Երեխաների առք ու վաճառքի վերաբերյալ քննչական մարմիններում հարուցվել եւ քննվում է 13 քրեական գործ

2019-2020 թվականների ընթացքում երեխաների առք ու վաճառքի վերաբերյալ քննչական մարմիններում հարուցվել եւ քննվում է 13 քրեական գործ, որոնցից 1-ով մեղադրյալի կարգավիճակ ունեն 5 անձ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշված մեկ գործը Ռազմիկ Աբրահամյանի եւ մյուսների վերաբերյալ արդեն հայտնի քրեական գործն է, որի նախաքննության ընթացքում պարզվել են երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու եւ առքուվաճառքի նոր դեպքեր, ինչի առթիվ հարուցվել է 2 նոր քրեական գործ: Մեր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազի խորհրդականը տեղեկացրել է, որ դրանցից 1-ը հարուցվել է երեխային ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու, մյուսը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխայի առքուվաճառքի հատկանիշներով: Նշված երկու քրեական գործերը միացվել են մայր գործին։ Հիշեցնենք, որ մայր գործով մեղադրյալներից 4-ի՝ Ռազմիկ Աբրահամյանի, Լիանա Կարապետյանի, Արշակ Ջերջերյանի եւ քաղաքացի Դիանա Գրիգորյանի նկատմամբ այս պահին կիրառված է կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց գրավը, իսկ 1-ի՝ Անուշ Գարսանցյանի նկատմամբ, խափանման միջոց կիրառված չէ, ինչի վերաբերյալ բոլոր որոշումները բողոքարկվել են կամ բողոքարկման փուլում են:

Գրավոր հարցմամբ Դատախազությունից հետաքրքրվել էինք նաեւ, թե 2019 թվականի աշնանից սկսած (ԱԱԾ հաղորդագրությունից հետո)՝ երեխաների առք ու վաճառքի վերաբերյալ ընդհանուր առմամբ քանի հաղորդում է ստացվել, դրանցից քանիսն է ուղարկվել Ոստիկանության 6-րդ վարչություն, քանիսը՝ Քննչական կոմիտե: Խնդրել էինք նշել նաեւ, թե հաղորդումների հիման վրա իրականացված ստուգողական աշխատանքներն ինչ արդյունք են ունեցել, եւ եթե դրանց հիման վրա հարուցվել են քրեական գործեր, ապա քանիսը, ինչ հոդվածներով:

Ի պատասխան մեր հարցերին՝ Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտում մեկ տասնյակից ավելի երեխաների ապօրինի որդեգրումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում (խոսքը հենց Ռազմիկ Աբրահամյանի եւ մյուսների գործի մասին է,- խմբ.) գլխավոր դատախազություն է ստացվել նախկին տարիներին ծննդաբերած եւ իրենց երեխաներին տարբեր պատճառներով կորցրած շուրջ 200 մայրերի եւ նրանց հարազատների դիմումներ, որոնց մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն՝ դիմումներում նշված հանգամանքները եւս դարձել են քննության առարկա:

Դրանից բացի, նույն ժամանակահատվածում պետական գերատեսչություններից մեկից Գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ-ում որդեգրման գործընթացին մասնակցություն ունեցող պաշտոնատար եւ այլ անձանց կողմից որդեգրման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ կատարելու վերաբերյալ 1 գրություն եւ ԶԼՄ 2 հրապարակումներ: Թե որ գերատեսչության եւ որ պաշտոնատար անձի մասին է խոսքը, դատախազությունը չի հստակեցրել՝ նշելով միայն, որ հիշյալ գրությունն ու ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությամբ. «Դրանց վերաբերյալ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է 3 քրեական գործ»: Դրանցից մեկը հարուցվել է կեղծ որդեգրում կատարելու միջոցով երեխայի առք ու վաճառքի, մյուսը՝ պաշտոնեական կեղծիքի եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու հատկանիշներով, ինչը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով: Երրորդ քրեական գործը եւս հարուցվել է երեխային ապօրինի բաժանելու կամ փոխելու հատկանիշներով, իսկ ստացված մեկ գրությամբ էլ շարունակվում են իրականացվել ստուգողական գործողություններ:

Վերոնշյալից բացի, ինչպես անմիջական, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով 28 դիմում էլ ստացվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի եւ Մաշտոցի բաժիններ, որոնցից երկուսի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, իսկ երկուսով հարուցվել է քրեական գործ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Ինչ վերաբերում է ոստիկանության տարբեր բաժիններում ստացված մնացած 18 դիմումներին, դրանք ուղարկվել են Քննչական կոմիտե՝ 2019 թ. հոկտեմբերի 26-ին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա դարձնելու համար (խոսքը դարձյալ Ռազմիկ Աբրահամյանի եւ մյուսների գործի մասին է,- խմբ.): Մնացած 6 դիմումներում նշված փաստերն ստուգելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ Դատախազությունն ստացել եւ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ուղարկել եւս 3 դիմում, ինչպես նաեւ ԶԼՄ-ներում հրապարակված 6 հոդված, որոնցից 4-ի հիման վրա նախապատրաստված նյութերով եւս հարուցվել են քրեական գործեր. «Դրանցից 4-ը եւս հարուցվել է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով, իսկ 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երեխային ծնողներից ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու հատկանիշներով»:

Մնացած 5-ի վերաբերյալ ներկայացված փաստերն ստուգվում են քրեական գործերի նախաքննության շրջանակներում։

Հավելենք, որ պաշտոնեական կեղծիքի եւ երեխային ծնողներից ապօրինի բաժանելու հատկանիշներով եւս մեկ քրեական գործ էլ հարուցվել է 2019 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում:

«Այսպիսով, վերջին տարիներին ՀՀ-ում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ 2019-2020 թվականների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ակտիվ նախաձեռնողականությամբ քննչական մարմինների վարույթում հարուցվել եւ քննվում են 13 քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Դատախազության պատշաճ դատավարական հսկողության ներքո իրականացվում են ակտիվ եւ լայնածավալ քննչական գործողություններ՝ առերեւույթ հանցանք կատարած անձանց շրջանակը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու, բավարար ապացույցների ձեռքբերմամբ հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկումն ապահովելու նպատակով»,- ասված է պատասխանում:

Տպել
4363 դիտում

Հետևանքներ կլինեն․ Ալեն Սիմոնյանը՝ Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Լեռային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինծառայող է մահացել

Կինը փայտով հարվածել է ամուսնուն, վերջինիս կողոսկրերը կոտրվել են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Այս գործընթացը Ադրբեջանում հանրային առումով շատ ավելի ոչ միանշանակ է անցնում, քան ՀՀ-ում. Գաբրիելյան

Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Թուրքիայից առաջարկ չի եղել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև․ Սիմոնյան

Ո՞րն է ռիսկը, եթե Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը․ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնում է

ՀՀ պետականության անկյունաքար ենք դնելու, սա զոհողությունների և հաղթանակի ճանապարհ է․ Հակոբ Արշակյան

Ինձ հետաքրքրում է Ադրբեջանում մեր 23 անձանց գտնվելը․ Սիմոնյանը՝ COP29-ին մասնակցելու մասին

Դուք 8 բ-ն ե՞ք, թե՞ խորհրդարանական խմբակցություն. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Ընդդիմությունը ուզում է շարժվել այլ պետության օրակարգով․ Սիմոնյան

Բաքվի հետ համաձայնություն կա՝ սահմանազատվող հատվածների վերաբերյալ չխոսել, եթե դեռ չենք պայմանավորվել․ Գրիգորյան

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը

Քվեարկել եք, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է, բայց ասում եք՝ կոնտեքստը ուրիշ է եղել, ֆանտաստիկ է. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ. մանրամասներ

Եթե այնպես է ստացվում, որ Ադրբեջանը չի վավերացնում Կանոնակարգը, մեր արած գործընթացը իրավական ուժ չի ստանում․ Սիմոնյան

Բաքուն հեղեղվել է. հորդառատ անձրևներից հետո քաղաքի ճանապարհները կոլապսի մեջ են (տեսանյութ)

Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

Արթուր Բաղդասարյանը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են Գլխավոր դատախազություն

28-ամյա երիտասարդը հարբած վիճակում քարով հարվածել է պարեկային ավտոմեքենային, կոտրել ապակին ու փախել (լուսանկարներ)

Երևանում ավտոբուսների համար առանձնացված գծերի թիվն ավելանում է (տեսանյութ)

Հայաստան է ժամանում աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը

Մահացել է խավարի կազմակերպության ղեկավարը. Ֆիդանը՝ Գյուլենի մահվան մասին

Սևանի և Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի մասում 24 ժամ ջուր չի լինելու

Ազգային ժողովը մեկնարկող քառօրյայում կքննարկի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը

Արմավիրում տանտերերը, հարսանիքից վերադառնալով, տունը հայտնաբերել են թալանված

Ընկերոջից և համախոհից մինչև ոխերիմ թշնամի. ով էր ԱՄՆ-ում մահացած Գյուլենը և ինչու էր Էրդողանն ատում նրան

Արարատի մարզում բախվել են «Lexus»-ն ու «Opel Zafira»-ն․ կան տուժածներ

Գեղարքունիքի մարզի 7 գյուղում 12 ժամ ջուր չի լինի

Նախկինում զավթած տարածքներ են եղել. Երևանում նոր պուրակ է հիմնվել (տեսանյութ)

«Մեղրու սար»-ում առկա է մերկասառույց, Ջերմուկ, Գավառ քաղաքներում շարունակում է ձյուն տեղալ

Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել

Մ23 ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Հայկ Խլոյանը եզրափակչում են

Եվրախորհրդարանում ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Լիբանանը մոտ 30 հրթիռ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ. որոշ վայրերում հրդեհներ են բռնկվել

Բեռնաթափման ժամանակ «Կամազ»-ը փոսն է ընկել

Ի դեմս Ռուսաստանի հիբրիդային մարտավարության՝ Մոլդովան ցույց է տալիս, որ ցանկանում է եվրոպական ապագա. Ֆոն դեր Լայեն

Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի է ունեցել. ինչ է քննարկվել