Երևան
12 °C
2019 թվականը հաջողված տարի էր, եւ 2018-2019 թվականների ընթացքում մեզ հաջողվեց լուծել մեր օրակարգի կարճաժամկետ բոլոր խնդիրները: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ 2020 թվականը պետք է իրենց համար ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա. «2020 թվականը բավականին լավ ենք սկսել, եւ, ըստ էության, նորացված հայեցակարգը, որը մենք առաջարկեցինք ՀՀ քաղաքացիներին, արդարացրեց իրեն: Ամանորի օրերին, ընդհուպ՝ մինչեւ հիմա զբոսաշրջիկները տեսանելի էին Երեւանի փողոցներում եւ Հայաստանի տարածքում: Թվերը դեռ ամփոփված չեն, բայց վիզուալ պատկերն այդպիսին է: Պետք է արձանագրել, որ դրանում ոչ ամենեւին երկրորդական նշանակություն ունեցան այն որոշումները, որոնք մենք կայացրինք Հանրապետության հրապարակում ամանորյա տոնակատարությունների հետ կապված»:
Վարչապետը նշեց, որ ցայտնոտային շրջանն ավարտվել է, եւ մյուս տարվա ամանորյա միջոցառումներին արդեն պետք է սկսել պատրաստվել՝ հավելելով, որ նախատեսում են այս տարի «Յարխուշտայի փառատոն» անցկացնել:
Նրա խոսքով՝ 2020 թվականը զբոսաշրջային ավելի լավ տարի է լինելու. «Այս ոլորտում շատ անելիքներ ունենք՝ սպասարկման որակի առումով, ընդհուպ՝ սկսած տաքսու վարորդներից եւ ավարտած մնացած օղակներից»:
«Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստան: Հաջորդ շաբաթ արդեն «RyanAir»-ն իր առաջին չվերթը կիրականացնի, այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային մամուլում ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց լսարանին խորհուրդ են տալիս որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն ընտրել Հայաստանը: Այս ամենը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիք ունենք, մասնավորապես՝ ՀՀ-ում սպասարկման մակարդակը բարձրացնելու, որակի հարցը լուծելու առումով: Պետք է մտածենք, թե ինչպես սկսած տաքսու վարորդներից, ավարտած մնացած օղակներով, որոնց հետ զբոսաշրջիկներն առնչվում են, շփման որոշակի կուլտուրա սերմանենք»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի, եւ այնտեղ օդանավակայանից այլ տարածքներ զբոսաշրջիկների տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել. «Ընդհանրապես, դեռ օդանավակայաններում կարելի է հանդիպել տեսարանների, որտեղ անցագրային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: ՀՀ ժամանող զբոսաշրջիկների համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ՝ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ՝ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների եւ հնարավորությունների մասին: Ըստ էության՝ ՀՀ ժամանող զբոսաշրջիկների օրակարգը չի փոխվել վերջին 30 տարվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը
Հայաստանում ամենամեծ խնդիրներից մեկը, ըստ վարչապետի, շարունակում է մնալ զուգարանների հարցը:
Նա վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանից հետաքրքրվեց, թե արդյոք զուգարանների սանիտարական եւ քաղաքաշինական նորմեր կան, ի պատասխան՝ Ասոյանն ասաց, որ կան ստանդարտներ հիգենիկ պահանջների վերաբերյալ, առաջիկայում կլինեն հաստատված նորմեր, կանդրադառնան օրենսդրական կարգավորումներին, որտեղ կնախատեսվեն տուգանքների չափերի մեծացում, ընդհուպ գործունեության դադարեցում կլինի:
«Մենք համբերատար աշխատել ենք, բայց եկել է այն փուլը, որ պարտադրանքի լեզվով պետք է խոսենք»,- ասաց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվ մենք ապացուցեցինք, որ մեր ժողովուրդը կարող է ինքնուրույն ընտրել իր ճակատագիրը․ ԱԳ նախարարի ելույթը ԵԽԽՎ-ում
Ուշ երեկոյան պատրաստվում ենք հունվարի 30-ի պարահրապարակին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճնշում գործադրվի՝ կպաշտպանվի և կարձագանքի աննախադեպ ձևով
Կտրիճը գործակալ եղբոր միջոցով օտար Եկեղեցիներին հրավիրում է միջամտելու մեր դարերով անկախ Եկեղեցու գործերին
Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 1-ին․ Պեսկով
Վարչապետն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն․ լուսանկարներ, տեսանյութ
Տեր Պետրոսն ազատվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգողի պարտականություններից
Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա, բամբասանքներ են․ ձեր տեղեկատվությունը ճշմարիտ չէ․ Միրզոյան
Սահմանները կոկոշներով էին կահավորում, բայց Աֆրիկայում 50 հազար դոլարով սատկած առյուծ էին թամբում․ Չախոյան
Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր. դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք. տեսանյութ
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կատարի ԱԳՆ-ների միջև․ համագործակցության հարցեր են քննարկվել
Զինվորներին սոված էիք պահում, դուք բանակը ոչնչացրել եք, լկտիությունը չափ ու սահման ունի․ Սիմոնյանը՝ Քոչարյանին
Մի փամփուշտ չեն արտադրել, զինվորին փողով են տուն ուղարկել. էլ նրա կյանքի գնով հարցեր չենք լուծելու. տեսանյութ
Եվրոպական խաղաղության հիմնադրամը ՀՀ-ին 20 մլն եվրո աջակցություն կտրամադրի՝ պաշտպանունակության ամրապնդման համար
Լավ լուր․ Ազիզյանը եղանակի վերաբերյալ գրառում է արել
Մարմարաշեն-Նուբարաշեն ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Բոլորովին նոր, ըստ էության, զրոյից տարածքային պաշտպանության նոր համակարգ ենք ստեղծում․ վարչապետ․ տեսանյութ
Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինելու, բայց պետք է շարունակենք այն․ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով․ վարչապետ
Կա հանձնառություն և պատրաստակամություն՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել հայ-թուրքական սահմանը
Սլովակիան չի միանա Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը
Կայացել է Հայաստան-Քուվեյթ առաջին գործարար համաժողովը
Ցանկանում են վերադարձնել հարևանների հետ անվերջ հակամարտության խավարը․ այստեղ կանգնած եմ ասելու՝ չեն հաջողելու
Մենք ապացուցեցինք՝ մեր ազգը կարող է ընտրել իր ճակատագիրը, և ընտրել ենք խաղաղությունը. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում
Գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզումը նշանակալի ներդրում կլինեն հաշտեցման գործում. նախարար
Երկու զինվորի հպարտ մամա. Ավանեսյանը շնորհավորել է ՀՀ բանակի կազմավորման տարեդարձը
Մարզերում և Երևանում կդիտվեն մառախուղ և մերկասառույց, մի շարք շրջաններում՝ ձյան տեղումներ և բուք
Սիրիայի նախագահ Ալ-Շարաան ժամանել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Կտրիճ Ներսիսյանին շրջապատող մարդիկ լրագրողների բոլոր հարցերին նույն պատասխանն ունեն՝ «այսօր այդ օրը չէ»
ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ. տեսանյութ
Միաձայն ընտրվեցի ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահ. Ջուլհակյան
Ռոբերտ Աբաջյանի անվան 147 դպրոցի բակում հանդիսավոր կերպով բացվել է նրա արձանը
Շնորհավորում եմ ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչև գեներալ. Պետրոսյանը որդու հետ լուսանկարով է շնորհավորել
«Երևանի ավտոբուսի» աշխատակիցների շնորհավորանքը ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախկին իշխանություն եղած ընդդիմադիրները ՌԴ երաշխավորության դիմաց ՀՀ ինքնիշխանությամբ էին վճարում. Հոխիկյան
ԱԳՆ գլխավոր քարտուղարը լիտվացի գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում զարգացումները
Հովհաննիսյանը ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը
Թրամփը կատակել է Մակրոնի՝ Դավոսի ֆորումում մուգ ակնոցներով հայտնվելու հանգամանքի շուրջ. տեսանյութ
Եկեք չբզբզանք, թողեք գնանք խաղաղության, հերիք է, ժողովո՛ւրդ ջան. Սասուն Միքայելյան
Արարատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն
Մենք փայլուն հաղթանակ ենք տարել, թե հետո ինչ եղավ, նախկին իշխանությունների խնդիրն է. Սասուն Միքայելյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT