Ով ինչ ուղերձներ հղեց մյունխենյան «հայացքների մենամարտում»

22/02/2020 schedule11:00

Փաշինյան-Ալիեւ մյունխենյան հրապարակային բանավեճն, իհարկե, լայնորեն քննարկվեց եւ շարունակում է քննարկվել հանրության բոլոր շերտերում: Այդպես էլ պիտի լիներ, պարզապես ապշեցնում է այդ քննարկումների պարզունակությունը, որով ամեն ինչ հանգեցվում է «ով ում պորտը տեղը դրեց» հարցին: Թեեւ դա նույնպես հասկանալի է: Նման հրապարակային բանավեճերի ժամանակ ամեն հայ մտովի իրեն դնում է պետության ղեկավարի տեղը ու մտածում, որ այ՝ Փաշինյանի փոխարեն ինքը ոչ թե Տիգրան Մեծից կխոսեր, այլ Հայասայից կամ Արտաշես Առաջինից, կհամեմատեր «կոկա-կոլայի»  եւ ադրբեջանական պետության տարիքները, գրպանից կհաներ Վիլսոնի քարտեզն ու «կշըպպացներ» Ալիեւի դեմքին, եւ այլն: Ինչեւէ: Անգամ այս որակի քննարկումների եզրակացությունը գրեթե միանշանակ է՝ «մեր վարչապետն Ալիեւի պորտը տեղը դրեց»:

Իրականում հասկանալի է, որ որեւէ հակամարտության ելք առանձնապես կախված չէ հակամարտության կողմերի ղեկավարների պերճախոսության մակարդակից (թեեւ դա նույնպես կարեւոր է): Առանձնապես հաճելի չէր նաեւ տեսնելը, թե ինչպես է միջազգային հանրությունը երկու երկրների ղեկավարներին դրել այն բռնցքամարտիկների վիճակում, որոնց ստիպում են ռինգ մտնելուց առաջ կանգնել տեսախցիկների առջեւ ու նայել միմյանց աչքերի (լավ իմանալով, որ իրականում ամեն ինչ որոշվելու է րոպեներ անց՝ ռինգում): Բայց փաստն այն է, որ կոնկրետ այդ «Հայացքների մենամարտում» վարչապետ Փաշինյանը մի քանի կարեւոր արձանագրումներ արեց եւ հստակ ուղերձներ հասցրեց միջազգային հանրությանը:

Առաջին՝ Լեռնային Ղարաբաղը եւ՛ հակամարտության կողմ է, եւ ՛բանակցությունների, ու առանց ԼՂ հետ բանակցելու հնարավոր չի լինելու կարգավորել հակամարտությունը: Ընդ որում՝Փաշինյանը սա հիմնավորեց նաեւ միջազգային փաստաթղթերով (բիշքեկյան հրադադար, ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողով) ու դրանով իսկ ծուղակի մեջ ներքաշեց Ալիեւին: Վերջինս ստիպված էր որպես հակափաստարկ ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, իսկ դրանցում (ուշադրություն) արձանագրված է, որ այդ տարածքները գրավել է ոչ թե Հայաստանը, այլ  «տեղի հայկական ուժերը», այսինքն՝ ԼՂ բանակը: Հետեւաբար՝ եթե Ադրբեջանը պահանջում է վերադարձնել այդ տարածքները, պիտի պահանջի ԼՂ իշխանություններից, այլ կերպ ասած՝ բանակցի նրանց հետ:

Երկրորդ՝ Փաշինյանն արձանագրեց, որ այդ տարածքներն ադրբեջանական կողմի համար են տարածքներ, իսկ հայկական կողմի համար դա անվտանգության խնդիր է, Ղարաբաղն էլ իր անվտանգության հարցում զիջումներ չի անելու, այսինքն՝ զիջելու բան չունի:

Երրորդ՝ երկխոսության ընթացքում Փաշինյանը հերթական անգամ խոսեց կարգավորման՝ նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինելու մասին, իսկ Ալիեւն այդպես էլ սիմետրիկ հայտարարություն չարեց՝ դրանով իսկ ի տես միջազգային հանրության բացահայտելով, որ ապակառուցողական կողմը հենց իրենք են:

Չորրորդ՝ ինչպես հայտնի է, քաղաքակիրթ աշխարհում ժողովրդավարության եւ ընդհանրապես՝ միջազգային քաղաքականության հիմքում մարդն է: Երկխոսության ընթացքում Փաշինյանը խոսում էր մարդու մասին, Ալիեւը՝ տարածքների, եւ միջազգային հանրությունը, վստահաբար, ընկալեց սա ու արձանագրեց կողմերի «քաղաքակրթական տարբերությունը», թեեւ այդ մասին բարձրաձայն խոսելն ընդունված  չէ:

Մի խոսքով՝ Մյունխենում միմյանց «պորտը տեղը դնելու» խնդիր չկար: Մեր խնդիրն էր՝ միջազգային հանրությանը ցույց տալ, թե իրականում որտեղ է Ադրբեջանի «պորտը», եւ որտեղ է մերը, ու մեծ հաշվով՝ դա մեզ հաջողվեց:

Հ. Գ. Ինչ վերաբերում է քարոզչական արձագանքներին, ապա ընդամենը արձանագրենք, որ «հայկական կողմի պարտության» մասին մեծ ոգեւորությամբ խոսում են բացառապես ադրբեջանցիներն ու ՀՀԿ-ականները: Մեկնաբանություններն ավելորդ են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2232 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ