Երևան
12 °C
Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակի առիթով ԵԿՄ-ում միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառումն սկսվեց ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ողջունեց բոլոր հյուրերի ներկայությունը՝ իր խոսքերով սպարապետի ստեղծած Երկրապահների ընտանիքում՝ նշելու նրա ծննդյան 61-րդ տարեդարձը: Այնուհետեւ հավաքվածները 1 րոպե լռությամբ հարգեցին Վազգեն Սարգսյանի եւ նահատակված մյուս հերոսների հիշատակը:
«Հարգելի՛ մարտական ընկերներ, պատերազմի ծանր ժամանակաշրջանում ամենածանր բեռն ընկավ ԵԿՄ-ի վրա: Գիտակցելով դա՝ մենք բոլորս Արցախի հերոսական ժողովրդի եւ համայն հայության համախմբման շնորհիվ կարողացանք տանել այդ հաղթանակը: Պատերազմից հետո բոլորս լծվեցինք մեր առօրյա կյանքին, բայց, ցավոք, Հայաստանում տեղի ունեցան Հոկտեմբերի 27-ի դեպքերը, եւ ՀՀ օրենսդիր մարմնում գնդակահարվեցին մեր երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանության ներկայացուցիչներ: Այդ օրվանից սկսած, հարգելի՛ մարտական ընկերներ, նախորդ ռեժիմը փորձեց Երկրապահը ծառայեցնել իրեն՝ իր հանցավոր ռեժիմը ամրապնդելու համար: Կասեի, որ մասնակի հաջողվեց: Բայց շնորհիվ մեր այն ընկերների, որ երազում էին ունենալ հզոր պետություն, սպարապետի գաղափարակից ընկերների, չհաջողվեց դա իրագործել»,- իր խոսքում նշեց Միքայելյանը:
Այնուհետեւ դիմելով վարչապետին՝ նա տեղեկացրեց, որ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարից հետո կարճ ժամանակահատվածում իրենք կարողացան համախմբել Երկրապահը, մաքրել երկրապահի շարքերը եւ կամաց-կամաց գնալ դեպի արմատներ: Միքայելյանի խոսքով՝ այսօր դա հնարավորինս հաջողվել է, իրենք շարունակում են ընթանալ այդ ուղղությամբ եւ ցանկանում են այդ գործը տանել դեպի փայլուն ավարտ:
Տեղեկացնելով, որ ներկա է Երկրապահ կամավորականների միության ամբողջ վարչությունը, մարզային նախագահները, փոխնախագահները, տարածքային բաժանմունքների նախագահները՝ ԵԿՄ նախագահն ասաց, որ իրենց են միացել նաեւ այն հասարակական կազմակերպությունները, որոնք պատերազմի հետ առնչվել էին: Խոսքը «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի, «Արաբո» ջոկատի, «Հաշմանդամ օդաչուներ» ՀԿ-ի, «Աֆղանցիներ» կամավորական ջոկատի եւ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման մասին է: Միքայելյանն ասաց, որ այդ բոլոր կազմակերպություններից ընդգրկվել են վարչության կազմում: Նրա խոսքերով՝ կամաց-կամաց ավելի են ընդլայնում ԵԿՄ շարքերը:
«Մենք գիտակցում ենք այսօրվա խոշոր տերությունների վերադասավորումները, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում, եւ մենք՝ երկրապահներս, վերջին խորհրդակցության ժամանակ որոշել ենք հանդես գալ Երկրապահ ուժի ձեւաչափով, համալրել Երկրապահը եւ դառնալ մի կուռ կառույց բանակի ռեզերվում՝ չխանգարելով բանակի ռեսուրսին»,- ընդգծեց ԵԿՄ նախագահը:
Խոսելով թավշյա հեղափոխության եւ հետհեղափոխական դժվարությունների մասին՝ Միքայելյանն ասաց, որ ԵԿՄ-ում այժմ այն մարդիկ են, որ կարողացան վերջին իրադարձություններից հետո համախմբվել, ճիշտ գիտակցել հարցի լրջությունը եւ պահել ԵԿՄ-ն, թույլ չտալ, որ այն քանդվի:
«Եվ այս թավշյա հեղափոխությունից հետո, պարո՛ն վարչապետ, որ առաջնորդեցիք դուք, գրեթե 20 տարի մեր ժողովուրդը միշտ եղել է պայքարի, բայց ինչ-որ առաջնորդների թերացումների, թե ինչ-որ քաղաքական նկատառումներով մեր ժողովրդին չկարողացան տանել դեպի հաղթանակ: Դա ձեզ հաջողվեց»,- ասաց Սասուն Միքայելյանը եւ ընդգծելով, որ չեն պատրաստվում դառնալ որեւէ իշխանության կցորդ, բայց լինելու են այն իշխանությունների հետ, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից, իրենց գործունեությամբ աջակցելու են իշխանություններին, որ մեր պետությունը գնա դեպի հզորացում:
«Նորանկախ պետության ձեւավորման գործում ամենամեծ դերակատարությունն ունեցել եք դուք: Մենք պարտավոր ենք սկիզբը վերջին կապել եւ գնալ դեպի ամուր պետականություն… Անկախ քաղաքական ինչ-որ հայացքներից՝ ձեր կողքն ենք լինելու, որ այն, ինչ արվել է թավշյա հեղափոխության ժամանակ, հասցնենք ավարտին եւ ունենանք հզոր պետություն: Հետագա սերնդին հնարավորություն տանք ապրելու անկախ պետությունում»,- հավելեց Միքայելյանը:
Միքայելյանից հետո ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի ելույթը՝ այստեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT