Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ամփոփեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում եւ ներկայացրեց մանրամասներ հիվանդների այսօրվա վիճակից: Նա նշեց, որ այժմ երկրում հաստատված վիրուսով 84 քաղաքացի կա, բոլորի վիճակն էլ լավ է, բարդացած դեպքեր չկան:
«Առաջին դեպքը՝ Իրանից ժամանած մեր քաղաքացին էր: Ըստ էության՝ մենք կանգնեցրինք Իրանից եկած քաղաքացու միջոցով կորոնավիրուսի տարածումը, նաեւ՝ այդ քաղաքացու պատասխանատվության շնորհիվ:
Երկրորդը, Էջմիածնի դեպքն էր, որով բավական ընդլայնվեց տարածումը, բայց հիմա մենք դանդաղացրել ենք տարածումը:
Երրորդը, արտադրամասի դեպքն էր, եւ մենք հիմա զբաղվում ենք այդ շրջանակների մեկուսացմամբ:
Նշեմ, որ եթե դրսից ժամանած մեր քաղաքացիներն ունենային շրջահայացություն եւ հետեւեին հսկողության տակ գտնվելու մեր հրահանգներին, այս պատկերը չէինք ունենա: Հույս ունենք, որ կհասցնենք արտադրամասի ճյուղի հետեւից եւ կկանգնեցնենք նաեւ այս ճյուղը:
Այս պահին մի քանի հարյուր մեկուսացած անձ ունենք, եւ դեռ կարող է այդ թիվը մեծանալ: Իրանի ուղղության նման հուսով ենք, որ մեր մեթոդն էֆեկտիվ կլինի Էջմիածնի եւ արտադրամասի տարբերակում էլ:
Մենք ասացինք, որ Չարենցավանում էլ դեպք ունենք, բայց, ըստ էության, այդ մարդիկ շփման շրջանակ չեն ունեցել, ժամանել են Ֆրանսիայից, եւ ախտորոշվել է նրանց մոտ վիրուսը, այս տարբերակում ավելի հեշտ է:
Այս պահին 444 մարդ ունենք մեկուսացված եւ 790 մարդ, որոնց հորդորել ենք ինքնամեկուսնալ»:
Վարչապետը նաեւ նշեց, որ երեկ դեղատներում շրջայցի արդյունքում արձանագրել են, որ սպիրտի եւ ալկոգելի պահանջ կա դեղատներում: Իսկ այսօր պարզվել է, որ Հայաստանում օրական 11 հազար լիտր սպիրտ է վերամշակվում, որի մեծ մասը գնում է ալկոգելի արտադրությանը: Ըստ էության՝ վաճառքի տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքացիների տներում մեծ քանակությամբ ալկոգել է կուտակված, դա խուճապային գնումների հետեւանք է: Նիկոլ Փաշինյանը հավաստեց, որ կան 3 ընկերություններ, որոնք արտադրում են ալկոգելը, այսօր երեւի չորրորդ ընկերությունը կմիանա արտադրությանը, սակայն մեր երկրում ալկոգելի դեֆիցիտ չունենք, գուցե որոշ տեղերում խնդիր կա, բայց մեծ հաշվով դեֆիցիտ չունենք. մեծ արտադրություն է գործում:
«Եկել ենք եզրակացության՝ քանի որ առավել խոցելի խմբերը 60, 70 տարեկանից բարձր մարդիկ են, կարիք չկա, որ նրանք կենսաթոշակի ստացման համար գնան, կուտակվեն փոստային բաժանմունքներում, մենք կանենք այնպես, որ «Հայփոստ»-ի բաժանմունքի աշխատակիցները գնան եւ իրենց տանը գումարը տրամադրեն, իհարկե, համապատասխան պաշտպանիչ միջոցներով»,- ասաց վարչապետը:
Նա նաեւ ներկայացրեց մեր հիվանդների վիճակի վերաբերյալ թվերը՝ նշելով՝ կարող է ասել, որ 2 թոքաբորբով հիվանդներից մեկն ունի, այսօրվա ջերմաչափմամբ, 37.3 աստիճան, մյուսը՝ 36.6 աստիճան ջերմություն:
«84 մեր քաղաքացիներից 26 հոգի ունեն 37-ից բարձր ջերմություն, բայց՝ ոչ շատ բարձր: 39 աստիճան ջերմող պացիենտ մենք չունենք, այս առումով իրավիճակը բավական լավ է: Մենք 700 թեստավորում ենք արել, 84 ախտորոշված դեպքերից 17-ն այսպես է հաստատվել, եթե մեր Առողջապահության նախարարությունը ջանքեր չգործադրեր, այս մարդիկ ընդհանրապես ախտանշաններ չունեին, որեւէ բողոք չկար եւ այժմ էլ չկա:
Ընդհանուր առմամբ, ըստ էության, կորոնավիրուսն առայժմ մեզ համար անցնում է թեթեւ սցենարով, ռիսկային գոտում գտնվող մեր հիվանդները լավ են, եւ Առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ այս պահին մեր ռիսկային խմբի քաղաքացիների հետ կապված որեւէ խնդիր չենք ունենա:
Էլի պետք է ասեմ, որ կարեւոր է յուրաքանչյուրիս սոցիալական պատասխանատվությունը: Այս առումով վարչապետը կարեւորեց ջերմություն ունենալու դեպքում ինքնամեկուսանալ եւ հետեւողական լինել:
Կարծում եմ՝ մենք այս փորձությունից էլ պատվով դուրս կգանք»,- եզրափակեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ
ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ
Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին
Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ
Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին
Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին
Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ
Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ
Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է
Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը
Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին
Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան
Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը
Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը
Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել
ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)
Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ
ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին
«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները
Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ
Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան
Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը
Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT