Երևան
12 °C
Թույլ տվեք վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ են եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ հարց ու պատասխանի ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դիտարկմանը, որ «հիասթափված շեյխ ներդրողների» վերաբերյալ խոսակցություններում շրջանառվում է նաեւ Փաշինյանի անունը, մասնավորապես որ ինքը քաղաքապետի հետ նրանց հանդիպման համար միջնորդություն է ներկայացրել։
Փաշինյանն ասաց, որ եթե նրանք շեյխի ներկայացուցիչ լինեին, Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնական ներկայացուցիչ, ապա կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրել, որ նա զանգի իրեն եւ խնդրի, որ ինքն էլ Երեւանի քաղաքապետին միջնորդի շեյխերին ընդունելու համար․
«Որովհետեւ եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, դեսպանատան միջոցով կարող էին դիմել մեզ։ Այո, Գագիկ Ծառուկյանն ինձ զանգել է, խնդրել, ասել՝ խոշոր ներդրողներ են։ Ես Երեւանի քաղաքապետին զանգել եմ, կիրակի օրով նա ընդունել է, ինձ էլ ասել է՝ պարոն Ծառուկյանն ասել է շեյխեր են կամ ներկայացուցիչ, ես հարգանքով ասել եմ՝ թող ընդունեն։ Երեւանի քաղաքապետարանը արարողակարգով ընդունել է նրանց՝ որպես պաշտոնական ներկայացուցչի»,- ներկայացրեց Փաշինյանը՝ շարունակելով, որ տարօրինակ է եղել, որ այդ մակարդակի մարդիկ Երեւանի քաղաքապետի հետ գալիս են հանդիպման՝ «ջինսերով, բոտասներով ու մայկաներով»․
«Սա, կարծում եմ, վերաբերմունք է պետական ինստիտուտի հանդեպ։ Նրանք ասել են՝ Երեւանի կենտրոնում հող ենք ուզում՝ բիզնես դնելու համար։ Քաղաքապետն էլ ասել է՝ ցավոք սրտի, ձեր նշած տարածքներով հող Երեւանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա, մասնավորը գուցե ունենա, պետք է գնել։ Հընթացս պարզվել է՝ երեք հյուրերն էլ հեռախոսներ ունեն, զանգ են ստացել, երբ քաղաքապետը ներկայացնելիս է եղել հնարավորությունները։ Սկզբից մեկն է սկսել խոսել հեռախոսով, քաղաքապետը ընդհատել է իր խոսքը, հետո՝ մյուսը, էլի ընդհատել է խոսքը, բայց որ երրորդին է զանգ եկել, ասել է՝ «ենթադրում եմ՝ խոսակցությունն արդեն հետաքրքիր չէ ձեզ, ես, ըստ էության, ավարտեցի, շնորհակալություն, ցտեսություն»։ Եվ ես կարծում եմ՝ ճիշտ է արել։ Որովհետեւ, եթե մարդիկ կան՝ թույլ են տալիս, որ իրենց էդպես վերաբերվեն եւ էդպես վարվեն, եւ իրենց համար Հայաստանի պետականությունն է դա, որ ջինսով, բոտասով պիտի մտնեն, քաղաքապետին ասեն՝ սա, նա․․․ էդ ժամանակները պրծել են»։
Փաշինյանը նկատեց, որ խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն սկսել է ներդրումային միջավայրից բողոքել։ Նա նշեց, որ ժամանակագրորեն բան չի ասում, բայց դա համընկել է այն հանգամանքի հետ, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի Գրուպ» ընկերության ղեկավարին (Ծառուկյանին պատկանող ընկերություն է,- հեղ․)՝ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար․
«Եվ ես ուզում եմ ասել, որ Հյուսիս-հարավ պրոյեկտը ներդրումային շատ լավ միջավայր է եղել, բայց բռնել էն էդ նախագիծը որպես կթու կովի կթել են, ով հասել է։ Հիմա մենք թաթիկները կտրում ենք հատ-հատ եւ շարունակելու ենք կտրել, եւ որեւէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշին, պետականությանը, ինքնիշխանությանը, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել։ ԿԿտրենք բոլորի թաթիկները։ Սա՝ ի գիտություն»,- եզրափակեց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Ղազախստան. լուսանկարներ
Այդ հնարավորությունը հավերժ չի լինի, և սխալ կլինի այն բաց թողնելը. Ամիրբեկովը՝ խաղաղության համաձայնագրի մասին
Հայ շախմատիստները աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել
Երկրաշարժ Հայաստանում
Քաղաքապետի խուժան թեկնածուին լսեցի, շուրջը հավաքվածների ծափերը ևս լսեցի, մազոխի՞ստ եք, ժողովուրդ. Հակոբյան
Բոլոր աշխատանքները իրականացնելու ենք համատեղ՝ իմ համաքաղաքացիների գիտակցված քվեարկությամբ. Սարիկ Մինասյան
Բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի է հայտնաբերվել
ԿԳՄՍ նախարարը Չարենցավանում հետևել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլին
Մխիթար Հայրապետյանն այցելել է Arm-Electronik. քննարկվել է ինժեներական կրթության ընդլայնման հնարավորությունը
Հրադադարի խախտումների անհիմն մեղադրանքները հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. ԱԳ փոխնախարար
Կանանց Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի
Եվրամիությունը նշել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու իր պայմանները
Գորիսում մեքենաներ են բախվել. «ԳԱԶ 31029»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա. սպասվում է հանդիպում Մակրոնի հետ
Ալյասկայում օդաչուն և 2 դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով լիճը ընկած օդանավի թևի վրա
«Սևան ազգային պարկ»-ի հարևանությամբ կայանված մեքենայում 32-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Միանում ենք համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին. Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ
Ուրվագծվել են ՀՀ-Թուրքմենստան համագործակցության ոլորտները. կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստը
Քաղաքացին ընկել է Գնդեվազ գյուղի մոտակա ձորը և վնասվածքներ ստացել
Քասախի արվեստի դպրոցում տեղի կունենա «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը. ինչպես մասնակցել
Պարտքս էր ծանոթանալ հայ գործընկերոջս հետ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Թուրքիայի հյուպատոսը
Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ․ վարչապետը՝ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին
Փոխվարչապետն ու նորանշանակ դեսպանը քննարկել են Հայաստան-Իտալիա օրակարգի հեռանկարային ուղղությունները
Դոպինգ եք խմո՞ւմ, որ գաք ստեղ ցնցվելով ինչ-որ պաթոսի օվերդոզով խոսեք․ վարչապետը՝ ընդդիմադիր պատգամավորին
Մեկ քարտ, շատ ուղիներ
Շվեդիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար, հատկապես` ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում. Արման Եղոյան
Ձեզնից ավելի շատ բան կա սովորելու, թե ինչպիսին չպետք է լինի պատգամավորը. վարչապետ՝ Մանուկյանին
Ահռելի գույք կա ՀՀ-ում, որ ժամանակին մասնավորեցվել է, բայց տնտեսական շրջանառության մեջ չէ. վարչապետ. տեսանյութ
Եթե որևէ դուրսպրծուկ փորձի ՀՀ քաղաքացու ընտրության կամքին բռնանա, շատ արագ կհայտնվի ասֆալտին․ վարչապետ
2026-ի 2-րդ կիսամյակին կկարողանանք նոր կենսաչափական անձնագրի ծառայություն մատուցել քաղաքացիներին. ՆԳ նախարար
Ով չի կարողանում ապրի, պետք է հետ գնա, տեսնի՝ կրթության ո՞ր փուլում է այդ պրոբլեմն առաջացել․ վարչապետ
Ուսումնասիրվում են Վարդան Ղուկասյանի հետ կապվող ձայնագրության վերաբերյալ հրապարակումները. դատախազություն
Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցություններ․ ՀՀ վարչապետ
Կարծում եմ՝ մոտ օրերին լուծում կունենանք. Պապոյանը՝ Վրաստանի մաքսակետերում հայկական բեռնատարների խնդրի մասին
Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն․ նախարար
Ուզում ենք համոզվել՝ Ադրբեջանում չկա քաղաքական որոշում, որ սկսում են Արևմտյան Ադրբեջանի շարժում․ վարչապետ
Ես առանց սեթևեթանքի ասում եմ՝ Ղարաբաղյան շարժումը մենք չպետք է շարունակենք․ Նիկոլ Փաշինյան
Պողոս Առաքյալի՞ն էր մեջբերում. խայտառակ պահվածքի գնահատականը գյումրեցին կտա մարտի 30-ին. Սարուխանյան
Հայաստանն այլևս ի վիճակի է ինքնիշխան գործառույթ իրականացնել․ վարչապետ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT