Նեղ տեղից «երեսով տալու» ենթամշակույթ. ուր է Վստրեչի Ապերը

 

Նախօրեին  հայտնի դարձավ, որ մարտի 4-ի լույս 5-ի գիշերը ոստիկանական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եւ նրա ազգականների առանձնատներում: Վարդանյանի փաստաբանները ասուլիս հրավիրեցին եւ հայտարարեցին, թե տեղյակ չեն՝ ինչ նպատակ եւ պատճառ ունեն այդ գործողությունները։ Պաշտոնապես այդ ամենը մեկնաբանեց միայն Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ վերջինս հայտարարեց, որ առկա է ծանր հանցագործության շրջանակներում լայնածավալ եւ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական, քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որոնք իրականացվել եւ դեռեւս շարունակում են իրականացվել:

Երեկ արդեն ՀԺ-ն փաստաբան Լուսինե Սահակյանից տեղեկացավ, որ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի եղբորորդուն՝ Արման Վարդանյանին, եւ հարեւանությամբ բնակվող անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ համապատասխանաբար առեւանգման եւ կողոպուտի համար, եւ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու վերաբերյալ:

Ըստ պաշտպանի՝ Արման Վարդանյանի մեղադրանքի հիմքում դրվել է ամուսինների ցուցմունք, որոնք նշել են, որ իրենք ենթադրում են, թե Վարդանյանն իրենց որդուն առեւանգել է:

Մարտի 4-ի լույս 5-ի կեսգիշերից բացի, Արամ Վարդանյանի տանը գործողությունները շարունակվել էին նաեւ նախօրեին կեսօրին. ոստիկանները խուզարկություն էին իրականացրել Վարդանյանի բնակարանում, որի համար արդեն ներկայացրել են դատարանի թույլտվություն: Խուզարկության արդյունքում, ըստ պաշտպանի, առգրավվել է Արամ Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող ինֆորմացիա՝ լուսանկարներ, հարսանիքների, ծնունդների եւ տարբեր արարողությունների տեսաերիզներ:

Հետաքրքիր է, որ «Վստրեչի Ապերը», որն ըստ փաստաբանի՝ Հայաստանում է, ոչ ոստիկանական գործողությունների ընթացքում, ոչ փաստաբանների ասուլիսի ժամանակ իր տանը չէր (համենայնդեպս այդ մասին իմաց չտվեց), երեկ արիաբար կապի է դուրս եկել «Հրապարակի» լրագրողի հետ եւ պատմել իր ենթադրությունները, թե ինչու կարող էին ոստիկանները նման գործողություններ իրականացնել իր տանը։ Ասել է, թե վերջերս «իրեն զանգահարել է ինչ-որ «իքս» անձ եւ գործարք առաջարկել։ Գործարքը հետեւյալն է եղել՝ նրան պետք է «փռեին ասֆալտին»։ Ինքն առերեւույթ համաձայնել է եւ որոշել է մարտի 1-ին վերադառնալ Հայաստան»։ Սա պատմելուց հետո «Վստրեչի Ապերը» նաեւ ակնարկել է, թե քանի որ ինքը չի կատարել իր պայմանավորվածությունը՝ ասֆալտին փռվելու վերաբերյալ, նախօրեի գործողությամբ ոստիկանները որոշել են պատժել իրեն։

Բացի դրանից, բարկացած լինելով, որ ոստիկանական գործողությունների հետեւանքով իր թոռնիկն է վախեցել, Վստրեչի Ապերը հիշել է, թե իբր ժամանակին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու  նախկինում «Հայկական ժամանակ»-ի լրագրող, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանն անազատության մեջ են եղել, լրագրող Գոհար Վեզիրյանի, ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչների խնդրանքով օգնել է նրանց եւ նրանց ընտանիքներին՝ մասնավորապես որոշ խնդիրներ հաղթահարելու, հարազատների հետ կապ հաստատելու գործում։

Վստրեչի Ապերի խոսքերը երեկ շատ արագ հաստատեց Գոհար Վեզիրյանը՝ ֆեյսբուքի իր էջում հիշելով, թե այն տարիներին, երբ Հայաստանում քաղբանտարկյալներ կային եւ Նիկոլ Փաշինյանն առանձնակի դաժանությամբ էր թիրախավորված, հենց այդ օրերին է Ապերը պետք եկել: «Էդ հիմա է քրեական ենթամշակույթ կրող դարձել որոշների համար, իսկ էն ժամանակ նրա ծառայություններից օգտվել են: Լավ են արել: Լավ ենք արել, ու ինքն էլ՝ ճիշտ է արել: Ի դեպ, Ապերն էն ժամանակ ուրիշ «պազիվնո» ուներ. ասում էին՝ մի հատ զանգի «մեր ընկերոջը»»,- գրել է Վեզիրյանը:

Թե ով է իրեն դիմել այդ հարցով եւ ինչու, երեկ այդպես էլ հայտնի չդարձավ։ Հայկ Գեւորգյանը մեր զրույցում ասաց․ «Ես այդ անձին՝ «Վստրեչի Ապերին», երբեւէ ո՛չ տեսել եմ, ո՛չ նրա հետ շփվել: Առաջին անգամ նրա դեմքն այսօր եմ տեսել՝ մամուլում: Ես Ձերբակալվածների պահման վայրում եղել եմ ընդամենը 72 ժամ եւ այդ ընթացքում ո՛չ ես, ո՛չ էլ իմ ընտանիքը որեւէ մեկի օգնության կարիքը չենք ունեցել: «Նուբարաշենում» ինձ այցելել են միայն իմ ավագ որդին, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցը եւ իմ փաստաբան Վահե Գրիգորյանը: Որեւէ մեկի հետ հեռախոսով որեւէ խոսակցություն չեմ ունեցել «Նուբարաշենից»»:

Մեր դիտարկմանը, թե լրագրող Գոհար Վեզիրյանը հաստատել է «Վստրեչի Ապերի» հայտարարությունը, սա նշանակում է, որ ստո՞ւմ են, Գեւորգյանը պատասխանեց. «Ես ասում եմ, որ ես «Նուբարաշենից» հեռախոսով որեւէ մեկի հետ չեմ խոսել, էդ միտքը սուտ է: Այն, թե իմ ընտանիքն աջակցության կարիք է ունեցել, իմ ընտանիքը որեւէ խնդիր չի ունեցել, որեւէ մեկի աջակցության կարիքը չի ունեցել, չունի եւ չի էլ ունենա, վստահեցնում եմ»:

Անդրադառնալով հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորում իր վերաբերյալ այդպիսի տեղեկությունների տարածումը, Գեւորգյանը նկատեց, թե չի հասկանում եւ չի էլ ուզում հասկանալ ինչու են իր անվան շուրջ նման կոնստրուկցիաներ կառուցում։

Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ էլ պատգամավորն ասաց, որ համենայն դեպս ինքը նման բանից տեղյակ չէ.

«Ես գիտեմ, որ մեծ աջակցություն են ցուցաբերել փաստաբանները, ընկերները, կինը՝ առաջին հերթին, բայց որեւէ այլ անձի աջակցության մասին ինձ հայտնի չէ»:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը ձերբակալվել էր 2012-ին եւ մեղադրվում էր մի քաղաքացու վրաերթի ենթարկելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու մեջ։ 3 օր կալանավայրում անցկացնելուց հետո դուրս գալով ՔԿՀ-ից՝ Գեւորգյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում լրագրողական գործունեության համար։

Նիկոլ Փաշինյանն էլ ձերբակալվել էր 2009թ. հուլիսի 1-ին՝ ինքնակամ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայանալուց հետո: Նա 2010-ի հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, ապա համաներմամբ ազատ արձակվել։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4737 դիտում

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ դիմելով բնակիչներին և քաղաքի հյուրերին

Նեթանյահուն և նրա կինը Նոր տարին նշել են Թրամփի հետ Մար-ա-Լագոյի նստավայրում

Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել

Հանրապետության շուրջ 20 համայնքում ձյուն է տեղում

Անցած տարին առանձնահատուկ էր ինձ համար. հիշեք՝ ամեն բան ձեր ձեռքում է. Սպերցյան

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

2026 թվականը մեկնարկում է ձեռք բերված խաղաղության պայմաններում, թող այն լինի կայուն և ամուր. Մանավազյան

Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա հանգստավայրում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 40 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել

Հայկ Մարությանը ծամածռել է դեմքը՝ լուսանկարվելով խոզի բդի հետ. նա «մարտական է» տրամադրված

Տարվա հանգրվանը պետք է լինի խաղաղության, Իրական Հայաստանի գաղափարախոսության և ինքնիշխանության ամրագրումը

Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը

Երգիչ Սևակ Ամրոյանը կրկին հայր է դարձել. լուսանկար

Սեր, ջերմություն ու խաղաղություն բոլորիս ընտանիքներին. Սիլվա Հակոբյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել

Նոր տարվա հրաշալի դիմավորում և հրաշալի մեկնարկ ունեցանք. վարչապետը տեսանյութ է հրապարակել դրոններով շոուից

90-ականներից հետո Երևանում հենց Նոր Տարվա գիշերը սենց առատ տեղացող ձյուն ես չեմ հիշում. Արամ MP3

Ամստերդամի 150-ամյա Վոնդելկերկ եկեղեցում խոշոր հրդեh է բռնկվել. տեսանյութ

Ձյան տեղումները կշարունակվեն, եղանակը կցրտի 14-18 աստիճանով. մանրամասներ

Ինչպես են դիմավորել Ամանորը շտապ օգնության աշխատակիցները. տեսանյութ

Ժողովուրդ ջան, արթնացել եք, թե դեռ քնած եք, սիրում եմ բոլորիդ, և շնորհավոր էս հրաշալի Նոր տարին. վարչապետ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կնոջ մարմին է հայտնաբերվել. ինչ է եղել

Հունվարի 1-ի խաղաղ առավոտը. նման տեսարան վաղուց չեմ հիշում. վարչապետ. տեսանյութ

Դիրքեր տանող ճանապարհների ձյունը մաքրվում է շուրջօրյա ռեժիմով. տեսանյութ

Հանրապետության հրապարակի դրոնների շքեղ շոուն տեսանյութով

Դուբայում Ամանորին գեղեցիկ լազերային շոու և հրավառություն է եղել. տեսանյութ

Հայաստանի ինքնիշխանության դեմ կատաղի պայքար է մղվում. 2026 թվականը լինելու է ջրբաժան. Առաքելյան

Երևան-Գյումրի ճանապարհը մաքրվում է ձյան ծածկույթից ու մշակվում աղ-ավազով. տեսանյութ

Թրամփը ասել է, թե ինչ է ցանկանում Ամանորին. տեսանյութ

Ավտովթար Արարատի մարզում. մեքենան գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում. կան վիրավորներ

Ամանորը Հանրապետության հրապարակում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր աշխատել են. վարորդներին կոչ է արվում լինել առավել զգոն

Հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին

Շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել է 5 մեքենա

Սուրենյանը հայտնել է՝ որքան են ձյան տեղումները շարունակվելու. տեսանյութ

Մենք ուզում ենք, որ պատերազմն ավարտվի, բայց ոչ թե Ուկրաինան ավարտվի. Զելենսկին ուղերձ է հղել

Կրակոցներ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է

Հանրապետության հրապարակը հիմա․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Խաղաղությունը դարձավ ավելի մոտ, քան անկախությունից ի վեր երբևէ եղել է․ ԿԳՄՍ նախարար. տեսանյութ

Շնորհավորել և պարգևատրել եմ մեր ուժեղներին՝ 2025-ին ցույց տված արդյունքների համար. Հարությունյան

Աշոցքի, Ջաջուռի հատվածում բուք է