Երևան
12 °C
Երեկ երեկոյան Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը. լուսադեմին հայտարարվեց, որ հավաքվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։
«Հեռուստամարաթոն-2018»-ին հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար, այսինքն՝ ավելի քան 1 միլիոն դոլարով ավելի:
«Հեռուստամարաթոն-2017»-ին խոստացվել էր 12 միլիոն 505 հազար 456 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կրկին շուրջ 1 միլիոն դոլարով ավելի, քան 2018-ին: «Հեռուստամարաթոն 2016»-ին հանգանակվել էր 15 մլն 428 հազար 777 ԱՄՆ դոլար:
«Նախորդ տարվա 11 միլիոնը, որ հայտարարվեց, դրա մեջ կային 2 մեծ խոստում, որոնք մինչեւ այժմ չեն կատարվել: Այդպես եղել է նաեւ նախորդ տարիներին»,- հեռուստամարաթոնի ժամանակ խոստացվող գումարների տարեցտարի նվազմանը մեր զրույցում այսպես արձագանքեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, ապա շարունակեց. «Ես կարող եմ երկու պատճառ ասել՝ ինչու այդպես եղավ, որովհետեւ այս տարի խոշոր դոնորներ չկային, մեր հիմնական ռազմավարությունը ոչ թե խոշոր նվիրատվություններ հավաքելուն էր ուղղված, այլ որքան հնարավոր է շատ մարդկանց ներգրավելը»:
Եվ այդ ռազմավարությունը, ըստ Արշամյանի, արդեն հաջողել է, քանի որ այս տարի գրանցվել է հեռուստամարաթոնի պատմության մեջ աննախադեպ թվով առցանց նվիրատու՝ շուրջ 1500 մարդ: Եվ այս թիվը, ըստ նրա, անընդհատ աճում է՝ չնայած այն հանգամանքին, որ arca համակարգն այնքան էլ լավ չի աշխատում, եւ բազմաթիվ նվիրատվություններ կան, որ սպասման ռեժիմում են: «Մենք կատարյալ համակարգ ենք ստեղծել, որ մարդիկ կարողանան պարբերական վճարել. եթե հիմնադրամի կայքում կարգավորումը տալիս ես, ամեն ամիս քո քարտից քաշում է, դու չես էլ հիշում դրա մասին: Ցանկացած պահի, եթե չուզես, անջատում ես ֆունկցիան»,- նկատեց Արշամյանը՝ հավելելով, որ աննախադեպ է նաեւ հեռախոսազանգերով եւ SMS-ներով 4 ժամում հավաքված գումարի՝ 50 հազար դոլարի խոստումը:
Մեր հարցին ի պատասխան՝ հիմնադրամի տնօրենն ասաց, որ նախորդ տարի բավական խոշոր գումար խոստացած եւ այն չփոխանցած անձանցից մեկը հիմնադրամի Ամերիկայի արեւմտյան ափի նախագահ, խոշոր գործարար, հիմնադրամի նախորդ տարիների նվիրատուներից Անդրանիկ Բաղդասարյանն էր: Վերջինս խոստացել էր 1 միլիոն դոլար, սակայն հետագայում բիզնեսների հետ կապված խնդիրներ էր ունեցել եւ չէր կարողացել փոխանցել:
Մյուս խոստումատուն, ըստ Արշամյանի, կրկին ԱՄՆ-ից է եղել: Անձը 2.3 միլիոն դոլարի խոստումը տված է եղել անանուն, այդ պատճառով հիմնադրամի տնօրենը չցանկացավ հրապարակել անունը:
«Եվ նաեւ 1 միլիոն դոլարի մի խոստում կար, բայց 400 հազարը փոխանցվեց: Ուզում եմ ասել՝ էդպիսի բաներ շատ են լինում, մանավանդ խոշոր խոստումների ժամանակ: Փոքր նվիրատուները՝ 10, 100, 200, 1000 դոլար եւ այլն, բոլորն իրենց վճարումներն անում են շատ արագ: Ընդ որում, նաեւ քանի որ Միացյալ Նահանգների համակարգն այնպիսին է, որ ոչ միայն հավաքում են մարաթոնի ժամանակ, այլ նամակներ են ուղարկում տասնյակ հազարավոր մարդկանց՝ առաջարկելով նվիրատվություններ անել: Այդ նամակների պատասխանները հիմնականում գալիս են դեկտեմբերի վերջին, հունվարի սկզբին, քանի որ տարվա վերջ է, եւ եթե գումար ես փոխանցում բարեգործության համար, քո հարկերից էդ գումարը հանվում է»,- նկատեց նա:
Ըստ հիմնադրամի տնօրենի՝ դեռ այս գումարին ավելանալու է նաեւ Մոնրեալի, Իտալիայի, Շվեդիայի, Լիբանանի հանգանակությունների գումարը. այդ վայրերում մարաթոններ տեղի կունենան տարվա սկզբին: Նախորդ տարի, օրինակ, Լիբանանը 87 հազար դոլար հանգանակեց, չնայած որ այնտեղ շատ բարդ իրավիճակ էր: Նախորդ տարի մեծ գումար էր հանգանակվել նաեւ Իրանից (1 միլիոն 340 հազար դոլար), որն այս տարի դրամահավաքը հետաձգել է՝ տնտեսական ճգնաժամով պայմանավորված:
Նշենք նաեւ, որ 2017-ին, օրինակ, հեռուստամարաթոնին խոշոր նվիրատվություն էր արել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը (350 000 դոլար): Այս տարի գործարանի անունը չկա խոշոր փոխանցումներ կատարածների թվում: Նույնը վերաբերում է նաեւ Գագիկ Ծառուկյանին:
Արշամյանից հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, ինչո՞ւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գումար չի նվիրաբերել: Արշամյանը հիշեցրեց, որ նա նախորդ տարի եւս չի փոխանցել գումար: «Չենք խոսել, բայց ենթադրությունս այն է, որ քանի որ իրենք իրենց բարեգործական ծրագրերն ունեն, չեն ներգրավվում այստեղ: Բայց շատ հավես կլիներ, որ պարոն Ծառուկյանն այդ 10 հազար դրամի գաղափարը դներ: Շատ սիմվոլիկ կլիներ, քանի որ ինքը համակիրների մեծ բանակ ունի, հետաքրքիր պրոցես կարող էր սկսվել»,- ասաց Արշամյանը: Հիշեցնենք, որ, օրինակ, 2016-ին Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ էր նվիրաբերել Հայաստան Համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքին:
նոր ռազմավարություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, ըստ Հայկակ Արշամյանի, որոշել է փոխել ռազմավարությունը: «Ուզում ենք հասկանալ՝ ո՞նց անենք, որ չկենտրոնանանք միայն աշնան վրա, այլ այս գործընթացը տեղի ունենա ամբողջ տարվա ընթացքում»,- մեր զրույցում նկատեց հիմնադրամի տնօրենը:
Այս տարվա մարաթոնի նորամուծությունը challenge-ի գաղափարն էր: Այս գաղափարով Ֆեյսբուք սոցցանցում առաջին գրառումն արել էր հենց Հայկակ Արշամյանը՝ իր ընկերներին առաջարկելով նվիրաբերել իրենց մեկ գավաթ սուրճը Հիմնադրամի 2020 ծրագրերին:
Այնուհետեւ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերից այդ մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մարտահրավեր նետելով Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Ալեքսիս Օհանյանին: «Առաջին երկուսն արդեն արձագանքել են, եւ դա շատ դրական արձագանք կառաջացնի, որովհետեւ երկրաչափական պրոգրեսիայով է առաջ գնում: Եթե մենք կարողանանք կես կամ մեկ միլիոն մարդու ներգրավել այս գործընթացներում, որը մեզ ամիսը 1, 5 կամ 10 դոլար կբերի, մենք կարող ենք շատ լավ արդյունքների հասնել բոլորով միասին»,- ասաց Հայկակ Արշամյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT