Երևան
12 °C
Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանն ավելի քան 2 տարի է՝ ստացել է Պեկին 2008-ի արծաթե մեդալը, սակայն պարգեւավճարի ավելացում Հայաստանի Հանրապետությունից չի ստացել: Մարտիրոսյանն օլիմպիական այդ խաղերում ի սկզբանե բրոնզ էր նվաճել 85 կգ քաշային կարգում, բայց դրանից 8 տարի անց՝ 2016 թ., հայտնի էր դարձել, որ 2-րդ տեղը զբաղեցրած բելառուս Անդրեյ Ռիբակովը դոպինգ է օգտագործած եղել: Վերջինս որակազրկվեց ու զրկվեց նաեւ մեդալից, որը բաժին հասավ Մարտիրոսյանին: 2017 թ. աշնանը Միջազգային օլիմպիական կոմիտեն հայ մարզիկին ուղարկեց արծաթե մեդալը, եւ շնորհավորանքներով ու հարցազրույցներով պատմությունն ավարտվեց:
2008 թ. օլիմպիական խաղերից բրոնզե մեդալով վերադառնալուց հետո ՀՀ այն ժամանակ դեռ գործող օրենքով Մարտիրոսյանը՝ որպես 3-րդ մրցանակակիր, 10 մլն դրամ պարգեւավճար է ստացել: ՀՀ այն ժամանակվա օրենքով օլիմպիական խաղերում 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին հասնում էր 15 մլն դրամ: Այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ Մարտիրոսյանը ոչ թե օլիմպիական 3-րդ մրցանակակիր է, այլ փոխչեմպիոն, նա պետությունից՝ սպորտի նախարարությունից, պարգեւավճարի տարբերությունը չի ստացել:
«Ո՛չ, տարբերությունը չեն տվել: Որքան գիտեմ, 20 մլն, 15 մլն, 10 մլն է (խմբ. օլիմպիական խաղերում համապատասխանաբար 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավելու համար), բնականաբար, բրոնզից արծաթ 5 մլն դրամ է կազմում,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ինքը երբեւիցե չի դիմել տարբերությունը ստանալու համար ու չի էլ պատրաստվում դիմել,- բնականաբար, այնպես չէ, որ չեմ ուզում, բայց ավելի հարմար եմ համարում, որ այդ ամենն իմ կողմից չլինի: Եթե հարկ համարեն, կանեն»:
Պարզվում է, որ ՀՀ-ում նման իրավիճակը կարգավորող իրավական ակտ գոյություն չունի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից նման պատասխան տվեցին այս թեմայով ՀԺ-ի հարցմանը:
«Պարգեւավճարների տարբերության փոխհատուցման եւ հետգանձման ժամկետները սահմանող կարգավորումներ հիշյալ որոշմամբ նախատեսված չեն»,- ասված է նախարարության պատասխանում:
Ինչպես երեւում է, պատասխանում նշված է նաեւ հետգանձման մասին: Ավելի վաղ ՀԺ-ն արդեն գրել էր, որ հետգանձման վերաբերյալ իրավական ակտ ՀՀ-ում չկա: 2016 թ. դոպինգ օգտագործելու համար օլիմպիական մեդալներից զրկված մարզիկների թվում նաեւ հայեր կային. ծանրորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը հետ: Մարտիրոսյանը բրոնզե էր նվաճել 2008, իսկ Խուրշուդյանը՝ 2012 թ. օլիմպիական խաղերում: Դրա համար նրանք 10-ական մլն դրամ պարգեւավճար են ստացել պետությունից: 2016-ին պարզվեց, որ նրանք արգելված խթանիչներ են օգտագործած եղել: Նվաճած մեդալներից նրանք, հետեւաբար նաեւ Հայաստանի Հանրապետությունը զրկվեցին, սակայն, ինչպես սպորտի նախարարությունը մոտ 2 տարի առաջ պատասխանել է մեր հարցմանը, պետությունը նրանցից պարգեւավճարները հետ ստանալու հնարավորություն չունի, քանի որ չկա համապատասխան օրենք:
Մոտ ժամանակներս Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի իրավիճակին նման իրավիճակում կարող է հայտնվել նաեւ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ): 2019 թ. վերջում հայտնի դարձավ, որ Ռիո 2016-ում Սիմոնի հետ նույն քաշային կարգում հանդես եկած եւ ոսկի նվաճած ուզբեկ Ռուսլան Նուրուիդինովի դոպինգ-թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել։ Մարզիկը դոպինգ է օգտագործած եղել Լոնդոն 2012-ում, եւ այդ դոպինգ-թեստը ստուգել են այն պատճառով, որ Ռիոյում չեմպիոն է դարձել: ՀՀ տղամարդկանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտնել է, որ մոտ ժամանակներս Սիմոնին կփոխանցվի Ռիոյի օլիմպիական ոսկին: Ստացվում է, որ Սիմոնը պարգեւատրվել է որպես փոխչեմպիոն, սակայն կդառնա չեմպիոն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT