Երևան
12 °C
«Մի բան անենք» համայնքային զարգացմանն ուղղված ազգային արշավի մեկնարկը տրվեց Շիրակի մարզի Բասեն համայնքից: Արշավն իրականացվեց ԱՄՆ ՄԶԳ/Անցումային շրջանի նախաձեռնությունների աջակցությամբ իրականացվող «Armenia Support Initiative» ծրագրի շրջանակներում: Հիմնանորոգվել էր եւ վերաբացվեց գյուղի մանկապարտեզը: Աշխատանքներն իրականացվել են է պետության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ 10 մլն 950 հազար դրամով: Վերանորոգման արդյունքում մանկապարտեզն այժմ կարող է 60-ի փոխարեն ընդունել 90 երեխայի ՝ ընձեռելով նրանց զարգացման ավելի լայն հնարավորություններ։
Մանկապարտեզը դեկտեմբերի 5-ին բացելն ինքնանպատակ չէր: Շինաշխատանքներն իրականացրել են կամավորները, իսկ այսօր աշխարհը նշում է կամավորների միջազգային օրը: Բասենցիներն ասում են միմյանց նվեր են արել՝ կամավորներն իրենց մանկապարտեզ, իրենք կամավորներին՝ տոն: Արշավի նպատակն է կամավորական աշխատանքի միջոցով համայնքներին ներգրավել տարբեր համայնքային խնդիրների լուծման գործում: Համայնքային զարգացման գործում կամավորներին ներգրավելը շրջապատի հանդեպ պատասխանատվության զգացում է սերմանում՝ միաժամանակ հավատ ու վստահություն ներշնչելով դրական փոփոխությունների հանդեպ,-վստահ են ծրագրի պատասխանատուները:
«Բասենի մանկապարտեզի մի հատվածի վերանորոգման, բակի բարեկարգման աշխատանքները և գույքի ձեռքբերումը հնարավոր դարձան կամավորների աշխատանքների շնորհիվ։ Համայնքի կամավորներին միացան նաև սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները, որոնց աշխատանքի շնորհիվ այսօր ունենք մանկապարտեզ, որտեղ մեր փայլուն սերունդը կկրթվի ու կդաստիարակվի ժամանակակից պահանջներին համահունչ։ Բասեն գյուղում մեկնարկածը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք ինքներս պետք է կառուցենք ու շենացնենք մեր հայրենիքը։ Այսօր մեծ հպարտությամբ կարող եմ ասել «մենք միասին մի բան արեցինք: Հերթը ձերն է», - նշեց Բասենի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը։
«Այսօր շատ կարեւոր օր է՝ կարեւոր կոչով՝ «Եկեք մի բան անենք»: Շատ կարեւոր է, որ կա միասնություն: Պետությունը, համայնքը, մասնավորն ու միջազգային կազմակերպությունն են այստեղ հաջողության հասել: Սա միասնական աշխատանքի լավագույն օրինակ է: Մեծ աշխատանք է կատարվել: Բասենում այսուհետ երեխաները մանկությունից դեպի դպրոց կանցնեն ճիշտ միջավայրում: Պետության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել, այս մեծ գործի բոլոր մասնակիցներին եւ ուրախ եմ, որ USAID-իի համագործակցությամբ մենք մարզի այլ համայքներում եւս կունենանք կարեւոր ձեռքբերումներ»,-ողջույնի իր խոսքում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:«Ուզում եմ մի գաղտնիք ասել»,-ներկաներին դիմեց Ախուրյան խոշորացված համայնքի համայնքապետ Արծրունի Իգիթյանը: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Բասենում ազգաբնակչության թվի համեմատությամբ նախադպրոցական երեխաների թիվը մեծ է: Սա անչաձ զարմանալի է, այսինքն մեր գործը տեղին է ու ժամանակին»,-ասաց Իգիթյանը:
«Բարեւ բասենցիներ, շատ շնորհավոր: Հիմա շարունակեմ մի քանի բառ էլ անգլերեն»,- հայերենով ներկաներին դիմեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Ըստ նրա, սա մի հիանալի օրինակ է, որը ցույց է տալիս, թե համայնքը երկրի ուժերը համախմբելով ինչեր կարող է անել: «Ինձ համար ոգեւորիչ է տեսնել, կամավորության այն ոգին եւ միասնականությունը, որը հանդես են բերել երեխաների համար այս մանկապարտեզի կառուցման հարցում: Ուզում եմ անկեղծ լինել. ԱՄՆ ՄԶԳ-ն փոքրիկ դերակատարություն է ունեցել այս գործում: Սա համայնքի բնակիչների, կառավարության ջանքերով է իրականացվել»,-ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո, վերջին մեկ տարում ԱՄՆ ՄԶԳ-ն ավելացրել է Հայաստանի ֆինանսավորումը շուրջ 40 տոկոսով։ Սա պայմանավորված է Հայաստանում ժողովրդավարացման առաջընթացով: «Մեր վաշինգտոնյան պաշտոնյաները նկատել են այդ ամենը: Արդյունքում ֆինանսավորումն ավելացել է: Իսկ դրանք թույլ են տալիւս ՀՀ-ում լրացուցիչ ծրագրեր իրականացել: Դրանցից մեկն էլ հենց այս արշավն է»,-ասաց Դեբորա Գրիզերը:
Նոր ծրագրերից մեկն էլ «Աջակցություն Հայաստանին» նախաձեռնությունն է, որի շրջանակներում համայնքային ծառայության արշավ կիրականացվի Հայաստանի 10 մարզում: Գաղափարը համայնքների հետ աշխատանքն է: Ըստ Դեբորա Գրիզերի, նախ պետք է հասկանալ համայնքների կարիքները: Պետք է տեսնել, թե ինչ ցանկություն ունի համայնքը: Երբ դա պարզ լինի, կհասկանան նաեւ, թե ինչով կարող է ԱՄՆ ՄԶԳ-ն օգտակար լինել:
«Մի բան անենք» արշավը Շիրակի մարզում կշարունակվի նաեւ 2020 թ.-ին: Համայնքային զարգացման միջոցառումներ տեղի կունենան Գյումրիում, Արթիկում և Ամասիայում:
Արմենուհի Մինասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT