Երևան
12 °C
«Անկեղծ ասեմ՝ շատ վատ». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց հարցին, թե ինչպես է Հայաստանում իրականացվում կորոնավիրուսի դեմ պայքարը:
«Բոլորս էլ գիտենք՝ արդեն մեկ ամիս է՝ ամբողջ աշխարհով կորոնավիրուսը տարածվում է: Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցների սեփականատերերին եւ ապտեկաներին, որ անպայման ապահովեն անհրաժետ բուժման պարագաները գրիպի վիրուսի դեմ եւ մասկաների հարցը լուծեն: Էսօր եկել է, մի ամիս հետո չոքել է մեր դուռը, եւ նայում ես՝ մասկաներ չկան, դեղորայք չկա: Չհասկացա, ապտեկայի տերը դա պարտավոր էր, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն տրվեր, որ նա որտեղից ուզում է՝ բերեր ապահովեր»,- ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե որոշել է դիմակ գնել ու չի՞ գտել, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Ծառուկյանը դրա կարիքը չունի»: Ապա ծիծաղելով՝ շարունակեց. «Բարի մարդկանց էդ հիվանդությունները չեն կպնում, ասեմ»:
Խոսելով իր կարծիքով անհրաժեշտ այլ միջոցառումների մասին՝ Ծառուկյանը նկատեց, թե Իրանից քաղաքացիների հայրենիք վերադարձը, իհարկե, չպետք է արգելվեր, բայց նրանք միանգամից պետք է ուղեկցվեին ստուգման, այլ ոչ թե գնային տուն եւ շփվեին իրենց հարազատների հետ:
Ծառուկյանը վստահեցրեց, որ Ծաղկաձորում գտնվող հյուրանոցների եւ ռեստորանների տերերն այս օրերին շատ են տուժել:
«Գնացեք Ծաղկաձոր, ամբողջ տուրիստական կամպանիաներ են, որը Ռուսաստանից մարդիկ հայտ էին ներկայացրել, հյուրանոցները բրոնիա էին արել, ամբողջը դատարկ է: Մարդիկ տոմսեր են վերցրել, հիմա դատարկ ա հյուրանոցը…Նույն պահին՝ հենց ասել են, անմիջապես ինչքան պատվեր կար, հեչ արեցին, թողեցին գնացին»,- վստահեցրեց նա:
Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետն այդ լուրերն ուռճացված է համարել, անձամբ գնացել, ստուգել է, Ծառուկյանը պատասխանեց, որ վարչապետը չի ստում, բայց եթե պետք է, կարող է լրագրողներին մեքենա տալ, գնան անձամբ ստուգեն:
Լրագրողները Ծառուկյանից հետաքրքրվեցին նաեւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ կապված քրգործից: ԲՀԿ առաջնորդն ասաց, որ այդ հարցն իրավական տիրույթում է, թող քննեն, որոշեն:
Հարց հնչեց նաեւ տնտեսական հեղափոխության մասին: Ծառուկյանն ասաց, որ մնում է նույն կարծիքին, որ եղած ծրագրով դա հնարավոր չէ իրականացնել: Որպես ապացույց՝ նա նշեց, թե հեղափոխությունից առաջ Հայաստանում եղել է մեկ ու կես միլիոն վարկառու, եւ փոխարենը այդ թիվը նվազեր՝ ավելացել է:
«Կարող է տնտեսական աճ կա, բայց դա չի ազդել մարդու ապրելու, վարկերը փակելու վրա»,- հավելեց նա:
Լրագրողները Ծառուկյանի հետ զրույցում չշրջանցեցին նաեւ Փաշինյան-Ալիեւ մյունխենյան քննարկումը:
Ծառուկյանն ասաց, որ իր կարծիքով Արցախի անկախության հարցը ժողովուրդը վաղուց լուծել է, պետք է բանակցել այլ տարածքների եւ Արցախի համաշխարհային ճանաչման շուրջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր Գեղիում «Զիլ»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Տոյոտա»-ին
«Բարսելոնա»-«Էսպանյոլ» խաղից առաջ մեքենան մխրճվել է երկրպագուների խմբի մեջ. կան վիրավորներ. տեսանյութ
Համալսարանական կրթությունը պետք է ծառայի անհատի վերլուծական կարողությունների ձևավորմանը. Աննա Վարդապետյան
Ավարտվել է ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը. 2 անձ կալանավորվել է
Ընթացքի մեջ են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքները. լուսանկարներ
ՌԴ պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել բանակցությունների՝ առանց նախապայմանների. Մեդինսկի
ԱՄՆ ներկայացուցիչը Ստամբուլում կմասնակցի Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններին. Ռուբիո
Առինջ գյուղում ավտոմեքենա է այրվել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT