Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը․ Փաշինյանը նոր 100 փաստ է ներկայացնում նոր Հայաստանի մասին

Սյունիքի մարզի Կապան քաղաքում սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թվով 4-րդ մեծ ասուլիսը։ Նախորդ անգամ Փաշինյանը մամուլի ասուլիս էր հրավիրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Վարչապետը, դիմելով լրագրողներին, կատակեց՝ հույս ունի՝ առանց միջադեպերի են հաղթահարել դեպի Սյունիք բերող ձյունառատ ճանապարհը․

«Ճանապարհը, իհարկե, բավականին լավ սպասարկված էր, եւ ես հույս ունեմ, որ դա կոնկրետ իմ այցելության հետ կապված չէ։ Հույս ունեմ՝ ՀՀ բոլոր ճանապարհները պատշաճ սպասարկված կլինեն եւ մենք առաջիկայում բոլոր ճանապարհները կբերենք պատշաճ տեսքի»,- ասաց Փաշինյանը՝ ողջունելով նաեւ ուղիղ եթերով իրեն հետեւող քաղաքացիներին։ Փաշինյանը բոլոր հայրենակիցներին կոչ արեց անպայման այցելել Սյունիք։

Այսօր, ինչպես նախորդ ասուլիների ժամանակ, վարչապետը նախ նոր 100 փաստ հրապարակեց նոր Հայաստանի մասին։ Ի դեպ՝ լույս է տեսել «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» երրորդ գրքույկը։

Վարչապետի ներկայացրած 100 փաստերից նեկայացնում ենք մի քանիսը.

1․ 2 տարվա ընթացքում՝ 2018 եւ 2019 թվականներին կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել՝ 505,4 մլրդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետբյուջեի եկամուտները։ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ՝ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275,7 մլրդ դրամ։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ նմանօրինակ պարտքը կազմում է 76,6 մլրդ դրամ՝ ներառյալ նաեւ ԱԱՀՀ ընթացիկ պարտքերը եւ դեբետները։ Այսինքն՝ 1,5 տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 մլրդ դրամի պարտք։ 505,4 մլրդի մնացած 305 մլրդ դրամը համալրել է պետբյուջեի հարկային եկամուտների հատվածը։ ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է։ Այսպիսով՝ 2018, 2019 թթ․ արդյունքներով՝ պետեկամուտների աճը 2017-ի համեմատ կազմել է 43,6 տոկոս։ Վարչապետը պարզաբանեց, որ 76,6 մլրդը ժամկետանց դեբետների չմարված մասն է։

2․ 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով՝ ՀՀ ՀՆԱ-ի աճը կազմել է 7,5 տոկոս, ինքը 1,6 տոկոսային կետով գերազանցում է 2017-ի համապատասխան ցուցանիշը եւ 1,3 տոկոսով 2018 թվականինը։ 3 եռամսյակների տվյալներով՝ Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է ԵԱՏՄ տարածքում, ԱՊՀ երկրների շարքում, եւ ԱՄՀ-ի գնահատմամբ՝ նաեւ եվրոպական ողջ տարածաշրջանում։

3․ 2020 թվականի պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017-ի ցուցանիշի նկատմամբ աճել են 21 տոկոսով, 2018-ի նկատմամբ՝ 90 տոկոսով, 2019-ի համեմատ՝ ավելի քան 30 տոկոսով։ 2020-ի բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասնելով ՀՆԱ-ի 4,1 տոկոսի մակարդակի, 2018 թվականի՝ 2,5-ի եւ 2019-ի՝ 3,3-ի փոխարեն։ 2020-ին նախատեսված է 287,7 մլրդ դրամի կապիտալ ծախս։ 2020-ին ՀՀ պատմության մեջ առաջին անգամ չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր։ Արտաքին աղբյուրներից ներգրավվելու են բացառապես այնպիսի վարկեր, որոնք օգտագործվելու են կոնկրետ նպատակային ծրագրերի համար եւ դրանք քննարկվելու եւ վավերացվելու են ԱԺ-ի կողմից։ Կապիտալ ծախսերն այն ծախսերն են, որոնցով կոնկրետ նյութական արժեք է ստեղծվում։

4․ 2020-ի պետբյուջեով շուրջ 13 տոկոսով ավելացել են սոցիալական նշանակության եւ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները։

5․ 2020-ին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 51 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 74 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 47 տոկսով՝ կազմելով 195,4 մլրդ դրամ։ Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ, 2019-ի համեմատ՝ 27 տոկոսով եւ կազմում է 22,9 մլրդ դրամ։

6․ 2020-ի բյուջեով ճանապարհաշինությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 64 տոկսով, 2018-ի համեմատ՝ 104 տոկսով, 2019-ի համեմատ՝ 91 տոկոսով՝ կազմելով 110,2 մլրդ դրամ։ Հյուսիս-հարավ ծրագրի շարունակման համար 2020-ին նախատեսվում է հատկացնել 25,9 մլրդ դրամ՝ 2,4 անգամ ավելի, քան 2019-ին, 22 տոկոսով ավելի, քան 2017-ին։ Գյումրու քաղաքային ճանապարհների վերականգնման համար 2020-ին հատկացվելու է 9,4 մլրդ դրամ՝ գրեթե 3 անգամ ավելի, քան 2019-ին։

7․ Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների առջեւ 1989-ից ձգվող կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեով այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան 6 անգամ ավելացել են եւ 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել եւս 3 մլրդ դրամ։ Արդյունքում 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիր։ Նախկինում ամեն տարի բնակարանով ապահովվել է 40-45 աղետից տուժած ընտանիք։

8․ Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1,3 մլրդ դրամ։ Սա, ինչպես նշեց վարչապետը, բյուջեի հավելյալ եկամուտներից գեներացված միջոցների հաշվին։

9․ 2020 թվականի բյուջեում ՊՆ-ին հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով, իսկ 2017-ի համեմատ՝ ավելի է մոտ 4,5 տոկոսով։ 2018-ի մայիսից ի վեր՝ ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք, ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, ՏՈՌ Մ2 ԿՄ եւ հակաօդային պաշտպանության այլ համալիրներ, ԶՈՒ-երը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով։ ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռք բերված սպառազինությունը կամ 2019-ի արտադրության է կամ ընդհանրապես չօգտագործված։

10․ 2019-ի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,6 տոկոսով, 2017-ի համեմատ՝ 635 մլն դոլարով կամ 41 տոկոսով։ Օտարկերկրյա ուղղակի ներդրումների գծով ստացումները նշված ժամանակահատվածում կազմել են 453,8 մլն դոլար, ինչը 68,7 մլն դոլարով կամ 17,8 տոկոսով ավելի է, քան 2018-ի ցուցանիշը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
47349 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել