Կեսգիշերին Գյումրիում ավարտվեց «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը (լուսանկարներ)

Հուզված, լարված եւ մինչեւ լուսաբաց աշխատանքը շարունակելու լուրջ տրամադրվածությամբ Գյումրու դրամատիկականում ավարտվեց «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման վերջին օրը:

Փետրվարի 10-ից սկսած՝ նկարահանող ռեժիսորի, դերասանների եւ նկարահանման խմբի մյուս անդամների ու թատրոնի աշխատակիցների օրը լուսանում եւ 12-13 ժամ անց ավարտվում էր հենց նույն ապրումներով ու հույզերով, նույն վայրում՝ Վարդան Աճեմյանի Դրամատիկականի բեմում: Դահլիճում մութ է, իսկ բեմում արդեն թատրոնի շենքում չենք, այլ Գյումրու բնակարաններից մեկում, որտեղ հարսանիք է, ամիսը՝ ապրիլ:

Ներկայացման էկրանավորման առաջարկը Երեւանի փոխքաղաքապետ եւ Դրամատիկականի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանինն է եղել: Դրամատիկականի տնօրենն առանց երկմտելու համաձայնել է, ասում է՝ գաղափարը փայլուն էր, նպատակը՝ անսահման հայրենանվեր: Շատ արագ էլ ձեռնամուխ են եղել աշխատանքների մեկնարկին:

Նկարահանումն իրականացրել է «Միտոյան» փրոդաքշնը՝ Արման Միտոյանի ղեկավարությամբ, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, էկրանավորման ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը: Ստեղծագործական թիմում են նաեւ Հայկոն, նկարիչ Գարիկ Եվանգուլյանը, Լուսինե Խաչատրյանն ու Գյումրու դրամատիկականի ամբողջ ստեղծագործական խումբը:

«Հարսանիք թիկունքումն» էկրանավորվել է ոչ թե Գյումրվա ավանդական մի տան մեջ կամ փողոցում, այլ հենց բեմում: Սա արվել է տեխնիկական շատ խնդիրներ շրջանցելու համար: Իրականին, սակայն, ոչինչ չի զիջել. բեմում ե՛ւ շինարարություն է իրականացվել, ե՛ւ պատեր են կառուցվել, դեկորներ ամրացվել, անգամ ծառերն են իրական: Պատուհանից երեւացող Գյումրու փողոցներից մեկի տեսարանը բեմ է տեղափոխված՝ առանց աննշան տարբերությունների:

«Պահպանված է նաեւ ներկայացման շունչն ու էներգետիկան»,- վստահ է էկրանավորման ռեժիսոր Արշալույս Հարությունյանը: «Երբ առաջարկ արվեց ինձ, ես անկեղծ չէի պատկերացնում էկրանավորել ուրիշ ռեժիսորի ստեղծագործություն: Բայց քանի որ իրենք իմ ընկերներն էին, եւ այս թատրոնն ինձ համար հարազատ օջախ է, ես համարեցի, որ շատ կարեւոր է մասնակցությունս ու մեծագույն սիրով ընդունեցի առաջարկը: Արել ենք ամեն ինչ՝ հետաքրքիր աշխատանք ստանալու համար: Ֆորմատի իմաստով նորություն է, նախադեպը չունի ՀՀ-ում: Մենք պայմանական բեմում կինոյի լեզվով ենք նկարահանել, տարբեր էքսպերիմենտներ ենք արել, արել ենք քայլեր, որոնք դեռ ոչ մեկը չի արել: Թատրոնի եւ կինոյի սինթեզ է սա»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Արշալույսը:

«Հարսանիք թիկունքումը», որպես ներկայացում, ըստ Արշալույս Հարությունյանի, արդեն իր հաղթական շքերթն արել է ոչ միայն ՀՀ-ում եւ Արցախում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում: Հիմա արդեն էկրանավորված տարբերակով այն առավել մեծաթիվ հանդիսատեսի կդառնա հասանելի, կընդլայնվի ցուցադրման աշխարհագրությունը նաեւ: Մեր պատմության այս էջը նաեւ ֆիլմի տեսքով կներկայանա աշխարհին:  Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ դա իրենց գլխավոր նպատակն է եղել:

Ներկայացումից ֆիլմի անցման ճանապարհին «Հարսանիք Թիկունքումի» սյուժեն չի տուժել, եղել են փոքրիկ փոփոխություններ, ամբողջովին նորացվել են դերասանների հագուստն ու դեկորները: Երաժշտական ձեւավորման նոր ավելացումներ են եղել, որոնց մասին արդեն Հայկոն տեղյակ է եւ աշխատում է այդ ուղղությամբ:

Ո՞րն էր ներկայացման էկրանավորման ամենադժվար պահը: Հարցին ե՛ւ ռեժիսորն է պատասխանել, ե՛ւ դերասանները: «Դժվարությունների հիմնական չափաբաժինը դերասանների հետ էր կապված: 65 անգամ արդեն խաղացած, եփված էին, իսկ թատրոնի արտահայտչամիջոցները տարբերվում էին կինոյի լեզվից: Մենք այստեղ ինչ-որ չափի կորեկցիաներ ունեցանք, ընդհանուր հայտարարի եկանք, ադապտացիայի ենթարկելով՝ տարբեր շտկումներ արեցինք: Բայց ամեն ինչ արել ենք, որ հանկարծ չկորցնենք ներկայացման այն էներգետիկ ազդեցությունը, որն ունեցել են թատրոնում: Ինչքան էլ թատրոնն ու ֆիլմը նույն բանի մասին են, բայց բոլորն իրենց լեզուներով եւ ազդեցության դոզաներով տարբեր են: Հույս ունենք, որ էմոցիոնալ հանդիսատես կունենանք դահլիճներում»,- ասաց ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:

Հին կերպարը նոր գույներով եւ ֆիլմի լեզվով: Դերասանուհի Հասմիկ Վիրաբյանի մոտեցումն է: Ֆիլմերում նկարահանվելու փորձ ունեցել է, բայց որ թատրոնում իր խաղացած դերը կրկներ նաեւ ֆիլմում, առաջին անգամն էր: «Ներկայացման ժամանակ աշխատում ես ավելի խոշոր, աշխատում ես մինչեւ 20-րդ կարգում նստած հանդիսատեսի համար, իսկ ֆիլմում աշխատանքն ավելի նուրբ է, զգացմունքներն ավելի ակնհայտ են, յուրաքանչյուր փոքր միմիկա, շարժում ու ապրում տեսախցիկը միանգամից արձանագրում է»,- ասաց Վիրաբյանը:

Ոչ թե դժվարություն, այլ տարբերություն: Դերասան Տարոն Գրիգորյանի տեսակետն է: Պատմեց, որ ներկայացման ժամանակ կուլմինացիան, ամենաբարդ հոգեբանական վիճակն ինչ-որ առումով ավելի հանգիստ է կարողացել ներկայացնել: Ներկայացումն ու կինոն տարբեր են, բայց երկու դեպքում էլ դերասանի հուզմունքը երկար է պահպանվել: «Այս հարցում տարբերություններ չեն եղել»,- ընդգծեց Տարոնը:

«Իրականում, երբ նկարահանվում էր այդ վերջին տեսարանը, ինձ համար շատ դժվար էր, որովհետեւ ներկայացման ժամանակ ընդամենը մեկ անգամ պետք է տրամադրվես եւ ունեցած ամբողջ զգացմունքայնությամբ ու հնարավորություններով խաղաս այդ պահը: Բայց այստեղ այլ էր: Նույն բանը գոնե մի 5 անգամ պետք է արվեր: Դա տարօրինակ էր, որովհետեւ այդ տեսարանն ամենահուզումնալիցն է, եւ պետք էր անընդհատ հուզված մնալ, ու եթե ինչ-որ տեխնիկական խնդիր էր առաջանում, թեկուզ՝ րոպեական, դա ինձ համար մեծ ցավ էր, որովհետեւ այդ րոպեն շատ կարեւոր էր, որովհետեւ պետք էր հենց այդ րոպեի ընթացքում նկարել, մի բան եկել էր, պետք էր արտահայտել: Դժվար էր, բայց հաղթահարեցինք»,- ժպտում է Տարոնը:

Դերասանները նաեւ խաղի ընթացքում հանդիսատեսի բացակայությունը չեն զգացել եւ  հուզվել են կրկնակի, քան ներկայացման ժամանակ: Ասում են՝ ամեն դրվագի նկարահանումից հետո, անկախ հանգամանքից, կրկնություն է եղել, թե ոչ, հուզվել են ե՛ւ իրենք, ե՛ւ նկարահանող խումբը, ե՛ւ այն դերասանները, որոնք չեն խաղացել, բայց եղել են բեմում, հետեւել նկարահանման ընթացքին:

Արշալույս Հարությունյանը Գյումրիից կգնա մեծ դժվարությամբ: Ասում է՝ իր կարոտած մանկությունն այստեղ վերագտավ, Աճեմյանի բեմի ամեն անկյունը թանկ ու հարազատ է ռեժիսորի համար: Կկարոտի այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը, դերասաններին: «Ընդմիջումներին հասցնում էինք իրար կարոտել»,- անկեղծանում է Արշալույսն ու ընդգծում՝ այս աշխատանքն ինձ համար ե՛ւ քննություն էր, ե՛ւ փորձություն էր, ե՛ւ միեւնույն ժամանակ՝ բերկրանք: Շուրջ մեկ ամիս տեւած նկարահանման ավարտն ամփոփվեց գրեթե լուսաբացին՝ այս մեկ լուսանկարում:  Առջեւում ֆիլմի պրեմիերան է: 

Ֆիլմն ամենայն հավանականությամբ էկրան կբարձրանա ապրիլի առաջին շաբաթում: Պատասխանատուները մեծ ցանկություն ունեն այն հանդիսատեսին ներկայացնել ապրիլի 2-ին: Թե պրեմիերան որտեղ կկայանա, դեռ հայտնի չէ: Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց՝ չգիտի, բայց կուզեր, որ Գյումրիում լիներ կամ Գյումրիում եւ Երեւանում՝ միաժամանակ: «Դա հետագայում կորոշվի: Ֆիլմը Գյումրու դրամատիկականի սեփականությունն է, սակայն ցուցադրման իրավունքը «Միտոյան» փրոդաքշնինն է»,- ասաց Հարությունյանը:

Նշենք, որ ներկայացման էկրանավորման համար ԿԳՄՍ նախարարությունը տրամադրել է 12 մլն դրամ: Ֆինանսական մնացած ներդրումը, ըստ Դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի, «Միտոյան» փրոդաքշնինն է: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8252 դիտում

Գյումրու սրտում վառվեցին քաղաքի մայր տոնածառի լույսերը. լուսանկարներ

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը