Երևան
12 °C
«ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներից մեկը, որ հասկանալի պատճառով չցանկացավ ներկայանալ, երեկ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ընկերության տնօրենը իրեն եւ իր կոլեգաներին կանչել է գրասենյակ եւ ասել, որ դիմում գրեն ու իրենց հաշվին արձակուրդ վերցնեն՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից:
Մեր հարցին՝ գնացե՞լ են գրասենյակ, պատասխանեց, որ գնացել են, բայց դիմում չեն գրել. «Մոտ 13 հոգի էինք երեւի, մեր մոլի եւ Դալմա մոլի աշխատակիցներով, ոչ ոք չստորագրեց: Ասացինք, որ մենք լսել ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքը, որը հայտարարում էր, որ գործատուն պարտավոր է վճարել այն աշխատողներին, որոնք իրենց կամքից անկախ են ստիպված մնալ տանը: Ասացին՝ մեկ շաբաթ ժամանակ կա: Մենք լսել ենք նաեւ, որ ինչ-որ օրենսդրական փոփոխություն են անում, սպասենք, տեսնենք ինչ կլինի»,- մեր զրույցում ասաց նա:
«ՍԱՍ Գրուպ»-ի ղեկավարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Ահազանգեր ստացվեցին նաեւ այլ ընկերություններից: Որոշ ընկերություններում, պարզվեց, իրավիճակը լրիվ հակառակն է: Ոչ թե հարկադիր պարապուրդի մեջ են, այլ նույնիսկ ջերմություն ունեցող աշխատակիցներին են աշխատանքի կանչում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունը իրոք մշակում է օրենսդրական փոփոխություն, որ վերաբերում է արտակարգ դրության իրավիճակում աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:
Մարտիրոսյանն ասաց, որ փոփոխությունը մանրամասնել չի կարող, քանի որ իր ցանկացած տեղեկություն պետք է պարետատունը հաստատի: Նշեց միայն, որ նախագիծը դեռ ԱԺ չի հասել, հիմա շահագրգիռ գերատեսչությունների քննարկումների փուլ է, հավաքում են արձագանքներ եւ առաջարկներ՝ նախագիծը ամբողջացնելու եւ ԱԺ ներկայացնելու համար: Թե ինչ ժամկետում դա կլինի խորհրդարանում՝ նախարարի խոսնակը նշեց, որ որեւէ ժամկետ չի սահմանվել եւ հասկանալի է, որ ինչքան շուտ լինի, այնքան լավ:
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը, սակայն, այն կարծիքին է, որ աշխատողի իրավունքները գործող աշխատանքային օրենսդրությամբ էլ հնարավոր է պաշտպանել, փոփոխության կարիք չկա:
Փաստաբանը դրա համար հիմք է համարում գործող Աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածը, որը սահմանում է, որ «եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»:
Ինչ վերաբերում է սպառնալով արձակուրդ ձեւակերպելու դեպքերին՝ այդ եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Գյոզալյան, բազմաթիվ մասնավոր ընկերություններից ահազանգեր են գալիս, որ գործատուները ամեն ինչ անում են, որ արտակարգ դրության այս օրերի համար աշխատակիցներին չվճարեն: Ընդհուպ, խոսքը ստիպողաբար աշխատողի հաշվին արձակուրդ ձեւակերպելու մասին է:
- Եթե ստիպում են իրենց հաշվին արձակուրդ ձեւակերպել, դա արդեն խախտում է, որովհետեւ հակառակ պարագայում աշխատողը գտնվելու է հարկադիր պարապուրդի մեջ եւ վճարվելու է նախատեսված չափով: Այլ հարց է, որ աշխատակիցները կարող են չգրել նման դիմումներ: Ուղղակի մեզ մոտ դեռ իրավագիտակցությունը այդ մակարդակի վրա չէ: Մարդիկ մտածում են՝ էս մարդու հետ չթարսվեմ, պիտի հետը դեռ աշխատեմ: Բայց աշխատանքային օրենսգրքով իրենք ոչ միայն կարող են չստորագրել իրենց հաշվին արձակուրդ գնալու դիմումը, այլեւ հակառակ պարագայում գործատուն որեւէ հնարավորություն չունի նրանցից հեշտ ազատվելու, որովհետեւ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածը, որ վերաբերում է գործատուի նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելուն, երաշխավորում է աշխատողների իրավունքները: Այսինքն զուտ օրենսդրական մակարդակում մենք որեւէ խնդիր չունենք աշխատողին պաշտպանելու առումով:
- Կառավարությունը փոփոխություն է նախաձեռնել, որ վերաբերելու է կոնկրետ արտակարգ դրության ռեժիմի ընթացքում ծագած հարաբերություններին:
- Ես չգիտեմ՝ ինչ են ուզում փոխել, միգուցե ուզում են ավելի պարզեցնել կարգավորումները, բայց ես կարիք չեմ տեսնում ընդգծելու արտակարգ դրության, պատերազմի եւ այլ դեպքերը: Ի՞նչ կապ ունի իրավիճակը: Եթե դու աշխատողին ասում ես, որ նա չի կարող աշխատել՝ ոչ իր մեղքով, ապա պետք է վճարել: Ես, որպես փաստաբան, եթե աշխատողը ինձ դիմի իր իրավունքների պաշտպանության համար՝ էս օրենսդրության շրջանակներում էլ կարող եմ իր իրավունքները պաշտպանել:
- Մեկ այլ դեպքում ահազանգ կար, որ աշխատակիցներին նույնիսկ ջերմությունով են կանչել աշխատանքի:
- Կանչել են՝ նա էլ կարող է հրաժարվել գնալ: Դրա համար նրան չեն կարող հեռացնել աշխատանքից, որովհետեւ ցանկացած փաստաթուղթ պետք է բխի անձի ներքին կամահայտնությունից: Եթե դու ստիպում ես նրան դա անել՝ սպառնալով, որ գործից կհանես, սա արդեն խնդիր է եւ քաղաքացիական իրավահարաբերություններում բերում է անվավերության: Սպառնալիքով գրված դիմումը բերում է չգոյության, որովհետեւ չի արտահայտել մարդու ներքին կամքը: Մեր օրենսդրությունը եվրոպական խարտիային բնորոշ օրենսդրություն է: ԱՄՆ-ում, օրինակ, ամբողջությամբ գործատուի շահերն է պաշտպանվում: Գործատուն կարող է զանգել եւ աշխատակցին ասել՝ էլ գործի մի արի եւ վերջ: Արդյունքում իրենք ունեն մեծ տնտեսական թռիչքներ հենց նաեւ այդ կոշտ օրենսդրության արդյունքում, բայց մարդու իրավունքները չեն պաշտպանվում: Եվրոպական մոդելը մի քիչ այլ է. այնտեղ աշխատողին են պաշտպանում:
- Կանխատեսումներ կային, որ այս իրավիճակների հետեւանքով դատական պրոցեսների կտրուկ աճ կլինի: Տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:
- Ոչ, որովհետեւ ես բազմաթիվ աշխատանքային վեճերով մասնակցել եմ դատավարություններին եւ համոզվել՝ դատի են տալիս միայն նրանք, որոնք վստահ են, որ այլեւս չեն աշխատելու այդ գործատուի հետ: Իսկ ձեր նշած դեպքերում, ես հասկանում եմ, որ մարդիկ չեն ուզում գործը կորցնել:
- Պարոն Գյոզալյան, փորձենք խնդրի մյուս կողմը եւս նայել: Եթե այս օրերին գործատուն չի աշխատում, շահ չունի, ինչպե՞ս վճարի աշխատողին:
- Ֆրանսիայում Մակրոնը հրապարակային հայտարարեց, որ ամեն ձեւով կսատարի բիզնեսին: Իսկ մենք, ցավոք, չունենք այդ բյուջեն, որ մասնավոր սեկտորին կարողանանք ապահովել, որ աշխատավարձ տա, հետո հարկ տա: Եթե գնանք Ֆրանսիայի օրինակով՝ կխաթարվի մեր տնտեսական կյանքը: Բայց մյուս կողմից, այդտեղ այո՛, գործատուի խնդիր կա: Մարդը ունի ռեստորան, իր եկամուտը ձեւավորվում է հաճախորդների այցերից եւ այլն, եւ մեկ ամիս չաշխատելը նրան կարող է տանել սնանկացման: Եվ պետությունը պետք է գտնի ողջամիտ հարաբերակցությունը, որ էդ քաղաքացուն պաշտպանելով՝ բիզնեսմենին չտանի սնանկացման: Իմ կարծիքն այն է, որ օրենսդրական փոփոխության, գործող նորմերը խստացնելու կարիք չկա, եղածով կարելի է իրավիճակը հաղթահարել:
Հիշեցնենք, որ վարչապետը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը:
«Մենք փաթեթ ենք պատրաստել, հենց այսօր կարող եմ ասել՝ մի քանի օրվա մեջ այն հնարավոր կլինի կիրառել, միջոցներ ձեռնարկել, որի արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլեւ կոնկրետ մարդկանց. 25 մլրդ դրամ կտրամադրենք հետեւյալ ծրագրին՝ մենք կասենք, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու համար, հարկային պարտավորություն կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու համար, էլի կետեր կլինեն, կհրապարակենք որոշումը, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի զրո տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որ այդ հատվածը եւս լինի զրո տոկոսով»,- հայտնեց Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԺողովուրդ, նման բան տեսե՞լ եք. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երևանից
Ընդդիմությունը հոգեվարքի մեջ է. ամեն անգամ խորոված փարթի անելով՝ ասում է՝ սա վերջն է. Մանավազյան. տեսանյութ
Գյումրու նախկին փոխքաղաքապետը նոր պաշտոն ունի
ՉՈՒԼԱՆԱՊԵՏ Աջապահյանից մինչև հեռավոր գյուղի հոգևոր սպասավոր չեն խորշել ամենատգեղ որակումներից. Հարությունյան
Պոլիծիկ սրբազաններ, կուսակցություն բացեք ու ձեր շարքերից վարչապետացու առաջադրեք. Չախոյան
Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխան. ԱՆ-ն արձագանքել է Երևանում 1.5 տարեկան երեխայի մահվան դեպքին
ՄԻՊ-ն ու Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի պաշտոնյան համագործակցության հնարավոր նոր ուղղություններ են նախանշել
Տիգրան Ավինյանն ու ՏԿԵ նախարարը ծանոթացել են «Կյանքի պուրակ»-ի շինարարության ընթացքին
33-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ ընկել ձորակը
Աֆղանստանի և Պակիստանի միջև վերսկվել են զինված բախումները
Վարչապետը ներկա է գտնվել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին. լուսանկարներ, տեսանյութ
Խուդաթյանը և Դըվինազն անդրադարձել են Ֆրանսիայի կառավարության կողմից իրականացվող և նախատեսված համատեղ ծրագրերին
Գագիկ Սուրենյանը Գեղարքունիքի կայծակից լուսանկար է հրապարակել
ՀՀ-Իռլանդիա հարաբերությունների խորացման և քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտություն կա. Խաչատուրյան
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի հողամասերն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը
«Մուրացան» մանկական հիվանդանոցում հարձակվել են բժշկուհու վրա. ընտանիքը նրան մեղադրում է երեխայի մահվան համար
Սերժ Սարգսյանի՝ շուրջ 3 մլն դոլար կաշառքի գործը դատարանում է. մեղադրանք է ներկայացվել նաև փեսային և ևս 1 անձի
Պապոյանը միջազգային համաժողովում ներկայացրել է ՀՀ ներդրումային, գործարար միջավայրը և «Խաղաղության խաչմերուկ»-ը
Մենք շահագրգռիռ ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին
Քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ». Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին
Օրեր առաջ Հավայան կղզիներում են եղել, հավաքը ղեկավարել են «կոկորդիլոսները». Հակոբյանը տեսանյութեր է հրապարակել
Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է
Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել. Պապիկյանը՝ Խոզնավարի կրակոցների մասին
Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն. Հաքի գրառումը Միրզոյանի հետ հանդիպումից հետո
Հիմնական տարընկալումը գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված, նախագիծը պետք է լավարկվի. Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը
Հայաստանը եղել է և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան
ԱԽ քարտուղարը Ջոշուա Հաքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները
ԱԳ նախարարն ու Ջոշուա Հաքը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր են քննարկել
Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի
Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում
Կարևորել եմ կրթության դերը անձի զարգացման գործում. գյումրեցի աշակերտները հանդիպել են Զարուհի Բաթոյանի հետ
Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 29-ին
Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան
Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին
236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար
Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT