Երևան
12 °C
Հունվարի 31-ի գիշերը վերջինն է, որ Մեծ Բրիտանիան անցկացնում է Եվրամիության կազմում: Փետրվարի 1-ից երկիրը լքում է ԵՄ-ն՝ դադարեցնելով մասնակից լինել միության քաղաքական հարցերում, թեպետ առանցքային փոփոխությունները տեղի կունենան ավելի ուշ:
Մի քանի տարի տեւած բանակցությունները սկսվել էին 2017 թվականի գարնանը՝ ԵՄ-ից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո, երբ միությունից դուրս գալու գաղափարին (Brexit) կողմ արտահայտվեց բրիտանացիների 51,9 տոկոսը՝ 72,2 տոկոս ընտրողներից: Սա 1992 թվականից ի վեր Մեծ Բրիտանիայում անցկացված միակ ընտրություններն էին, որ այդ քանակությամբ քվեներ ստացան:
Բրիտանացիներն այդ ժամանակ քվեարկել էին 3 բանի համար՝
1. ցանկանում էին, որպեսզի Բրիտանիային վերաբերող որոշումները կայացվեն երկրի ներսում.
2. ունենան սեփական սահմանների նկատմամբ սեփական վերահսկողություն.
3. զգուշանում էին, որ Եվրամիությունը կարող է ընդլայնել իր հնարավորությունները, արդյունքում սահմանափակելով մյուսներինը:
Երկար ժամանակ ԵՄ-ն ընդդիմանում էր Մեծ Բրիտանիայի՝ միությունից դուրս գալու որոշմանը: Բանն այն է, որ Բրիտանիան տնտեսության ծավալով երկրորդ երկիրն է Եվրամիության ներսում՝ Գերմանիայից հետո: Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն մոտավորապես հավասար է ԵՄ փոքր երկրներից 19-ի ՀՆԱ-ին միասին վերցրած:
Միացյալ Թագավորության հեռանալով, ԵՄ-ն կորցնում է 66,2 մլն մարդ, իսկ միության տարածքը կրճատվում է 248 հազար քկմ-ով:
Սպասվում էր, որ երկիրը միությունից դուրս կգա 2019-ի մարտի 29-ին, սակայն նախորդ կառավարությանը՝ վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ, դա չհաջողվեց, քանի որ խորհրդարանը մեկը մյուսի հետեւից մերժում էր Brexit-ի շուրջ Մեյի ներկայացրած առաջարկները: Արդյունքում, ԵՄ-ից դուրս գալու ժամկետը փոփոխվեց Լոնդոնի եւ Բրյուսելի համատեղ որոշմամբ: Հստակ օր չսահմանվեց, քանի դեռ ներկայիս վարչապետ Բորիս Ջոնսոնի քաղաքական թիմը չստացավ խորհրդարանական մեծամասնություն՝ 2019-ի նոյեմբերին: Սա հնարավորություն տվեց Լոնդոնին թելադրել միությունից դուրս գալու իր կանոնները: Հենց Մեծ Բրիտանիան որոշեց, որ ԵՄ-ի կազմից դուրս կգա փետրվարի 1-ին:
Հենց փետրվարի 1-ից էլ, այսպիսով, Բրիտանիան պաշտոնապես դադարում է լինել ԵՄ անդամ, կորցնում է կառույցներում ձայնի իրավունքը, ԵՄ-ի գագաթնաժողովին չեն մասնակցի այլեւ անգլիացի պաշտոնյաները, իսկ 2019-ին Մեծ Բրիտանիայից Եվրախորհրդարանում ընտրված պատգամավորները կզրկվեն աթոռներից:
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան տնտեսական հարաբերությունները կպահպանեն առնվազն մինչեւ այս տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ը, մինչեւ որ համաձայնության կգան առեւտրային հարցերի շուրջ:
Փետրվարի 3-ին Եվրախորհուրդը կներկայացնի Բրիտանիայի հետ բանակցությունների երկրորդ մասի ծրագիրը՝ առեւտրի, տնտեսության, ներքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտներում փոխգործակցության մասին:
Փետրվարի 25-ին ԵՄ-ի 27 անդամ երկրների ղեկավարների պետք է քվեարկեն «դեմ» կամ «կողմ»՝ ԵԽ-ի առաջարկած ծրագրին: Ծրագիրն ընդունվելու դեպքում կազդարարվի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ նոր բանակցությունների մեկնարկի մասին: Մեծ Բրիտանիայի կողմից Brexit-ի հարցերով կզբաղվի ավելի քան 30 հազար պաշտոնյա:
Հունիսի վերջին վերջնաժամկետն է՝ հասկանալու համար բրիտանական կազմակերպությունները ինչ պայմաններով կկարողանան մուտք ունենալ դեպի ԵՄ ֆինանսական շուկաներ:
Brexit-ից հետո վարչապետ Բորիս Ջոնսոնը նախատեսում է փոխել ենթակառուցվածքային նախագծերի եւ բիզնեսի օժանդակության ծրագրերի պետական ֆինանսավորման համակարգը, որպեսզի այն կենտրոնացած լինի ոչ միայն փոխհատուցման եւ արդյունավետության, այլեւ երկրի հյուսիսում տարածաշրջանային զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման վրա:
Ըստ The Sunday Times- ի, Ջոնսոնը նախատեսում է տեղափոխել Լորդերի պալատը դեպի Անգլիայի հյուսիս, Յորք քաղաք, ներդնել 100 միլիարդ ֆունտ ստերլինգ բրիտանական ենթակառուցվածքների փոփոխություններում, ներքին քաղաքականության մեջ մտցնել նորամուծություններ:
Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Brexit- ը մայրցամաքից դուրս երկրների հետ կապերն ամրապնդելու հնարավորություն է տալու: Լոնդոնը նախատեսում է, մասնավորապես, առեւտրային պայմանագրեր կնքել Միացյալ Նահանգների, Ճապոնիայի, Ավստրալիայի եւ աֆրիկյան երկրների հետ, ինչպես նաեւ ավելացնել իր դիվանագիտական ներկայացուցչությունը:
Փետրվարից Բրիտանիան կստանա նոր պատժամիջոցներ միակողմանիորեն ընդունելու իրավունք ՝ առանց ԵՄ-ի հետ խորհրդակցելու: Գարնանը երկրում պատրաստվում են գործարկել նոր մեխանիզմ ՝ արգելել մարդու իրավունքները ոտնահարող անձանց մուտք գործել Անգլիա: Երկրում ունեցած նրանց միջոցները կսառեցվեն:
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայի իշխանություններն առայժմ գոհ են Brexit-ի ընթացքից եւ լավատես են, որ արդյունքներից եւս գոհ են մնալու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT