«Հասմիկ». Գյումրու դրամատիկականը ներկայանում է մոնոներկայացումների նոր ձևաչափով

Շուրջ 20 տարվա դադարից հետո աճեմյանցիները մոնոներկայացման հրավիրատոմս են առաջարկում: Մհեր Մկրտչյան փոքր բեմում կայացավ «Հասմիկ» մոնոներկայացման պրեմիերան: «Եղել է, որ Երեւանում բեմադրված մոնոներկայացում խաղացվեր Գյումրիում, բայց որ հենց այստեղ բեմադրվեր տեղի ռեժիսորների կողմից, արդեն երկու տասնամյակ չէր եղել»,-զրույցի ժամանակ ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

«Հասմիկ»-ը դրամատիկականի առաջին մոնոներկայացումն էր, իսկ դերասանուհի Հասմիկն առաջին համարձակը, որն ընդառաջ գնաց թատրոնի նոր ձեռնարկին: «Հասմիկ»-ը մարդու էության, ապրումների, հույզերի ու զգացմունքների, մանկության տարիների չստացված հարաբերությունների, ծնող-երեխա սխալ ընթացքով գնացած փոխհարաբերությունների ամբողջական նկարագիրն է: Սրանով հանդերձ «Հասմիկ»-ը Հասմիկի մասին չէ: Այն բեմադրվել է  Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» պիեսի հիման վրա: «Հասմիկ» է կոչվում դրամատիկականի դերասանուհու՝ Հասմիկի անունով: Ընդամենը: Դերասանուհին ասում է, եթե դա լիներ իր կյանքի պատմությունը, հազիվ թե կարողանար այդքան երկար բեմում խոսել: Ըստ դերասանուհու, փոքր բեմը մեծ պահանջ ունի: «Սեպտեմբերից աշխատել ենք այս ներկայացման վրա: Ինձ համար շատ կարեւոր էր, որ ես կարողանայի էմոցիանալ առումով  պատրաստ լինել փոքր բեմում ներկայանալու համար: Ես երկար ուսումնասիրել եմ շատ կանանց, շատ դերասանուհիների, նույնիսկ կողքից հետևել եմ մարդկանց, հասկանալու համար, թե արդյո՞ք մոնոներկայացման մեջ արծարծվող խնդիրն առկա է կյանքում, թե՝ ոչ: Ես բոլորից մի բան վերցրել, հավաքել եմ, հիմա ուզում եմ վերադարձնել: Դա նաեւ իրենց պատմությունն է ինչ-որ իմաստով»,-ասաց Հասմիկը:

Մոնոներկայացման մեջ  մանկության տարիներից եկող ծանր ապրումների մասին է պատմվում, ծնողների կողմից չհասկացված լինելու, եւ հակառակի մասին է խոսքը: Սա իրականություն է, կյանքից վերցված պատառիկ: Շատ մեծահասկաներ կան, որոնք մինչ օրս, ըստ Վիրաբյանի, քարշ են տալիս մանկության տարիների այդ ծանր բեռ-հիշողության հետեւանքները: Իսկ դրանցից ազատվել է պետք, ինքնուրույն, առանց որեւէ մեկի օգնության: «Այս ներկայացումն ինձ համար ասոցացվում է թիթեռի հետ: Երբ թիթեռը դեռ հարսնյակ է, փակվում է արտաքին աշխարհից: Մարդն էլ է այդպես, երբ ցավում է, փակվում ես քո մեջ, ասես շղթայվում, սկսում ես ոչ մեկի հետ չհաղորդակցվել: Փակ ես աշխարհի համար: Մեր հասարակության մեջ շատ կան նման մարդիկ: Պետք է կարողանաս սեփական թեւերով քանդել հյուսածդ: Հետաքրքիրն այն է, որ բնության մեջ, իրականում եթե դու օգնես եւ բացես այդ հասնյակը, թիթեռը չի կարողան թռնել: Նույնն էլ մարդն է: Յուրաքանչյուրն ինքը պետք է հասկանա, որ եթե խնդիրների մեջ է, պետք է դրանք միայնակ հաղթահարի: Ուզում են ներկայացումը նայեն, ու ոչ թե գնահատեն  իմ խաղը կամ ռեժիսորի աշխատանքը, այլ սկսեն մտածել սեփական կյանքի մասին, խոսել ցավի մասին: Վստահ եմ, որ եթե չես հաղթահարում ցավը, երբեք չես կարողանա ազատվել դրանից»-վստահ է Հասմիկը:

Ներկայացման ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն է: Վստահ է. դերասանուհու ընտրության հարցում չի սխալվել: Հանդիսատեսի աչքերով է նայել ներկայացումը: Ասում է՝ ստացված է: Նաեւ հպարտ է, որ հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն իր համաձայնությունն էր տվել եւ ներկայացման ժամանակ հնչում էր մաեստրոյի  «Անանձնություն»-ը:

«Հասմիկ» մոնոներկայացումը կմասնակցի տարբեր մոնոփառատոնների: Առաջինը  մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնն է լինելու: Այդ փառատոնից հետո կմտածեն նաեւ մոնոներկայացման թարգմանության մասին եւս, քանի որ նպատակ կա մոնոներկայացումը երկրի սահմաններից դուրս եւս խաղալ:

«Հասմիկ»-ը դրամատիկականի նոր նախաձեռնության առաջամարտիկը եղավ, որին հաջորդելու են եւս 4-ը: Դրանք էլ են լինելու այն դերասանների անուններով, որոնք կխաղան ներկայացման մեջ: Դրամատիկականն այսպիսի նոր քայլ է անում, եւ ոչ ինքնանպատակ,-ասում է թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:  «Հանդիսատեսը գալիս է իր դերասանի մոնոներկայացումը նայելու: «Հասմիկ», այսինքն գալիս ենք Հասմիկ դերասանուհու մոնոներկայացումը նայելու, Տիգրան Գաբոյանի մոնոներկայացումը նայելու, եւ այլն: Սա նաեւ մեզ համար է հետաքրքիր, թե արդյո՞ք թատրոնի տվյալ դերասանն ունի իր հանդիսատեսը, եւ արդյո՞ք կարող է մոնոներկայացում խաղալ, որովհետեւ այն շատ բարդ է: Հասմիկը կարողացավ»,- ասում է Հարությունյանը:

Ըստ Լյուդվիգի, անչափ կարեւոր է արտերկրում հայ հեղինակների ստեղծագործությունների վրա բեմադրված մոնոներկայացումները հենց հայերենով խաղալը: Սա սկզբունք է: «Շատ կուզեի, որ բացի հայ թատրոնից, նաեւ հայ դրամատուրգիան ի ցույց դրվեր դրսում»,-ասում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3209 դիտում

Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել