Երևան
12 °C
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր կոչ է արել սուպերմարկետների եւ մթերքի խանութների տնօրեններին վաղվանից առավոտվա 10:00-12:00 ժամերն առանձնացնել միայն թոշակառուներին սպասարկելու համար: Մյուս տարիքային խմբերի մարդիկ, ենթադրվում է, որ այդ ժամերին խանութ չեն գնա, որպեսզի ոչ թե միայն չնպաստեն կորոնավիրուսի տարածմանը, այլ՝ առավել հոգատարությամբ չվտանգեն տատիկ-պապիկների առողջությունը: Հայտնի է, կորոնավիրուսի նկատմամբ հատկապես խոցելի են տարեցները։
«Հայկական ժամանակ»-ն այսօր շրջեց մթերքի մանր ու մեծ խանութներում՝ հարցնելով, թե արդյոք պատրաստվում են ի պատասխան կառավարության կոչին՝ թոշակառուների համար խանութից գնումներ կատարելու ժամեր առանձնացնել: Քսանից ավելի փոքր մթերային խանութների (թե Երեւանի կենտրոնի եւ թե ծայրամասերի) տերերն ու աշխատակիցները վրդովմունքով պատասխանեցին, որ նման կարգ պահպանելն անհնար է: Նրանք պնդեցին, որ առանց այդ էլ իրենց հաճախորդները բավական քիչ են, եւ իրենք չեն կարող դուրս անել մարդուն, ով նշված ժամին նշված տարիքին չի համապատասխանում:
«Ո՛չ թոշակառուին կասեմ՝ դուրս արի խանութից, քո ժամը չի, ո'չ էլ՝ երիտասարդին,- ասաց կենտրոնում գործող փոքր մթերային խանութի վաճառողը,- էդ իրանք ո՞նց են պատկերացնում, որ մեզնից էլ պահանջում են»: «Մնացել էր պասպրտով խանութ թողենք», «Ես գրեմ-կպցնեմ խանութիս դռանը, գան-կարդան, հետ դառնան-գնան կողքի խանութը, հա՞, բան են ասում, կա՛մ բոլորի համար պիտի լինի, կա՛մ ոչ մեկի համար պիտի չլինի», «Ամեն մարդ ինքը պիտի իր մասին մտածի, թող դիմակով գան, համեմատաբար ոչ մարդաշատ ժամերին գան»,- հեգնեցին վաճառողները՝ կտրականապես հրաժարվելով լուսանկարվել կամ նշել իրենց անունները:
Առեւտրի խոշոր ցանցերում արձագանքները համեմատաբար մեղմ էին։ «ՍԱՍ» սուպերմարկետի մենեջերը նշեց, որ կառավարության որոշման համաձայն՝ առայժմ թոշակառուներին հերթից դուրս են սպասարկում: «Կոչի մասին տեղյակ եմ, սակայն չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է դա կազմակերպել»,- ասաց նա:
«Ծիրան» սուպերմարկետի մենեջերն ասաց, որ խանութ մտնող տարեցներին փորձում են արագ սպասարկել ոչ միայն դրամարկղերի մոտ, առաձնահատուկ ուշադիր են նրանց նկատմամբ. «Այս պահին սպասում ենք՝ ղեկավարությունն ինչ կորոշի. եթե որոշեն, որ պետք է ժամ սահմանվի, նաեւ կասեն, թե այդ կարգը ինչպես պահենք: Որպես գործնականում հաճախորդների հետ անդադար շփվող մարդ՝ դժվար եմ պատկերացնում այնպիսի մեխանիզմ լինի, որ բոլորի համար գոհացնող լինի»:
Միայն «Նոր Զովք» սուպերմարկետներից մեկում (եղել ենք երկուսում) դռան մոտ կար աշխատակից, որ կարգավորում էր խանութի ներսում հաճախորդների քանակը: Ամեն դուրս եկող հաճախորդի փոխարեն նա ներս էր թողնում մեկին (ներս գնացող հաճախորդի ձեռքերին ցողելով սպիրտ): Այսպես, փաստորեն խանութի ներսում հաճախորդները մշտապես տասնհինգն էին: Մենեջեր Նորեկյան Հեղինեն (միակ մարդն, ով համաձայնեց ներկայանալ) ասաց, որ թոշակառուներին սպասարկում են արտահերթ, եթե հարկ լինի, կարող են նաեւ ժամերը պահպանել, սակայն այդ մասին որեւէ որոշում դեռ չկա: «Աշխատողներով ձգտում ենք այնպես անել, որ թե դրսում սպասող հաճախորդները եւ թե ներսում գտնվողները կոնֆլիկտներ չունենան. իսկ այս օրերին ընդհանուր առմամբ լարումը մեծ է: Աշխատում ենք դիմակներով, պահում ենք անվտանգության հեռավորությունը, զգուշորեն դա խորհուրդ ենք տալիս նաեւ մեր հաճախորդներին»,- նշեց նա:
«Միմյանց հետ շփվել դիմակով կամ մեկ մետրից» կանոնը գործում էր հիմնականում սուպերմարկետներում. բակային կամ կենտրոնական փողոցներում, ինչպես նաեւ մետրոյի անցումների տակ հազվադեպ են հանդիպում վաճառողներ, որ դիմակ կրեն, սակայն հաճախորդի կամ միմյանց հետ ինչ-որ բան քննարկելը կարող է լինել 20-30 սմ-ից:
Հ.Գ. Փակ տարածքներում եւ իրար մոտ գտնվելու պարագայում վարակի աղբյուր կարող է լինել նաեւ հանրային տրանսպորտը: Նստարաններն՝ իրար կողք կողքի, կանգնած-ուրիշների վրա խոնարհված մարդիկ, տասնամյակներ տեսած կտորե նստարաններ, ձեռքից ձեռք փոխանցվող դրամներ, բռնակներ, որ ախտահանվում են առավելագույնը օրը մեկ անգամ: Մի փոքր էլ մեր անզգուշությունն ու.. էլ ի՞նչ է պետք վարակին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից
Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը
Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին
Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին
Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ
Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան
Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը
Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը
«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը
Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ
Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը
5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է
Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է
Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ
Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ
Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով
Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը
Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը
Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել
Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները
Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT