Քոչարյանը դեռ հիվանդանոցում է. նա արգելել է ասել՝ կրկին վիրահատվե՞լ է, թե՞ ոչ

Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է գտնվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այսօր ստացվելու է նրա հետազոտության պատասխանը, որից էլ կախված է՝ Քոչարյանն այսօ՞ր դուրս կգրվի, թե՞ վաղը: Այդ մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը:

«Էսօրվա անալիզից է կախված: Եթե ամեն ինչ լրիվ մաքուր եղավ, էսօր կգնա, եթե մի փոքրիկ կասկած էլ եղավ, մեկ օր էլ կշարունակի բուժումը: Ավելի լավ է՝ մի օր ավելի մնա այստեղ, քան թե գնա, հետո էլի հետ գալու անհրաժեշտություն լինի»,- ասաց Չարչյանը:

Մեր հարցին՝ Քոչարյանը կրկին վիրահատվե՞լ է, թե՞ պրոֆիլակտիկ հետազոտություն է անցնում, Չարչյանը պատասխանեց.

«Քանի որ անձնական տվյալ է, պարոն Քոչարյանը կատեգորիկ արգելել է իր անձնական տվյալներն ասել»: Նա հավելեց, որ, ամեն դեպքում, նախորդ հետազոտությունից հետո նրա վիճակը բարելավվել է:

Հիշեցնենք, որ Քոչարյանը «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից հետվիրահատական հետազոտության նպատակով «Իզմիրլյան» ԲԿ է տեղափոխվել դեկտեմբերի 11-ին: «Ես վստահ չեմ, որ նոր վիրահատություն է եղել, պետք է տեղեկանամ։ Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է լրացուցիչ ճշտեմ։ Լրացուցիչ կտեղեկացնենք, թե ինչ է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Նրա հետ կապ հաստատել, սակայն, չստացվեց: 

Քոչարյանը վիրահատվել էր հոկտեմբերի 9-ին։ Ավելի ուշ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հոր մոտ ուռուցք է հայտնաբերվել, որը վիրահատել են։ Լեւոն Քոչարյանի խոսքով՝ ուռուցքը բարորակ է եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3125 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը