Երևան
12 °C
ՀՀ վարչապետը որոշել է փոփոխություն կատարել դեկտեմբերի 30-ին իր ստորագրած որոշման մեջ եւ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը 15-ից դարձնել 16։ Այսպիսով, հանձնաժողովում ի պաշտոնե ներգրավված կլինի նաեւ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Այդ պաշտոնը զբաղեցնում է «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, որը հանձնաժողովում աշխատելու համար առաջարկվել էր խմբակցության կողմից։ Սա նշանակում է, որ նա հանձնաժողովի աշխատանքներին կներգրավվի ի պաշտոնե, իսկ խմբակցությունը Վարդանյանի փոխարեն հանձնաժողովի աշխատանքներին կգործուղի այլ ներկայացուցչի։
Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են Արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, դատավորների ընդհանուր ժողովից 1 անդամ, 6 իրավաբան գիտնականներ, ՀԿ-ների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից եւ արդեն նաեւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:
ԲՀԿ-ն արդեն հայտարարել է, որ հանձնաժողովում խմբակցության անունից աշխատելու է Գեւորգ Պետրոսյանը, «Լուսավոր Հայաստան»-ը ներկայացրել է Տարոն Սիմոնյանի անունը։ Վլադիմիր Վարդանյանը մեր զրույցում ասաց, որ չգիտի, թե իրենց խմբակցության անունից ով կներկայացվի հանձնաժողովում։
Մեր հարցին, թե ի՞նչ առանցքային փոփոխություններ են նախատեսում քննարկման առարկա դարձնել, Վարդանյանը պատասխանեց, որ հանձնաժողովը դեռ նոր ձեւավորվում է, ուստի իրենք նախատեսում են քննարկել այն հարցերը, որոնք հուզում են հանրությանը, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Հանրությանը ամենաշատը հուզող հարցերից մեկը, որն էլ թերեւս առիթ հանդիսացավ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար, Սահմանադրական դատարանի եւ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ հանրության վերաբերմունքն է։
Թե այս կապակցությամբ ի՞նչ լուծումներ են նախատեսում, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն ասաց. «Ցանկացած լուծում, որը թույլ կտա հնարավորինս արագ հաղթահարել ճգնաժամը՝ մնալով սահմանադրական հունի մեջ, ցանկացած լուծում, որը թույլ կտա ձեւավորել հանրության ակնկալիքները բավարարող Սահմանադրական դատարան։ Բայց իրավագիտության մեջ շատ դեպքերում մանրամասներն են էական փոփոխություններ մտցնում բովանդակության մեջ: Դրա համար այս պահին, քանի դեռ չկա հանձնաժողով, հանձնաժողովը չի գումարել իր նիստերը, նիստերի ժամանակ չեն քննարկվել այն հիմնական մոտեցումները, որոնք առկա են այս կամ այն հարցի վերաբերյալ, քանի դեռ չկա սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ, դժվար է խոսել այդ մասին»:
Վերջերս ՀԱԿ կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով սահմանադրական փոփոխություններով վերադառնալ կիսանախագահական կառավարման մոդելին։ Այս կապակցությամբ ի՞նչ դիրքորոշում ունեք՝ հարցրի Վարդանյանին:
«Այն բոլոր պետությունները, որոնք փորձ են կատարել կիսանախագահականից անցնել խորհրդարանական կառավարման ձեւի, բավական լուրջ խիզախություն են արել՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական կառավարման ձեւը ենթադրում է լավ կուսակցական համակարգի ձեւավորված լինելը, ենթադրում է համապատասխան կուսակցական մշակույթի, քաղաքական մշակույթի ձեւավորված լինելը: Բայց, այնուհանդերձ, եթե մենք անցել ենք խորհրդարանական կառավարման ձեւին, որն այսօրվա դրությամբ հանդիսանում է Եվրոպական մայրցամաքում հիմնական կառավարման մոդելը, նման խոսակցություններ ծավալելը ինչ-որ առումով կարող է դիտարկվել մոտեցում, որն այնքան էլ հիմնավորված չէ: Մենք նոր ենք անցել խորհրդարանական կառավարման ձեւի, որի բոլոր առավելությունները, թերությունները ամբողջ ծավալով դեռ ի հայտ չեն էլ եկել, որ խոսենք փոխելու մասին»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ եթե խոսքը վերաբերում է սուպերվարչապետական համակարգի հետ կապված մտավախություններին, ապա բարեփոխումների ընթացքում կարելի է անդրադառնալ իշխանության ճյուղերի փոխզսպման մեխանիզմների կատարելագործմանը, հավասարակշռմանը, բայց ոչ կառավարման մոդելի փոփոխությունը դիտարկել համար 1 խնդիրը սահմանադրական փոփոխությունների կոնտեքստում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT