Մեկ-մեկ նայել հայելու մեջ եւ վերեւ. ըստ Դավիթ Բաբայանի՝ Արցախի նախագահի որոշ թեկնածուների նույնիսկ Կիմ Չեն Ընը կնախանձեր

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը կարծում է, որ մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրությունները հետաձգել պետք չէ, ավելին, ըստ նրա, դա կլինի սխալ որոշում:

«Հայաստանում հանրաքվեն կարող է հետաձգվել, բայց մեզ մոտ իշխանության ձեւավորման խնդիր կա, սա մի քիչ ավելի կարեւոր հարց է, քան հանրաքվեն, որովհետեւ պետության ներսում կարող է վակուում ստեղծվել ժամանակին իշխանություն չձեւավորելու պատճառով եւ այլն»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Այսօր երեկոյան նա ուղիղ եթերում է շփվելու ընտրողների հետ. հետաքրքրվեցինք՝ դա կապված է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված զգուշավորությա՞մբ, թե՞ քարոզչության այդ եղանակն ավելի հարմար է:

Բաբայանն ասաց, որ Արցախի Առողջապահության նախարարության հորդորով արդեն ինչ-որ սահմանափակումներ մտցվել են քարոզչության մեջ, փակ տարածքներում հանդիպումներ չեն անցկացնում, իսկ ուղիղ եթերը հարմար է:

«Նախարարության հրահանգները պետք է իրականացվեն, որ մեր երկրում իրավիճակը մնա այսպիսին՝ վարակվածներ չլինեն: Այս պարագայում քարոզարշավը կընթանա սահմանափակումներով, բայց արդյունքում գոնե հնարավոր կլինի ձեւավորել իշխանություն»,- ընդգծեց նա:

Գնահատելով իր եւ իր կուսակցության հնարավորությունները ընտրություններից կես ամիս առաջ՝ Բաբայանն ասաց, որ դա կերեւա ընտրությունների արդյունքներից: Այս պահին, ըստ նրա, ընդգծվում են որոշ մարտահրավերներ, ակնհայտորեն գաղափարախոսությունը երկրորդ պլան է մղվում, առաջնային է դառնում «գաղափորախոսությունը», այսինքն՝ փորի համար պայքարը:

«Եթե ինչ-որ մեկը գաղափորախուսությամբ է առաջնորդվում, եւ հանրությունը կուլ է տալիս այդ կուտը, այստեղ ես չեմ մեղադրում նրանց, ովքեր առաջարկում են, որովհետեւ ի վերջո հանրությունն է համտեսում դա: Իսկ իշխանությունը հանրության հայելին է: Ինչ վիճակում է հանրությունը՝ այդ վիճակում է իշխանությունը»,- ընդգծեց նախագահի թեկնածուն՝ հավելելով, որ պետք է ընտրություն կատարվի արժեքի եւ գնի մեջ:

Նրա համոզմամբ՝ կան մարդիկ, որոնք ակնկալում են, որ այս կամ այն թեկնածուն դառնա երկրի նախագահ եւ իրենց համար նյութական իմաստով ավելի լավ լինի:

«Մենք, օրինակ, գաղափարախոսությամբ ենք առաջնորդվում: Տեսնենք՝ հասարակությունն ի՞նչ քայլ է կատարում: Ինչ քայլ էլ կատարի, այնպիսի Արցախ էլ ունենալու ենք»,- նկատեց թեկնածուն:

Վերջինս մեկ կարեւոր հանգամանք առանձնացրեց, որն իրեն զարմացրել է այս քարոզարշավի ընթացքում. խոսքը որոշ թեկնածուների պաստառների չափերի մասին է.

«Էնպիսի պլակատներ են տեղադրում, որ նույնիսկ Կիմ Չեն Իրը կնախանձեր՝ Մաո Ցզեդունի եւ Բրեժնեւի հետ: Մի քիչ պետք է մտածել Աստծո մասին: Ես նման դեպքերում խորհուրդ եմ տալիս մեկ-մեկ նայել վերեւ եւ հայելու մեջ»,- եզրափակեց նա:

Արցախի ԿԸՀ-ն հաղորդագրություն է տարածել մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների եւ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

 «Հաշվի առնելով, որ ներկայումս հանրապետության ողջ տարածքում նախընտրական ակտիվ քարոզչություն է ընթանում, առաջարկում, հորդորում ու կոչ ենք անում քարոզչության բոլոր սուբյեկտներին նախընտրական հանդիպումների անցկացման ձևաչափերի վերանայման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել (ինչի մասին ավելի վաղ մեր կողմից բանավոր առաջարկվել էր), հնարավորինս  խուսափելով զանգվածային միջոցառումներ նախաձեռնելուց ու մասնակցելուց, խստիվ հետևելով ԱՀ առողջապահական համակարգի պատասխանատուների ցուցումներին: Միասին մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համար այդքան կարևոր համապետական նշանակության ընտրություններն ու ամենակարևորը՝ լինենք առողջ: Համոզված ենք՝ փոխադարձ ըմբռնումների մթնոլորտում համագործակցելու բոլոր կողմերի կամահայտնության մեջ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9263 դիտում

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից