Քոչարյանի գործով դատախազը խնդրեց դատարանին պաշտպանների՝ նույն հիմքով միջնորդությունները դիտել որպես իրավունքի չարաշահում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազներ Գեւորգ Բաղդասարյանը եւ Պետրոս Պետրոսյանն առարկեցին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի երկու միջնորդությունների դեմ:

Հիշեցնենք՝ այսօրվա նիստին նման միջնորդությամբ հանդես եկան Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը եւ Արամ Վարդեւանյանը՝ հիմքում դնելով դատավորի ենթադրյալ կանխակալության հանգամանքը:

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նախ անդրադարձավ պաշտպանների այն հայտարարությանը, թե ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հարցազրույցում նշել է, որ իշխանությունը ցանկանում է դատավոր Աննա Դանիբեկյանի եւ Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի պես դատավորներ (խոսքը Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը բեկանած եւ նրան դարձյալ կալանավորելու որոշում կայացրած դատավորի մասին է,- խմբ.). «Միջնորդությունից տպավորություն ստեղծվեց, թե այդ հայտարարությունն ուղղված է եղել Ձեզ բնութագրելուն՝ կապված Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի հետ, բայց դրա ենթատեքստն ամբողջությամբ հասկանալու համար պետք է նկատի ունենալ, թե ինչ հարց է տրվել ԲԴԽ նախագահին: Նրան հարց է տրվում դատարանների թիրախավորման վերաբերյալ, եւ նա ասում է, որ դատարանների թիրախավորումը չի ավարտվել, որ դատական համակարգին տրվող գնահատականները տարբեր են, որ իշխանությունը մի կերպ է գնահատում, ընդդիմությունը՝ մեկ այլ, այսինքն՝ ԲԴԽ նախագահի ասածի ողջ իմաստն այն էր, որ չնայած այդ գնահատականներին՝ դատական համակարգը դրսեւորում է անկախություն, գործում է անկախ որեւէ ցանկությունից»: Գեւորգ Բաղդասարյանն ընդգծեց, որ միջնորդության այդ հատվածում չեղավ դատավորի կատարած որեւէ գործողության հիշատակում, որը կվկայեր, որ դատարանի գործողությունները միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարական լիազորությունները սահմանփակելուն:

Բաղդասարյանի գնահատմամբ՝ սույն դատական նիստերի ընթացքում կողմերի հավասարությունը դասական իմաստով ապահովվում է. «Միայն մի բան կշեշտեմ. ցանկացած դեպքում պաշտպանության կողմի փաստարկներից հետո վերջում էլի լսում ենք իրենց՝ որպես տպավորություն թողնող վերջին սուբյեկտների, եւ չկա որեւէ հարց, որով ես կհամարեմ, որ մեղադրանքի կողմին առավելություն է տրվում: Եթե նույնիսկ սահմանափակվում է որեւէ մեկի ելույթ ունենալու իրավունքը, սահմանափակվում է բոլորինը՝ ե՛ւ իմը, ե՛ւ տուժողներինը, ուստի ես ուզում եմ հասկանալ, թե այդ որ գործողությունն է թույլ տալիս ասելու, որ Դուք կանխակալ վերաբերմունք ունեք որեւէ մեկի նկատմամբ»,- դիմելով դատարանին՝ ասաց Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանի մասնակցությամբ դատարանում քննվող այլ քրեական գործին, դատախազը շեշտեց, որ դրա եւ դատավոր Մխիթար Պապոյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության հետ շատ վերացական համեմատություն արվեց: Բանն այն է, որ պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասել էր, որ ինչպես մեղադրող դատախազներն էին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել Վերաքննիչ դատարանում իրենց բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանին՝ հիմքում դնելով արտաքին հանգամանքներ, այդպես էլ իրենք են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնում սույն գործը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ հիմքում դարձյալ դնելով արտաքին հանգամանքներ: Դրանց էությունը, ըստ պաշտպանության կողմի, այն էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող է ճանաչվել մեկ այլ քրեական գործով, որով Վարդեւանյանը հանդիսանում է նրա դատավարական հակառակորդը, եւ որ այդ գործով մեղադրյալներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի մեղադրական եզրակացության մեջ քննիչն է անգամ նշել, որ ճնշում գործադրելով Աննա Դանիբեկյանի նկատմամբ՝ երիտասարդները միջամտել են այս գործով նրա կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացիությանը. «Ըստ էության՝ այդ միջնորդության ծանրությունը կայանում էր նրանում, որ Դուք այդ գործով առաջին դատական նիստին չեք ներկայացել, հատուկ ժեստերով, տոնայնությամբ դա շեշտվեց մինչեւ տասն անգամ»: Անդրադառնալով այդ երկու գործերի տարբերություններին՝ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հիշեցրեց, որ մամուլում հայտարարություն էր տարածվել, ըստ որի՝ դատավոր Մխիթար Պապոյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշում կայացնելուն. «Մենք արձանագրել ենք, որ կա չստուգված հանգամանք, որի ուղղությամբ քննությունը շարունակվում է, Ձեր գործով հանգամանքները լրիվ այլ են, մենք գործ ունենք Ձեր գործունեությանն առերեւույթ միջամտելու հետ՝ կապված սույն քրեական գործի հետ»:

Դատախազն ընդգծեց, որ պաշտպանական կողմը խուսափեց պատասխանել դատավորի այն հարցին, թե սույն գործով որեւէ ամբաստանյալ ինչ կապ կարող է ունենալ այդ մյուս գործի հետ. «Նման հանգամանք գործով ձեռք չի բերվել, եթե ձեռք բերված լիներ, Դուք եւ ամբաստանյալներից որեւէ մեկն էլ դատավարական հակառակ կարգավիճակներում լինեիք, ես ինքս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեի»: Բաղդասարյանի կարծիքով՝ նման միջնորդությունները կարող են դառնալ դատական կազմը շարքից հանելու մեխանիզմ, եւ շահ հետապնդող որեւէ անձ, չցանկանալով որեւէ դատավորի կողմից գործի քննություն, միջամտություն կկազմակերպի նրա գործունեությանը, այնուհետեւ կսկսեն դատավորին մեղադրել, թե այլ գործով ցուցմունք է տվել, թե կարող է կանխակալ լինել: Երեւան քաղաքի դատախազը շեշտեց, որ այլ գործով տրված ցուցմունքներին գնահատականներ չպետք է քննարկվեն այս դատական նիստին եւ խնդրեց մերժել միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Գործով մյուս մեղադրողը՝ Գլխավոր դատախազության ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը, միջնորդեց առհասարակ չքննել միջնորդությունները՝ դիտելով դրանք որպես իրավունքի չարաշահման դրսեւորում. «Սա արդեն ինքնաբացարկի երրորդ միջնորդությունն է նախագահող դատավորին, նախորդ բոլոր միջնորդություններում եւս մատնանշվել է դատավորի ենթադրյալ կողմնակալությունը, ինչի հիմքում դրվել են դատավորի կողմից կայացված գործողությունները, որոշումները, մամուլի հրապարակումները»: Դատախազի խոսքով՝ պարբերաբար այս նույն հարցադրումները ներկայացվում են, եւ պատահական չէ, որ պաշտպանները սկզբում նշում են, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ: Դա, ըստ նրա, արվում է այն բանի համար, որ տպավորություն ստեղծվի, թե իրենք հաղթահարել են Քրեական դատավարության 102-րդ հոդվածը, որը թույլ չի տալիս գործի քննության նույն փուլում նույն հիմնավորումներով միջնորդություն ներկայացնել:

Անդրադառնալով ԲԴԽ նախագահի հայտարարությանը՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը եւս շեշտեց, որ դա ներկայացվել է կոնտեքստից կտրված, աղճատված ձեւով: Խոսելով պաշտպան Արամ Վարդեւանյանի միջնորդությունից՝ Պետրոսյանը հնչեցրեց մեկ հռետորական հարց. «Դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս մենք հստակ մատնանշել էինք, որ կա մի հանգամանք, որն անաչառ դիտորդի մոտ կարող է առաջացնել դատավորի անաչառության վերաբերյալ կասկած: Հիմա այս միջնորդության համատեքստում ինչպիսի՞ վերջնարդյունք պետք է ունենա Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ քրեական գործը, որը կասկածի տակ կդնի դատավոր Աննա Դանիբեկյանի անկողմնակալությանը»: Ըստ Պետրոսյանի՝ այդպիսի վերջնարդյունք չկա եւ չի կարող լինել:

Դատախազը վկայակոչեց Վճռաբեկ դատարանի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը, որը վերաբերում է ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքին եւ միտված է ապահովելու ոչ միայն ամբաստանյալների, այլեւ տուժողների իրավունքները. «Եվ նախագահող դատավորը՝ որպես այդ իրավունքի ապահովման պարտականությունը կրող անձ, պետք է զսպի բոլոր դրսեւորումները, այդ թվում՝ շահագրգիռ անձի վարքագիծը՝ անընդհատ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը դիտելով իրավունքը չարաշահելու դրսեւորում: Ուստի խնդրում եմ դատարանին նույն հիմքով ներկայացված այս միջնորդությունները դիտել որպես իրավունքի չարաշահման դրսեւորում եւ թողնել առանց քննության»,- եզրափակեց մեղադրող կողմը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4028 դիտում

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել