Երևան
12 °C
Ինչպես տեղեկացրել ենք, աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ երգչուհի Ալիս Դուրյանը, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իրեն շնորհել ՀՀ անձնագիր: Եվ քանի որ իր նամակում Դուրյանը նշել է, որ անձնագիր ստանալով ցանկանում է մասնակցել ապրիլի 5-ի հանրաքվեին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից փորձեցինք պարզել, թե հնարավո՞ր է անձնագրի տրամադրումը մինչ ապրիլի 5-ը:
Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ սովորական եւ բացառիկ ընթացակարգերի մասին մեր զրույցում մանրամասնել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
- Պարոն Բիչախչյան, երգչուհի Ալիս Դուրյանը դիմել է վարչապետին՝ անձնագիր ստանալու հարցով: Որքա՞ն ժամանակում նրան անձնագիր կտրամադրվի:
- Սովորական ընթացակարգերով քաղաքացիություն ստանալու համար կպահանջվի 6 ամիս: ՀՀ-ում գտնվող անձը նախ պետք է դիմի անձնագրային եւ վիզաների վարչություն: Դիմելուց հետո պետք է ներկայացնի հիմնավորում փաստաթղթերը՝ ծննդյան վկայական, օտարերկրյա պետության անձնագիր: Եթե դիմողը կամ ծնողները ազգությամբ հայ են՝ այս դեպքում այլ փաստաթուղթ մենք չենք պահանջում: Ազգությամբ հայ լինելու դեպքում առանց վերջին 3 տարում Հայաստանում բնակվելու մասին փաստաթղթերի՝ կարող է գնալ քաղաքացիություն ստանալու: Եթե ազգությամբ հայ չէ՝ պետք է 3 տարի բնակվի Հայաստանում, նոր ստանա քաղաքացիություն: Բոլոր փաստաթղթերը ստանալուց հետո ուղարկում ենք Ազգային անվտանգության ծառայություն, ԱԱԾ-ից գալիս է եզրակացությունը, ամփոփում, ուղարկում ենք Արդարադատության նախարարություն, հետո վարչապետի աշխատակազմ: ՀՀ վարչապետը առաջարկությամբ դիմում է նախագահին: Այդ բոլոր փուլերով անցնում է:
- Դրանից շուտ հնարավոր չէ՞:
- Վարչապետի կողմից եղել է հանձնարարական՝ ազգությամբ հայերի դեպքում պարզեցված ընթացակարգի մասին, որ 6 ամիսը կրճատվի, դառնա 3 ամիս: Օրենքի նախագիծ է դրված շրջանառության մեջ, որով նախատեսվում է միջանկյալ փուլը հանել արանքից: Այսինքն այդ օրենքի ընդունվելու պարագայում ԱԱԾ-ից եզրակացությունը ստանալուց հետո միանգամից կուղարկենք վարչապետին, վարչապետը՝ նախագահին:
- Այս պարագայում, երբ անձը ուղիղ դիմել է վարչապետին, ուրիշ որեւէ ընթացակարգ չի՞ գործում:
- Դրա համար գործում է նաեւ այլ ընթացակարգ՝ երկրի համար բացառիկ ծառայություններ մատուցած անձանց համար: Վարչապետը իրավասու է անմիջապես դիմելու ՀՀ նախագահին, նախագահը հրամանագրով կարող է անձին քաղաքացիություն շնորհել անմիջապես: Դա վարչապետի եւ նախագահի բացառիկ իրավասությունն է:
- Նախագահի հրամանագրից հետո որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ անձնագիր ստանալու համար:
- Երբ նախագահը ստորագրեց հրամանագիրը՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում անձը կարող է անձնագիր ստանալ:
- Անձնագիր ստանալուց հետո անձը կարո՞ղ է անմիջապես մասնակցել ընտրական պրոցեսի:
- Իհարկե:
- Պարոն Բիչախչյան, Ալիս Դուրյանը նախկինում դիմե՞լ է քաղաքացիություն ստանալու համար:
- Ես նման բան չեմ հիշում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT