«ՍԱՍ»-ի աշխատակիցը պնդում է՝ ուղարկում են չվճարվող արձակուրդի, փաստաբանը վստահ է՝ գործող օրենքով կարող է պաշտպանել նրան

«ՍԱՍ Գրուպ»-ի աշխատակիցներից մեկը, որ հասկանալի պատճառով չցանկացավ ներկայանալ, երեկ ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ընկերության տնօրենը իրեն եւ իր կոլեգաներին կանչել է գրասենյակ եւ ասել, որ դիմում գրեն ու իրենց հաշվին արձակուրդ վերցնեն՝ սպառնալով հակառակ պարագայում ազատել աշխատանքից: 

Մեր հարցին՝ գնացե՞լ են գրասենյակ, պատասխանեց, որ գնացել են, բայց դիմում չեն գրել. «Մոտ 13 հոգի էինք երեւի, մեր մոլի եւ Դալմա մոլի աշխատակիցներով, ոչ ոք չստորագրեց: Ասացինք, որ մենք լսել ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի  խոսքը, որը հայտարարում էր, որ գործատուն պարտավոր է վճարել այն աշխատողներին, որոնք իրենց կամքից անկախ են ստիպված մնալ տանը: Ասացին՝ մեկ շաբաթ ժամանակ կա: Մենք լսել ենք նաեւ, որ ինչ-որ օրենսդրական փոփոխություն են անում, սպասենք, տեսնենք ինչ կլինի»,- մեր զրույցում ասաց նա: 

«ՍԱՍ Գրուպ»-ի ղեկավարությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Ահազանգեր ստացվեցին նաեւ այլ ընկերություններից: Որոշ ընկերություններում,  պարզվեց, իրավիճակը լրիվ հակառակն է: Ոչ թե հարկադիր պարապուրդի մեջ են, այլ նույնիսկ ջերմություն ունեցող աշխատակիցներին են աշխատանքի կանչում:  

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ նախարարությունը իրոք մշակում  է օրենսդրական փոփոխություն, որ վերաբերում է արտակարգ դրության իրավիճակում աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:

Մարտիրոսյանն ասաց, որ փոփոխությունը մանրամասնել չի կարող, քանի որ իր ցանկացած տեղեկություն պետք է պարետատունը հաստատի: Նշեց միայն, որ նախագիծը դեռ ԱԺ չի հասել, հիմա շահագրգիռ գերատեսչությունների քննարկումների փուլ է, հավաքում են արձագանքներ եւ առաջարկներ՝ նախագիծը ամբողջացնելու եւ ԱԺ ներկայացնելու համար: Թե ինչ ժամկետում դա կլինի խորհրդարանում՝ նախարարի խոսնակը նշեց, որ որեւէ ժամկետ չի սահմանվել եւ հասկանալի է, որ ինչքան շուտ լինի, այնքան լավ:

Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը, սակայն, այն կարծիքին է, որ աշխատողի իրավունքները գործող աշխատանքային օրենսդրությամբ էլ հնարավոր է պաշտպանել, փոփոխության կարիք չկա:

Փաստաբանը դրա համար հիմք է համարում գործող Աշխատանքային օրենսգրքի 186 հոդվածը, որը սահմանում է, որ «եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»:

Ինչ վերաբերում է սպառնալով արձակուրդ ձեւակերպելու դեպքերին՝ այդ եւ այլ հարցերի շուրջ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Գյոզալյան, բազմաթիվ մասնավոր ընկերություններից ահազանգեր են գալիս, որ գործատուները ամեն ինչ անում են, որ արտակարգ դրության այս օրերի համար աշխատակիցներին չվճարեն: Ընդհուպ, խոսքը ստիպողաբար աշխատողի հաշվին արձակուրդ ձեւակերպելու մասին է:

- Եթե ստիպում են իրենց հաշվին արձակուրդ ձեւակերպել, դա արդեն խախտում է, որովհետեւ հակառակ պարագայում աշխատողը գտնվելու է հարկադիր պարապուրդի մեջ եւ վճարվելու է նախատեսված չափով: Այլ հարց է, որ աշխատակիցները կարող են չգրել նման դիմումներ: Ուղղակի մեզ մոտ դեռ իրավագիտակցությունը այդ մակարդակի վրա չէ: Մարդիկ մտածում են՝ էս մարդու հետ չթարսվեմ, պիտի հետը դեռ աշխատեմ: Բայց աշխատանքային օրենսգրքով իրենք ոչ միայն կարող են չստորագրել իրենց հաշվին արձակուրդ գնալու դիմումը, այլեւ հակառակ պարագայում գործատուն որեւէ հնարավորություն չունի նրանցից հեշտ ազատվելու, որովհետեւ Աշխատանքային  օրենսգրքի 113 հոդվածը, որ վերաբերում է գործատուի նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելուն, երաշխավորում է աշխատողների իրավունքները: Այսինքն զուտ օրենսդրական մակարդակում մենք որեւէ խնդիր չունենք աշխատողին պաշտպանելու առումով:

- Կառավարությունը փոփոխություն է նախաձեռնել, որ վերաբերելու է կոնկրետ արտակարգ դրության ռեժիմի ընթացքում ծագած հարաբերություններին:

- Ես չգիտեմ՝ ինչ են ուզում փոխել, միգուցե ուզում են ավելի պարզեցնել կարգավորումները, բայց ես կարիք չեմ տեսնում ընդգծելու արտակարգ դրության, պատերազմի եւ այլ դեպքերը: Ի՞նչ կապ ունի իրավիճակը: Եթե դու աշխատողին ասում ես,  որ նա չի կարող աշխատել՝ ոչ իր մեղքով, ապա պետք է վճարել: Ես, որպես փաստաբան, եթե աշխատողը ինձ դիմի իր իրավունքների պաշտպանության համար՝ էս օրենսդրության շրջանակներում էլ կարող եմ իր իրավունքները պաշտպանել:

- Մեկ այլ դեպքում ահազանգ կար, որ աշխատակիցներին նույնիսկ ջերմությունով են կանչել աշխատանքի:

- Կանչել են՝ նա էլ կարող է հրաժարվել գնալ: Դրա համար նրան չեն կարող հեռացնել աշխատանքից, որովհետեւ ցանկացած փաստաթուղթ պետք է բխի անձի ներքին կամահայտնությունից: Եթե դու ստիպում ես նրան դա անել՝ սպառնալով,  որ գործից կհանես, սա արդեն խնդիր է եւ քաղաքացիական իրավահարաբերություններում բերում է անվավերության: Սպառնալիքով գրված դիմումը բերում է չգոյության, որովհետեւ չի արտահայտել մարդու ներքին կամքը: Մեր օրենսդրությունը եվրոպական խարտիային բնորոշ օրենսդրություն է: ԱՄՆ-ում, օրինակ, ամբողջությամբ գործատուի շահերն է պաշտպանվում: Գործատուն կարող է զանգել եւ աշխատակցին ասել՝ էլ գործի մի արի եւ վերջ: Արդյունքում իրենք ունեն մեծ տնտեսական թռիչքներ հենց նաեւ այդ կոշտ օրենսդրության արդյունքում, բայց մարդու իրավունքները չեն պաշտպանվում: Եվրոպական մոդելը մի քիչ այլ է. այնտեղ աշխատողին են պաշտպանում:

- Կանխատեսումներ կային, որ այս իրավիճակների հետեւանքով դատական պրոցեսների կտրուկ աճ կլինի: Տեսնո՞ւմ եք նման հնարավորություն:

- Ոչ, որովհետեւ ես բազմաթիվ աշխատանքային վեճերով մասնակցել եմ դատավարություններին եւ համոզվել՝ դատի են տալիս միայն նրանք, որոնք վստահ են, որ այլեւս չեն աշխատելու այդ գործատուի հետ: Իսկ ձեր նշած դեպքերում, ես հասկանում եմ, որ մարդիկ  չեն ուզում գործը կորցնել:

- Պարոն Գյոզալյան, փորձենք խնդրի մյուս կողմը եւս նայել: Եթե այս  օրերին գործատուն չի աշխատում, շահ չունի, ինչպե՞ս վճարի  աշխատողին:

- Ֆրանսիայում Մակրոնը հրապարակային հայտարարեց, որ ամեն ձեւով կսատարի բիզնեսին: Իսկ մենք, ցավոք, չունենք այդ բյուջեն, որ մասնավոր սեկտորին կարողանանք ապահովել,  որ աշխատավարձ տա, հետո հարկ տա: Եթե գնանք Ֆրանսիայի օրինակով՝ կխաթարվի մեր տնտեսական կյանքը: Բայց մյուս կողմից, այդտեղ այո՛, գործատուի խնդիր կա: Մարդը ունի ռեստորան, իր եկամուտը ձեւավորվում է հաճախորդների այցերից եւ այլն, եւ մեկ ամիս չաշխատելը նրան կարող է տանել սնանկացման: Եվ պետությունը պետք է գտնի ողջամիտ հարաբերակցությունը, որ էդ քաղաքացուն պաշտպանելով՝ բիզնեսմենին չտանի սնանկացման: Իմ կարծիքն այն է, որ օրենսդրական փոփոխության, գործող նորմերը խստացնելու կարիք չկա, եղածով կարելի է իրավիճակը հաղթահարել:

Հիշեցնենք, որ վարչապետը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը:

«Մենք փաթեթ ենք պատրաստել, հենց այսօր կարող եմ ասել՝ մի քանի օրվա մեջ այն հնարավոր կլինի կիրառել, միջոցներ ձեռնարկել, որի արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցենք, այլեւ կոնկրետ մարդկանց. 25 մլրդ դրամ կտրամադրենք հետեւյալ ծրագրին՝ մենք կասենք, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու համար, հարկային պարտավորություն կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու համար, էլի կետեր կլինեն, կհրապարակենք որոշումը, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի զրո տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որ այդ հատվածը եւս լինի զրո տոկոսով»,- հայտնեց Փաշինյանը:

Տպել
5339 դիտում

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի