Երևան
12 °C
Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը նախօրեին հայտարարեց, որ 2020 թվականի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին Արցախում սպասվող նախագահական ընտրություններում առաջադրելու է կուսակցության համանախագահ Վահան Բադասյանի թեկնածությունը:
Այսպիսով նա դարձավ 9-րդ թեկնածուն, որը հայտարարեց առաջադրվելու մասին: Արցախի Հանրապետության ռազմական ու քաղաքական գործիչ Վահան Բադասյանը հայտնի է իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով, Արցախյան գործող իշխանություններին ուղղված սուր քննադատություններով:
Գարնանը սպասվող ընտրությունները ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ ոչ ընդդիմադիր թեկնածուների համար կարեւոր են մի քանի պատճառով. նախ, սա 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունն է: Առաջադրվելու մասին հայտարարած գրեթե բոլոր թեկնածուները կարեւորում են այն հանգամանքը, որ ՀՀ իշխանություններն այս անգամ հայտարարել են ոչ թե որեւէ մեկին սատարելու, այլ ազատ ու արդար ընտրությունների կայացմանը աջակցելու մասին: Ինչպես Արցախի ժողովրդի, այնպես էլ ՀՀ իշխանությունների համար այդ ընտրությունների ազատ ու արդար անցկացումը կարեւոր է՝ Արցախի հարցով ստեղծված նոր իրավիճակի տեսանկյունից: Այդ իրավիճակը, ինչպես նախօրեին ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարեց, հետեւյալն է. Արցախի նորընտիր իշխանությունները, որոնք կստանան ժողովրդի քվեն, կառուցողական ներգրավում կունենան ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացում։ Այսինքն՝ այդ տեսանկյունից կարեւոր է Արցախի իշխանությունների լեգիտիմ լինելը, որպեսզի նրանք բանակցություններում հանդես գան Արցախի ժողովրդի անունից:
Փաշինյանը նախօրեին նաեւ վերահաստատեց մարտին Ստեփանակերտում կայացած անվտանգության խորհուրդների համատեղ առաջին նիստին հնչեցրած իր դիրքորոշումը, որ բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածությունը էական է՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար։
Այս իմաստով, թերեւս, արցախցու համար էական է, թե իր նախընտրած թեկնածուն ինչպես է պատկերացնում Արցախի հարցի լուծումը: Երեկ մենք զրուցել ենք Վահան Բադասյանի հետ, փորձել պարզել նաեւ, թե նա ինչ դիրքորոշում ունի այս հարցում:
- Պարո՛ն Բադասյան, դուք դարձաք 9-րդ թեկնածուն, որ հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ գարնանը Արցախում թեժ է լինելու:
- Ես չեմ կարծում, թե այդքան էլ թեժ է լինելու: Պարզ երեւում է, որ իշխանությունները փորձում են վերարտադրվել: Այդ թեկնածուների մեծ մասը իշխանական են, բայց երկու դեմքով. նախ, իշխանությունները վերարտադրվելու համար ունեն թեկնածուներ, որոնք պետք է ընտրվեն եւ պաշտպանեն իրենց բիզնես քվոտաները եւ պատասխանատվության չենթարկվեն նախկինում արած տնտեսական եւ քրեական հանցագործությունների համար, եւ երկրորդ, ընդդիմության ձայները փոշիացնելու համար նրանք ասպարեզ են նետել թե՛ քաղաքական կուսակցություններ եւ թե՛ նրանց կողմից պաշտպանվող, այսպես կոչված, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական կուսակցություններ: Դա հին տեխնոլոգիա է, որ կիրառվում էր Հայաստանում՝ հին ռեժիմի կողմից. 1996-2013 թվականներին այդ տեխնոլոգիան Հայաստանում օգտագործվել է եւ մասամբ հաջողություն բերել: Սակայն այս բոլորը արդեն փորձված մեթոդներ են, մեր խնդիրն է քրտնաջան աշխատանք տանել, բացատրել ժողովրդին այս ամենը: Ինչո՞ւ եմ ասում՝ մենք, որովհետեւ միայն մենք բարոյական իրավունք եւ պարտավորություն ունենք անելու դա. մեր քաղաքական ուժը միակ եւ ռեալ ընդդիմադիր կուսակցությունն է: Հետեւաբար մենք ոչ թե 9-րդն ենք, այլ 1-ինը: Եթե նույնիսկ առաջադրվածների թիվը լինի 12-13, ապա մենք էլի առաջինն ենք: Այլ հարց է, որ մենք միշտ պարտվել ենք ընտրություններում, որովհետեւ հավասար պայքարի մեջ չենք եղել: Միշտ օգտագործվել են իշխանության լծակները, կեղծման բոլոր մեթոդները: Այդ իմաստով հիմա այլ իրավիճակ է, որովհետեւ Հայաստանի իշխանությունները խոստացել են, որ ամեն ինչ անելու են՝ ընտրությունները չկեղծվեն, լինեն արդար: Իսկ ընտրությունները կեղծվում են արդեն այսօրվանից, երբ ասպարեզ են նետվել բազմաթիվ սին կուսակցություններ՝ ընդդիմադիր դիմակ հագած, նույնիսկ զոհի կերպարանքով: Հայաստանի կառավարության խնդիրը սա է, որովհետեւ սա կեղծման ձեւերից մեկն է: Ընտրության օրը Արցախում կեղծիքներ չեն լինում, միշտ մինչեւ ընտրության օրն են կեղծել՝ նախընտրական փուլում, երբ մարդկանց աշխատանքից հանել են, վերադասավորումներ արել, փողով առել մարդկանց, նրանց համար բիզնեսներ, բնակարաններ առել եւ այլն: Նույնը շարունակում են հիմա, եւ դրա վրա պետք է ուշադրություն դարձվի: Հայաստանի ԱԱԾ-ն, եթե ցանկություն ունի, կարող է ֆիքսել այս երեւույթները. բավական է գնալ մի գյուղ, եւ պարզ կերեւա, թե ով ում է կաշառել: Սա պետք է կանխվի:
- Կնշե՞ք անուններ. ովքե՞ր են իշխանական թեկնածուները, ովքե՞ր՝ դիմակ հագածները:
- Քանի որ ես նրանց բոլորին համարում եմ մրցակիցներ, անուններ տալուց զերծ կմնամ: Իրենք գիտեն, թե ում մասին եմ ես խոսում, ժողովուրդը գիտի՝ ում մասին եմ խոսում, դուք եւս հավանաբար գիտեք: Նիկոլ Փաշինյանը եւս Արցախում խոսելիս անուններ չտվեց, բայց ամեն մեկն իր բաժինը իր վրա վերցրեց:
- Պարո՛ն Բադասյան, հատկապես 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո բոլորի սպասելիքն այն է, որ ընտրված իշխանությունը պետք է լեգիտիմ լինի: Ինչո՞ւ չեք ահազանգում անօրինական գործողությունների մասին, որպեսզի ձեր հայտարարությունները լինեն առարկայական եւ ոչ թե օդում:
- Նորից եմ ասում, որ այդ մասին բոլորը գիտեն, ավելի լավ կլինի՝ ՀՀ իշխանությունները ուշադրություն դարձնեն եւ ՀՀ ու Արցախի ազգային անվտանգության մարմինների միջոցով այդ ամենը կանխեն, որովհետեւ եթե դա չարվի, կստացվի, որ Հայաստանի վարչապետը պարզապես օդում խոսել է, որ ամեն ինչ կանի՝ ընտրությունները արդար լինեն: Իմ ասածը ահազանգ է, եւ միայն ես չէ, որ ասում եմ. շատ մարդիկ կան, որ ասում են՝ փող են բաժանում, գումարներ են տալիս, մարդկանց բիզնեսներն են վարկավորում արտոնյալ վարկերով, բնակարաններ են տալիս, վերանորոգման, կահույք եւ մեքենա գնելու գումար են տալիս, անասուններ են տալիս եւ այլն:
- ՀՀ վարչապետը նախորդ օրը հայտարարեց, որ Արցախի նորընտիր իշխանությունները, որ կստանան ժողովրդի քվեն, իրենց ներգրավվածությունը կունենան Արցախի հարցի լուծման գործընթացում: Եթե ընտրվեք, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի հարցով ձեր գործողությունները:
- Ես այլ կերպ եմ պատկերացնում մի քիչ: Իհարկե, ներգրավվածություն պետք է լինի, բայց դա չպետք է լինի հավերժ: Մենք ունենք ծրագիր, թե ինչպես պետք է արագ կերպով անցումային փուլում Արցախը վերամիավորել Հայաստանի հետ: Արցախում այլեւս չպետք է լինեն նախագահական համակարգ, կառավարություն, Ազգային ժողով. Արցախը պետք է մասնակցի ՀՀ ընտրություններին, եւ այդպիսով ՀՀ առաջին դեմքը պետք է կրի Արցախի հարցով ողջ պատասխանատվությունը եւ բանակցություններում միանձնյա կրի ժողովրդի մանդատը:
- Պարո՛ն Բադասյան, կա՞ որեւէ թեկնածու, որին այս պահին համարում եք ձեր գլխավոր մրցակիցը՝ ոչ թե կաշառքի հաղթանակի, այլ արդար ընտրությունների դեպքում:
- Նման խնդիր մենք չունենք. մեր ճակատը բաց է, որ մենք կրել ենք բազմաթիվ զրկանքներ, մեր ժողովրդի դարդուցավի համար պայքարել ենք, ունենք հարուստ պատմություն: Մեր դերակատարությունը այս հարցում մեծ է՝ ի տարբերություն շատ թեկնածուների, եթե ոչ բոլորի: Մենք բոլորին կարող ենք համարել պարզապես մրցակիցներ:
Հիշեցնենք, որ 2020-ի մարտի վերջին Արցախում սպասվող ընտրություններին առաջադրվելու մասին հայտարարել են նաեւ «Արցախի ժողովրդավարական» կուսակցության ղեկավար, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր Հայկ Խանումյանը, «Անկախության սերունդ» կուսակցության ղեկավար Ռուսլան Իսրայելյանը եւ «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT