Ձե՞ռ եք առնում. հեշտ է ասել՝ հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք. Փաշինյանը վրդովվեց պատգամավորի հարցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ դեմ է հավասարապես բոլորին վարկային արձակուրդ տրամադրելու կոչերին.

«Ես ուղիղ ասեմ` դեմ եմ նման որոշումներին` շատ պարզ պատճառով. իսկ եթե մարդը անպարտաճանաչ գործընկեր է, իր վարկային պարտավորությունները խրոնիկ չի կատարում, ու մենք արձակուրդ ենք տալիս` ասելով մի 2 ամիս էլ մի կատարիր: Երկրորդը` այսօր բնականոն աշխատող մարդկանց, օրինակ նրանց, որոնք դիմակ, ալկոգել կամ սպիրտ են վաճառում, ինչու պետք է վարկային արձակուրդ տալ: Երրորդը` բարեհաջող առևուր իրականացնող մարդկանց, որոնց շահույթներն այս ընթացքում շատացել են, ինչու պետք է վարկային արձակուրդ տանք: Ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն, դրա համար էլ մենք այսօր աջակցության 5 փաթեթ արդեն պատրաստել ենք, մյուս շաբաթ կունենանք էլի եւ այդպես շարունակ, որ մարդկանց աջակցենք»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը վրդովվեց, երբ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որի հարցին այդ պահին պատասխանում էր, ասաց, թե օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որ արտակարգ դրության պայմաններում կառավարությունը որոշում ընդունի, որ սոցիալապես խոցելի անձանց, որոնք վարկ ունեն, օրենքի ուժով տրվի վարկային արձակուրդ, քննարկեն տոկոսների սառեցում կամ չեզոքացում:

«Շատ հեշտ է ասել՝ եկեք հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Էդ լո՞ւրջ եք ասում, հո տենց ասելով չի, խոսքի արժեքին էլ է պետք է հետեւել: Օրենսդրական նախաձեռնություն արեք, ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանենք,այդ թվում որոշ անձանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով»,- հայտարարեց Փաշինյանը:

Ուրիխանյանը արձագանքեց, թե որոշ անձանց ունեցվածքը կոպեկ-կոպեք հետ բերելու խոստում իշխանությունը տվել էր:

«Օրենք ընդունեք, մենք պաշտպանենք, առաջարկում եմ մարդա 10 հազար դոլար բաժանենք՝ առաջին հերթին քաղաքական որոշ գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում: Ձե՞ռ եք առնում, տպավորություն է՝ դուք տենց բաժանողներ եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք, ձեր միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք ա, հա՛: Ինչ վերաբերում է կոպեկ- կոպեք հետ բերելուն, այո կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու եւ հանրաքվեն էլ դրա համար ենք դրել, որ մաֆիոզները իրենց մաֆիաներով եւ մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանվեն: Հետ ենք բերելու, այդ թվում այն տեղերից, որտեղ, դուք մտածում եք՝ չենք հասնի: Եվ էն ժամանակ որ բերենք, էդ վարկառուներին անպայման դրանից միջոցներ կտանք»,- ասաց Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4695 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում