրություններ, եւ դրանք առաջինն էին մեր երկրի պատմության խորհրդարանական ընտրությունների մեջ, որոնց արդյունքները կասկածի տակ չդրվեցին ո՛չ միջազգային, ո՛չ էլ հայաստանյան հանրության կողմից, եւ, ընդհակառակը, դրանք լայնորեն գնահատվեցին բոլոր միջազգային եւ տեղական դիտորդների կողմից՝ որպես ազատ, մրցակցային, ժողովրդավարական»։

Արձանագրելով մարտահրավերները՝ վարչապետը նշեց, որ ՀՀ-ն այսօր, աներկբա, ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը հիմա ՀՀ-ում գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն, եւ դա 2018-ին տեղի ունեցած հեղափոխության էմոցիոնալ շարունակությունն է․

«Մենք հիմա կարիք ունենք մեր երկրի ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով, այնպես, որ դրա ապագան որեւէ կերպ կապված չլինի որեւէ լիդերի, որեւէ անձի, որեւէ քաղաքական կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից, եւ այս հարցում մենք, աներկբա, գնալու ենք առաջ»։

Մյուս մեծագույն մարտահրավերը, Փաշինյանի խոսքով, դատական անկախ համակարգի կայացումն է․

«ՀՀ-ում մենք արձանագրում ենք, որ օրենսդիր, գործադիր իշխանության հետ զուգահեռ ՀՀ-ում դատական իշխանությունն է նաեւ, որ նպաստել է ՄԻ զանգվածային ոտնահարումների։ Եվ մեզ համար այսօր առաջնային մարտահրավեր է ունենալ իսկապես անկախ դատական համակարգ։

Ես ուզում եմ արձանագրել մեր կառավարության կարգը։ Մեզ ամենեւին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգ, եւ մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսկողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն։ Բայց երբ ՀՀ կառավարությունն ի ցույց դրեց իր գործնական եւ քաղաքական կամքը՝ հրաժարվել դատական համակարգի նկատմամբ վերահսկողության պրակտիկայից, պարզվեց, որ դա որոշակի դաշտ է բացում նրանց համար, որոնք նախկինում վերահսկողություն ունեին դատական համակարգի նկատմամբ, եւ նրանք սա գնահատեցին որպես հնարավորություն, որ իրենք կարող են շարունակել վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ՝ այսպիսով փորձելով հետ պտտել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները»։

Փաշինյանն ԱԺ բարձր ամբիոնից եւս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀ-ում դատական համակարգը վերից վար պետք է ենթարկվի խորքային, բովանդակային փոփոխությունների այնպես, որ այդ դատական համակարգը լինի իրապես անկախ եւ ՀՀ-ում ժողովրդավարության, ՄԻ պաշտպանության, օրինականության առանցքային ինստիտուտներից մեկը։

Նա ընդգծեց, որ այսօր մեծ խնդիրներ ունենք ընդհանրապես իրավական համակարգի աշխատանքի որակի հետ կապված․

«Մեր պրոբլեմներն օբյեկտիվ են, որովհետեւ այդ համակարգերը շատ երկար տարիներ աշխատել են մի պայմաններում, որոնք իրենց խորքում հակոտնյա են եղել ՄԻ պաշտպանությանը, եւ նոր միջավայրում մեզ հարկավոր է ունենալ նոր իրավապահ համակարգ նույնպես»։

Ի վերջո, այս ողջ բարեփոխումների համատեքստում կառավարության համար առանցքային է ՄԻՊ ինստիտուտը, որովհետեւ, վարչապետի խոսքով, իրենք ՄԻՊ-ին դիտարկում են որպես կատալիզատոր՝ իրենց կողմից իրականացվող բարեփոխումների գնահատման համար․

«Մենք դիտարկում ենք որպես հակակշիռ՝ մեր թեկուզ ամենալավ, ամենաբարի, ամենաժողովրդավարական նպատակների գնահատման առումով, եւ համոզված եմ, որ ՀՀ-ում ՄԻՊ-ը հենց այդպիսի դերակատարում ունի, եւ ՀՀ կառավարությունը, ՀՀ-ում իշխող քաղաքական մեծամասնությունն ամեն ինչ կանեն, որպեսզի ՄԻՊ գործունեության համար ստեղծի բոլոր նպաստավոր պայմանները՝ որպես ժողովրդավարության, օրինականության, ՄԻ պաշտպանության կարեւորագույն ինստիտուտներից մեկը»։

Եզրափակելով իր ելույթը՝ կառավարության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում ՄԻ պաշտպանության վիճակն ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա եւ տարվա հետ ավելի կլավանա, եւ դա կլինի ոչ թե ՀՀ կառավարության եւ ՄԻՊ հակադրության, այլ այդ երկու ինստիտուտների համագործակցության արդյունք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3689 դիտում

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ կոկաին տեսակի թմրամիջոց

Նորատուսում վիճաբանություն-ծեծկռտուքից հետո 3 քաղաքացի տեղափոխվել է Գավառի հիվանդանոց

Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերի

Իսրայելի յուրաքանչյուր թշնամի ԱՄՆ-ի թշնամին է. դեսպան Մայք Հաքաբի