Երևան
12 °C
Երեկ արդեն իններորդ օրն էր, ինչ արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ էր անում՝ այդպիսով իր բողոքն արտահայտելով Շահումյանի շրջանում (Քարվաճառ) փոքր հէկերի կառուցման դեմ: Հացադուլից օրեր անց նրան էր միացել մեկ այլ արցախցի՝ Մհեր Պողոսյանը: Հաջակցություն՝ դասադուլ սկսելու որոշման մասին էին հայտարարել նաեւ Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները, ինչն էլ ստիպել էր Արցախի կրթության և գիտության նախարարին երեկ այցելել Քաշաթաղ եւ երեխաներին հորդորել՝ հաճախել դասերին:
Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ էլ այստեղ ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել շրջանային վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Սահակյանը կարեւորել է Շահումյանի շրջանի դերը հայրենիքի ջրային անվտանգության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացքում անվերապահորեն պետք է հետեւեն բնապահպանական նորմերին: 2015 թվականից ի վեր այս տարածաշրջանում արդեն գործում է 6 հէկ, եւս 4-ը կառուցման փուլում են:
«Մենք, բնականաբար, հաղթելու ենք: Տարբերակ չկա. Արցախի գետերը պետք է հոսեն: Մենք դեմ չենք էներգետիկայի զարգացմանը: Հէկերը կարող են կառուցվել, բայց պետք է լինեն բաց, ամբարտակներով, ջրամբարներով, որպեսզի ջուրը մնա Արցախին, օգտագործվի այգիների համար, մարդկանց խմելու ջրի համար, ձկնաբուծության համար, այլ ոչ թե մտնի խողովակ և գերարագ կերպով փոխանցվի մեկ հէկից մյուս հէկ՝ կատարելապես չորացնելով Արցախի գետերը և վերջում հայտնվելով Ադրբեջանի վերահսկած տարածքում»,- հացադուլի ընթացքում հայտարարել է Ալեքսանդր Քանանյանը: Պայքարի ծայրահեղ միջոցին դիմելու այս քայլը համընկել է Արցախում նախագահական ընտրությունների նախընտրական շրջանի հետ: Բողոքի ցույցի մասնակիցները կատարվողն առայժմ դրա հետ չեն կապում եւ չեն խոսում այս կամ այն ուժին սատարելու մասին կամ խնդրի լուծումը չեն կապում այդ ուժի կամ նրա առաջադրած թեկնածուի հաղթանակով: Բայց մինչեւ այժմ հնչած հայտարարությունները հուշում են, որ նման հեռանկարը չպետք է բացառել: Ալեքսանդր Քանանյանը հացադուլի օրերին հայտարարել է, որ այդ շարժմանը կարող են միանալ նաեւ Մհեր Պողոսյանի ընկերները, գաղափարակիցները, կուսակիցները, որոնք կսկսեն փողոցային ակցիաներ իրականացնել: Թե որ կուսակցության մասին է խոսքը, նա չի մանրամասնել:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում երեկ անդրադարձավ ընդդեմ Քարվաճառում հէկ-երի կառուցման հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի այն պնդմանը, թե փաստաթղթերում նշված տվյալները եւ իրական պատկերը էապես տարբերվում են, ու ինչպես Քաշաթաղն է չորացել, այնպես էլ ջրազրկվելու է Քարվաճառը, եթե հէկ-երը շարունակեն կառուցվել:
«Այս հարցում մենք պետք է համագործակցենք տարբեր քաղաքական ուժերի հետ: Մեր կուսակցությունն առաջարկում է, որ բնապահպանության նախարարությունը լինի սուպերնախարարություն, եւ բոլոր ծրագրերը, որ կիրականացվեն Արցախում, առաջին հերթին համապատասխանեցվեն բնապահպանական նորմերին: Ամեն ինչ պիտի անենք, քանի որ Արցախի էկոլոգիական անվտանգությունից է կախված նաեւ Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը»,- արձագանքեց Դավիթ Բաբայանը, որը նաեւ Արցախի նախագահի թեկնածուներից մեկն է եւ Պահպանողական կուսակցության նախագահը:
Արցախի ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, հանդիպելով Քարվաճառի միջնակարգ դպրոցի՝ դասադուլի մտադրության մասին հայտարարած աշակերտների հետ, հորդորել է նրանց մասնակցել դասերին: «Այս խնդրին պետք է մասնագիտական լուծում տրվի, եւ դրա մասին այսօր հայտարարել է նաեւ նախագահը: Համապատասխան հանձնաժողով է կազմվելու, եւ ուսումնասիրվելու է խնդիրը»: Այն հարցին, թե ինչպես են ընդունել աշակերտները դասադուլը դադարեցնելու իր հորդորը, նախարարը պատասխանեց. «Դեռ դասադուլ չի էլ եղել: Հույս ունեմ, որ ըմբռնումով կմոտենան: Ես նրանցից չեմ պահանջել, որ դասադուլ չանեն: Մենք խոսեցինք, եւ կարծում եմ, որ իրար հասկացանք, նրանք կշարունակեն գնալ դասի»:
Քննելո՞ւ է արդյոք ստեղծվելիք հանձնաժողովը հէկ-երի ֆինանսավարկային փաստաթղթերը եւս, ինչպես պահանջում էր Քանանյանը՝ այս հարցին դեռ հստակ պատասխան չկա: «Պետնախարարը մնաց, որ Քանանյանի հետ հանդիպի հանձնաժողովի հետ կապված հարցերը քննարկելու»,- ասաց Նարինե Աղաբալյանը:
Նշենք, որ երեկ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ Ալեքսանդր Քանանյանը հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում այլ կերպ, քան կատարյալ աղետ, հնարավոր չէ բնութագրել:
«Տարիներ շարունակ խնդրի մասին բարձրաձայնել եմ, բայց՝ ապարդյուն: Որպես Քարվաճառի բնակիչ՝ ես հարկադրված եմ եղել հայտարարել, որ այլեւս չեմ թույլատրելու որեւէ հէկ-ի կառուցում: Հիմա Բակո Սահակյանը վազելով հրավիրել է վարչական նիստ, վստահ եմ, որ հրաման է տրվել գյուղերում ճնշել ըմբոստության բոլոր դրսեւորումները, ուսուցիչներին հրաման է տրվել ճնշել աշակերտներին»,- ասել է նա:
Քանանյանն ընդգծել է, որ կարեւոր է ոչ միայն հանձնաժողով կազմելը, այլեւ, որ այդ հանձնաժողովը համապատասխան չափանիշներով քննի հէկ-երի խնդիրը: Ըստ նրա՝ հարկ է դիտարկել ոչ միայն առանձին-առանձին հէկ-երի համապատասխանությունը չափանիշներին, այլեւ այդ տարածքում հէկ-երի համալիր աշխատանքի ազդեցությունը, ինչպես նաեւ պետք է քննել հէկ-աշինության ֆինանսավարկային հիմքերը, քանի որ դրանք հաճախ ոչ թե անհատ-սեփականատերերի ներդրումներ են, այլ կառուցվել են «Երեւանից տրված, այսպես կոչված, միջպետական վարկերով»: «Եվ եթե հանձնաժողովն ուսումնասիրի, լուրջ կոռուպցիոն բացահայտումներ ենք տեսնելու»,- ասել է նա:
Հէկ-երի օրինականության հարցին անդրադառնալով՝ Քանանյանն ընդգծել է. «Արցախում հէկ-երի 80-90 տոկոսն արդեն կառուցված էր, երբ դրանց տերերը մտել են կադաստրի պետական կոմիտե, ասել՝ այ գյադեք, հըլը վերցրեք էս թղթերը, ստորագրեք: Ապօրինությունները պետականորեն օրինականացվել են»:
Նա հէկ-երի տերերի անուններն էլ է նշել. «ՀՅԴ-ից Դավիթ Լոքյանը, Վետերանների միության նախագահ Սամվել Կարապետյանը, նախկին գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը, Միխայիլ Անդրեեւիչը, որ Բակոյի բոլոր բիզնեսներն է ղեկավարում, մի Տիգրան, որ այլանդակաբար պղծում է Տրտուի ակունքները, գետակազմիչ ջրերը: Բայց պետք է հիշենք, որ Արցախի շատ պաշտոնյաներ ունեն իրենց բաժնեմասը հէկ-երում, ինչը ոչ միշտ է արտացոլված փաստաթղթերում: Սակայն մարդիկ տեղերում շատ լավ գիտեն նաեւ այդ մյուս անունները, եւ տեղերում շատ հաճախ արձանագրվում են ե՛ւ Բակո Սահակյանի, ե՛ւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի անունները»:
Երեւանից ստացվող հասարակական եւ պետական արձագանքին անդրադառնալով՝ քաղաքագետն իր երախտագիտությունն է հայտնել հասարակությանը շատ ջերմ աջակցության համար, մինչդեռ իշխանությունը, ըստ նրա, անթույլատրելի չեզոքություն է պահպանում. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է բեմադրել Արցախի անկախության թատրոնը»,- ասել է նա:
Այն հարցին, թե ինչ պայմանների դեպքում կդադարեցնի հացադուլը, Քանանյանը պատասխանել է. «Կառավարությունը փորձում է խարդախության դիմել, հայտնել են հանձնաժողով կազմելու մասին: Բայց նրանք պետք է գործեն իմ հայտարարած չափանիշների շրջանակում եւ անպայման ֆինանսավարկային փաստաթղթերն էլ հետազոտեն: Ես այցելել եմ շինարարական հրապարակներ, համոզվել եմ, որ այս պահին աշխատանքները դադարեցված են, բայց քանի դեռ շինտեխնիկան այնտեղ է, աշխատանքները վերսկսելու գայթակղությունը մեծ է: Պետք է տեխնիկան հեռացվի՝ որքան հեռու, այնքան՝ լավ: Բայց միայն տեխնիկայի դուրսբերումն էլ հացադուլից դուրս գալու բավարար պայման չէ, քանի որ այնպիսի մարդկանց հետ գործ ունենք, որ փորձելու են բոլոր փուլերում «ինձ քցել»: Ես պիտի համոզվեմ, որ կառավարությունը ընկալել է իմ ուղերձը, եւ երբ ես տեսնեմ, որ տեխնիկան ճանապարհ է բռնել, ու ստեղծվի հանձնաժողով, որ կներառի նաեւ ֆինանսավարկային փաստաթղթային դիտարկումը, նոր կմտածեմ հացադուլից դուրս գալու մասին: Բայց եթե նրանք փորձեն երկակի խաղ խաղալ, չեմ բացառում հանրային դիմադրության կոչ անել»:
Ինչ վերաբերում է իր առողջությանը, Քանանյանն ասել է. «Սովորաբար հացադուլի դիմած մարդը քիչ է տեղաշարժվում եւ քիչ է խոսում, բայց ես հացադուլի դիմելուց սկսած՝ ունեցել եմ բազմաթիվ հանդիպումներ, այցելություններ են եղել, հարցազրույցներ: Իններորդ օրն է, մի փոքր ավելի արագ եմ թուլացել: Երեկ բժիշկը ստուգել է, ճնշումս բարձր էր, պիտի փորձեմ կարգավորել»:
Առաջին լուսանկարը՝ hetq.am-ի, երկրորդը՝ ակտիվիստ Դավիթ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT