Ինչո՞ւ պետք է ոստիկանների երեխաները հատուկ մանկապարտեզ գնան, մանկավարժներինը՝ ոչ. Փաշինյան

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ոստիկանության պոլիկլինիկայի լուծարմանը: Նա նշեց, որ լուծարման գործընթացն արդեն ընթացքի մեջ է:

«Այս տարի քննարկում էինք ոստիկանության բյուջետային հայտը: Քննարկման ժամանակ իմ աչքն ընկավ, որ կարծեմ 800 մլն դրամ ոստիկանությունը գումար է ակնկալում առողջապահական ծառայությունների համար: Այդ գումարը նախատեսվում էր ոստիկանության պոլիկլինիկայի համար: Ինձ մոտ հարց առաջացավ, թե ՀՀ ոստիկանների քանի՞ տոկոսին է սպասարկում այս հաստատությունը: Պարզվեց, որ շատ չնչին տոկոսին»,- ասաց վարչապետը՝ հավելելով՝ պատճառը նաեւ այն է, որ պոլիկլինիկան Երեւանում է, իսկ ոստիկանությունը՝ ամբողջ հանրապետության տարածքում:

«Իսկ ում սպասարկում է, առողջապահական ծառայությունների պահանջարկի քանի՞ տոկոսն է ապահովում այդ պոլիկլինիկան: Պարզվեց, որ ոստիկանների մեծամասնությունը ստանում է առողջապահական ծառայություններն ուրիշ հաստատություններում՝ պետպատվերի շրջանակներում: Որովհետեւ այդ պոլիկլինիկան չունի տեխնիկական, մասնագիտական հագեցվածություն, համենայն դեպս, ոչ ամբողջ ծավալի»,- ասաց Փաշինյանը:

Նրա պնդմամբ՝ պետք է այդ 800 մլն-ը ավելացնել պետպատվերի համար նախատեսվող գումարին, որ ոստիկանները այլ բժշկական հիմնարկներում ավելի լավ որակի ծառայություն ստանան: «Ոստիկանության պոլիկլինիկայի լուծարման պրոցեսի արդյունքներով չի բացառվում, որ նման որոշում կայացնենք նաեւ այլ կառույցներում, որտեղ կա պոլիկլինիկա: Որովհետեւ այնտեղ կա տնօրեն, հաշվապահ, պահակ, վարորդ, որոնք այդ առողջապահական հոդվածի փողը ծախսում են ոչ ոստիկանների համար նախատեսված առողջապահական նպատակով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս ծախսը առողջապահություն վերնագրի ներքո էֆեկտիվ չէ:

Հարցին, որ այս պոլիկլինիկան ռազմական գործողությունների ժամանակ տարհանման գործառույթ էր կատարում, ի՞նչ է լինելու հիմա, վարչապետը պատասխանեց.«Ես չգիտեմ՝ 2016 թ.-ին այդ պոլիկլինիկան տարհանում իրականացրե՞լ է, թե՞ ոչ: Մեծ հավանականությամբ՝ չի իրականացրել: Մեր պետական կառավարման ամենամեծ խնդիրն է, որ գործառույթները հստակ բաժանված չեն: Առողջապահությամբ պետք է զբաղվի առողջապահությունը: Ոստիկանությունում կա նաեւ մանկապարտեզ, ոստիկանության աշխատողների քանի՞ տոկոսի երեխաներն են այցելում այդ մանկապարտեզ. 0,0001%-ի: Եթե ասում ենք, որ ոստիկանների երեխաները պետք է գնան հատուկ մանկապարտեզ, ուրեմն բոլոր ոստիկանների բոլոր երեխաներին պետք է ապահովենք: Ինչո՞ւ պետք է ոստիկանների երեխաները հատուկ մանկապարտեզ գնան, մանկավարժներինը՝ ոչ: Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ»,- եզրափակեց Փաշինյանը:

Տպել
5632 դիտում

Աբովյանում՝ Տիեզերագնացների հրապարակում, բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք