Երևան
12 °C
Մենք սովորել ենք, որ կաթը պետք է կթենք ձեռքով, ալյումինի դույլերով, ռեզինե սապոգներով, եւ այդ կաթի մեջ պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի: Այս մասին այսօր ԱԺ եւ կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա պնդմամբ՝ այսօր ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք հոլանդական ընկերությունների հետ համատեղ արտադրում են հոլանդական տեխնոլոգիայով պանիր եւ արտահանում են տարբեր երկրներ. դա բարձր մակարդակի արտադրություն է:
«Այդ պանիրն արտադրելու համար նրանք Հայաստան են ներկրում հատուկ այդ արտադրության համար արտադրված կաթի փոշի, որովհետեւ ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում այն չափանիշներին, որն անհրաժեշտ է այդ բարձրորակ արտադրանքը ստանալու համար: Ընդ որում, Հայաստանում գործող գործարանները պատրաստ են ստանդարտներին համապատասխանող կաթը մթերել 190 եւ ավելի դրամով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ եթե մենք ուզում ենք բարեկեցություն ստեղծել, պետք է մեր նշաձողերը բարձրացնենք:
«Անցած տարի ես հայտարարել եմ խելացի անասնագոմերի ծրագիրը. մենք գյուղացիների համար կազմակերպում ենք ուսումնառություն, տալիս ենք ստանդարտները, սահմանամերձ գյուղերում տալիս ենք զրո տոկոսով վարկ: Ասում ենք՝ այդ խելացի անասնագոմերը ստեղծեք եւ կաթ մթերելու խնդիր չեք ունենա: Եթե դուք վարկ չեք ուզում, իրարից պարտք արեք, մենք ձեր ծախսած փողի 50 տոկոսը կվերադարձնենք, սահմանամերձ գյուղերում՝ 70 տոկոսը: Գլխաքանակի համար նույնպես զրո տոկոսով վարկ ենք տալիս: Սոցիալապես անապահով 1000 ընտանիքի համար կովն էլ ենք առնում, կերն էլ ենք առնում, մասնագետին էլ ենք տալիս, ամիսն էլ 25 հազար դրամ փող ենք տալիս»,- ասաց վարչապետը՝ նկատելով, որ, միեւնույն է, շատերը ամեն անգամ սկսում են լացել:
Փաշինյանի պնդմամբ՝ այսօր խանութների ոչ բոլոր թթվասերներն են կաթնամթերք: «Մի մասը սոյայի յուղով է, մի մասը չգիտեմ՝ ինչի յուղով է: Մենք չենք կարող այդ տնտեսվարողներին արգելել այդպիսի թթվասեր ունենալ խանութներում, որովհետեւ դա համապատասխանում է մեր ստանդարտներին»,- ասաց նա:
«Ինձ ասում են, որ այնտեղ գրված է պարունակությունը: Բայց ես ասում եմ, որ երբ մարդը աշխատանքից գնում է տուն, եւ կինը կամ ամուսինը զանգում ասում են՝ թթվասեր բեր, մարդը հետը խոշորացույց չպիտի ունենա, որ նայի, թե թթվասերն ինչ բաղադրություն ունի: Հետեւաբար ես տվել եմ հանձնարարություն՝ ստեղծվի ստանդարտ, որ կաթնամթերքը տարանջատվի՝ ըստ գույների: Այսինքն՝ այն թթվասերը, որ բնական կաթից է, պետք է լինի սպիտակ գույնի տուփով, եթե պարունակում է 30 տոկոս բուսական յուղեր, պետք է լինի մեկ այլ գույնի»,- ասաց Փաշինյանը: Նրա պնդմամբ՝ սա կբերի նրան, որ բնական կաթի պահանջարկը կմեծանա:
«Վերադառնալով լացելու թեմային՝ մի դեպք եմ ուզում պատմել: Երբ այս տարվա սեպտեմբերին Գյումրիում «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունն էր, ամենավերջում, երբ բոլոր հերոսներին հրավիրեցինք, նրանցից մեկն ասաց, թե ուզում է մի բան ասել: Բարձրախոսը փոխանցեցի, ասաց՝ ամենամեծ հերոսը մեր գյուղացին է՝ ճաքած ձեռքերով եւ այլն, եւ այլն: Ես հետո միջանցքում նրան տեսա, ասացի՝ գիտե՞ք, ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ համար գյուղացին պետք է լինի ճաքած ձեռքերով, տանջված, ցնցոտիներով, ո՛չ, պետք է այդ ստանդարտներից դուրս գալ, կներեք, թրիքոտ, կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Մենք չենք քննադատում, մենք ասում ենք՝ փողը տալիս ենք, կովը տալիս ենք, կերը տալիս ենք, անասնապահին տալիս ենք, եկեք իրար հետ աշխատենք, այդ ստանդարտը բարձրացնենք, էլ ի՞նչ անենք»,- եզրափակեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄխչյան գյուղի դպրոցի սկանդալից հետո տնօրենն ազատման դիմում է ներկայացրել
Հայկական կողմը, բազմաթիվ գործընկերներ աշխատում են՝ իրականություն դարձնելու խաղաղության համաձայնագիրը. Սիմոնյան
Կողես համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է 2,2 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ. վարչապետ
Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է
Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Անընդունելի է. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու
Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան
Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու
Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու
Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին
Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ
Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան
Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան
Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել
Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ
«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ
Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ
Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը
Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները
Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև
Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան
Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ
Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը
Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
«Կրթվելը նորաձև է» Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT