Պետք չի հիմա այդպիսի գնումներ անել, որեւէ խնդիր չկա. վարչապետ

Իմ կարծիքով գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը կարող ենք մենք՝ սպառողներս վարել, երբ որ ի վերջո պայմանավորվենք, որ այսպես խուճապային գնումներ չենք իրականացնում: Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ արտակարգ դրություն հայտարարելու քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն հարցին, թե արդյո՞ք պետությունը որեւէ կերպ վերահսկում է կամ պատրաստվում է միջամտել տնտեսվարողների կողմից վարվող գնային քաղաքականությանը, քանի որ երեկվանից տարբեր խանութներում գնաճ է նկատվում՝ սպիրտի եւ առաջնային սպառման ապրանքների:

«Իհարկե՝ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պայքարում է այդ երեւույթի դեմ: Բայց իմ կարծիքով գնաճի դեմ ամենաարդյունավետ պայքարը կարող ենք մենք՝ սպառողներս վարել, երբ որ ի վերջո պայմանավորվենք, որ այսպես խուճապային գնումներ չենք իրականացնում: Հիշում եք չէ՞, որ Խորհրդային միության ժամանակներում մեր պապիկները մի անկյուն ունեին՝ օճառ, լուցկի, ձեթ, այդպես ահագին բաներ կար: Պետք չի հիմա այդպիսի գնումներ անել: Ես իսկապես հարցրել եմ, պահանջել եմ, որ ճշմարտությունը ասվի, ոչ մի բան չթաքցվի: Եվ ասում են, որ որեւէ խնդիր չկա: Բայց մյուս կողմից մարտի 8-ի համեմատ՝ երեկ 20 տոկոսով մեր առեւտրային ցանցերում առեւտուրն աճել է: Եթե հաշվի առնենք, որ մարտի 8-ն էլ տոնական օր է եւ այսպես թե այնպես առեւտրի ծավալը տոնի կապակցությամբ մեծացել էր, երեկ եւ նախօրեին էլ շաբաթ-կիրակի էր ու 20 տոկոսով առեւտուրը մեծացել է, այնուամենայնիվ դուք այսօր խանութներում կտեսնեք, որ ցուցափեղկերում դատարկություն չկա»,- ասաց վարչապետը:

Ջուլհակյանը հետաքրքրվեց, արդյո՞ք եթե քաղաքացիները նկատեն որոշակի ապրանքների գնաճ կարող են ահազանգել ՏՄՊՊՀ, որպեսզի նրանք զբաղվեն այդ հարցով, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, իհարկե: Բայց եկեք ասվածով հանդերձ չմոռանանք, որ գնաճի մեջ կա նաեւ օբյեկտիվության խնդիր: Նույն դիմակների հետ կապված իրավիճակը. երբ մենք բոլորս ահազանգում էինք, որ Հայաստանում դիմակներ չկան, դիմակներ չկար նաեւ ամբողջ աշխարհում: Գործարարներ կային, ովքեր կառավարությանն էին դիմել հետեւյալ հարցով՝ ասում էին գտել ենք տեղ, որտեղ կա դիմակ, կարող ենք գնալ եւ բերել, բայց եթե բերենք այդ դիմակը կարժենա 150 դրամ: Հիմա կարո՞ղ է մենք բերենք այդ դիմակը վաճառենք 150 դրամով, ամբողջ կառավարությունն ու հանրությունը հարձակվի մեզ վրա եւ ասի այ սրանք սպեկուլյացիա են անում: Էդ որ ասում են Հայաստանում դիմակ չկա, պատրաստ չէր Հայաստանը, ոչ մի տեղ էլ չկար: Երկրներն արգելք են դրել դիմակների արտահանման վրա: Այնպես չի, եթե գինն աճում է, ապա պարտադիր սպեկուլյացիա է: Այն դեպքում, երբ ոչ մրցակցային պայմանների արդյունքում կլինի՝ իհարկե, հանձնաժողովը դրանով կզբաղվի: Հիմա օրինակ՝ բենզինի գինը պետք է նվազի, դիմակի գինը պետք է ավելանա: Եվ մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի անտրամաբանական բաներ շուկայում տեղի չունենան: Դրա համար առողջապահության նախարարությունն ասում է փողոցներում դիմակ կրելու անհրաժեշտություն չկա: Դիմակ կրելու անհրաժեշտություն ունեն այն մարդիկ, ովքեր վիրուսակիր են եւ ովքեր շփվում են այդպիսի անձանց հետ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2142 դիտում

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի