Երևան
12 °C
Հակածխախոտային նախագծին պետք է դեմ քվեարկել այն բանի համար, որ խախտվել է քաղաքական պայմանավորվածությունը: Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին:
«Երեք խմբակցությունները գալիս են այս ամբիոնից մեկ բան են պայմանավորվում, եւ գիշերը օրենքը փոխում, հաջորդ օրը բերում են հանձնաժողովի նիստին՝ խոստումը չկատարած, որը կարծում եմ՝ շատ վատ երեւույթ է: Զուտ դրա համար դեմ պետք է քվեարկել այս նախագծին»,- ասաց նա:
Գուրգեն Բաղդասարյանը հարց հնչեցրեց, թե այս նախագծով ինչ մեսիջ են հղում թիվ մեկ հարկատուին եւ մյուս կազմակերպություններին․
«Առողջապահության նախարարությունն օրենք է արտագրել Ավստրալիայից, որ տուփերը պետք է սպիտակեն, բայց հաշվի չի առել, որ Ավստրալիայում տեղական ընկերությունը չի գրավում շուկայի 50 եւ ավելի տոկոս մասնաբաժինը: Այսինքն՝ մենք ինչ մեսիջ ենք ուղարկում «Գրանդ Տոբակոյին» եւ «Սիգարոնին», ասում ենք՝ ձեզ երեք տարի հետո դուրս ենք հանելու տրանսազգային կորպորացիաների հետ մրցակցությունից: Կարծում եմ՝ պատկերացնում եք՝ ինչ եմ ասում, քանի որ այնտեղ կա շատ քողարկված գովազդներ. նույն «Ֆիլիպ Մորիսը», «Դավիդովը», նույն «Ջեյ Թի Այ»-ը: Հիմա ուզում եմ բոլորիդ հարց տալ՝ սենց բան Ամերիկան «Ֆիլիպ Մորիսի» հանդեպ անո՞ւմ է կամ Գերմանիան՝ «Դավիդովի» հանդեպ։ Կարծում եմ՝ ոչ»:
Պատգամավորը, անդրադառնալով ծխախոտների տուփերի դիզայնը հանելուն, հիշեցրեց, որ երկու տարի առաջ դատի էին տվել «Արարատի» տուփի համար, մարդիկ դատական գործը շահել, դիզայն են որոշել, ծախս են արել:
«Հիմա պետք է ասել՝ ԵԱՏՄ շուկայում այդ օրենքը չկա, գնացեք, ինչքան կարող եք, շուկան գրավեք: Մենք ասում ենք՝ չէ, մեր մոտ ներքեւ կիջնեք, հետո մնացածն ինչ լինի, կլինի։ Չեմ կարծում, որ թիվ մեկ հարկատուի հանդեպ սա ճիշտ վերաբերմունք է»:
Բաղդասարյանի խոսքով՝ աշխարհում ընդունված նորմ է՝ ծխախոտի քիչ սպառումը կոռելյացիոն կապ ունի օրական տնօրինելի եկամուտների հետ, դա գրված է Համաշխարհային բանկի զեկույցում, դա գրված է նաեւ առողջապահության համաշխարհային կառույցի զեկույցում։ Դրա համար պետք է մարդկանց հարստացնել եւ ոչ թե գալ, ամեն մի երկրից օրենք արտագրել, ատգամավորի պնդմամբ, ինչ-որ կազմակերպության հավանությանն արժանանալու համար, եւ այս օրենքը բերել մեր պես փոքր երկրներ, որոնց թիվ մեկ հարկատուն հենց ծխախոտագործն է։
Պատգամավորը հիշեցրեց նաեւ, որ իննսունական թվականներին, երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, առաջինն ասում էր՝ փակենք «Նաիրիտը», բոլորիս թունավորում է: «Փակվեց Նաիրիտը, հետո ի՞նչ եղավ՝ բոլորդ գիտեք: Հիմա այս մեսիջն ուղղում ենք մեր արդյունաբերողներին: Կարծում եմ, որ ժամանակ կա քաղաքական պայմանավորվածությունն ուժի մեջ պահելու, որը այս ամբիոնից հնչեցվել է ճիշտ որոշում կայացնելու համար»,- ասաց Գուրգեն Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է հակածխախոտային այնքան քննարկված օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում։
«Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ում ներկայացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT