Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ եւ կողմերի փոխադարձ համաձայնությամբ, այսօր կայացել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սարգիս Օհանջանյանի եւ Նարեկ Մութաֆյանի գործով հերթական դատական նիստը: Դատավարության մասնակիցներից բացի, ինչպես որ սահմանվել է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, այլ անձինք նիստին չեն մասնակցել:
Հիշեցնենք, որ այս քրեական գործի հարուցման հիմք էր հանդիսացել դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպը (խոսքը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավորի մասին է): Սեպտեմբերի 27-ին Օհանջանյանը եւ Մութաֆյանը հետապնդել էին նրան՝ հարցնելով՝ «նա դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ թե՞ ոչ»։ Դեպքից հետո դատավորը հաղորդում էր ներկայացրել, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Օհանջանյանին եւ Մութաֆյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար:
Այսօրվա դատական նիստին հրապարակվել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ այդմ, Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով 2019թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Նարեկ Մութաֆյանի հետ գնացել է Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպի Ա. Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի և այն ուղիղ կապի միջոցով տարածի համացանցում՝ «փորձենք օգնել ֆեմիդային» վերնագրող, սակայն Ա. Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել: Նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, Նարեկ Մութաֆյանի հետ շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել է իր բնակության վայր գնացող դատավոր Աննա Դանիբեկյանին, որի ժամանակ Ն. Մութաֆյանի կողմից վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող հարցադրում է հնչել այն մասին՝ արդյոք նա «վնգստացող» դատավորների շարքին է պատկանում` կապված Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ: Դրանից բացի, Ա. Դանիբեկյանի գլխի հատվածում փայտի հարվածների հետքերը ցույց տալու առաջարկ է արվել, ինչը տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտություն է եղել Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:
Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալները դիրքորոշում են հայտնել դրա վերաբերյալ: Նրանց պաշտպան Արամ Վարդեւանյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Օհանջանյանն ու Մութաֆյանը առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել. «Նաեւ ես հայտարարությամբ հանդես եկա՝ ասելով, որ նախաքննության ընթացքում որոշ հանգամանքներ, որ պիտի արձանագրվեին, չեն արձանագրվել՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով օբյեկտիվ եւ բազմակողմանի նախաքննության հանգամանքը»: Այդպիսի մի հանգամանք, ըստ պաշտպանի, այն է, որ գործի նյութերում առկա չէ միջադեպի վերաբերյալ տեսանյութի ամբողջական տարբերակը, այսինքն՝ 14 րոպեանոց տեսանյութի փոխարեն գործի նյութերում 10 րոպե 40 վայրկանանոց տեսանյութ է. «Իսկ ամբողջական տարբերակում հստակ երեւում է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի մասին որեւէ արտահայտություն չի հնչում, մինչդեռ դատավորը հստակ նշել է, որ երիտասարդներն իրեն հարցեր են հղել այդ գործի վերաբերյալ»: Արամ Վարդեւանյանի խոսքով՝ դեռեւս նախաքննության փուլում՝ կալանավորման նիստերի ժամանակ, ինքն իր համակարգչով ներկայացրել է ամբողջական տեսանյութը, եւ նախաքննական մարմինը չէր կարող ականատես չլինել դրան: Վարդեւանյանը նշեց, որ միջնորդելու են, որպեսզի տեսանյութի ամբողջական տարբերակը կցվի գործի նյութերին եւ հաջորդ դատական նիստին հետազոտվի համակարգչով:
Այնուհետեւ սահմանվել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը: Ըստ այդմ, սկզբում կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, հետո կհարցաքննվեն տուժողն ու վկաները, վերջում՝ ամբաստանյալները: Այսօրվա դատական նիստին հետազոտվել են գործի համար նշանակություն ունեցող որոշ փաստաթղթեր, զննության, բերման ենթարկելու արձանագրություններ:
Նշենք, որ գործով տուժող ճանաչված դատավոր Աննա Դանիբեկյանը նիստին չէր մասնակցում, ինչի վերաբերյալ դատարանը նախապես չէր տեղեկացվել: Անդրադառնալով այս հանգամանքին՝ պաշտպան Արամ Վարդեւանյանը նշեց, որ դատավարական պարտականությունների տեսանկյունից դա իր համար առնվազն անակնկալ է. «Ծանուցագիրն ուղարկվել էր աշխատանքի վայր, բայց ստացել էր թե ոչ, դատարանը տեղեկություն չուներ, դե, չէր կարող չստանալ, բայց ամեն դեպքում, փաստը այն է, որ չէր ներկայացել, մենք մամուլից տեղեկանում ենք, որ նա առողջական խնդիրներ ունի, բայց այդ նույն հանգմանքը, կարելի է ասել, դատարանին չի ցանկանում տեղեկացնել»: Վարդեւանյանի խոսքով՝ մեղադրող դատախազը տուժող ճանաչված դատավորի ներկայանալու վերաբերյալ իր պրակտիկայում չհանդիպած հայտարարություն է արել՝ ասելով, որ նրա ներկայությունը՝ որպես հարցաքննվող անձի, այդքան էլ պարտադիր չէ. «Սրան ես հակադարձեցի՝ ասելով, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, եւ եթե ՀՀ վարչապետը, ԱԺ փոխխոսնակը գալիս են դատարան եւ ներկայացնում իրենց ցուցմունքը, չեմ կարծում, որ դատավորը, որի ցուցմունքը այս գործով անձանց կալանավորման որոշումների հիմքն է հանդիսացել, կարող է չներկայանալ դատարան»:
Մեր զրույցում մեղադրող դատախազ Ասպուրակ Ավետիսյանը իր այդ դիրքորոշումը պարզաբանեց նրանով, որ տուժող անձը տվյալ դեպքում գործող դատավոր է. «Դրա անհրաժեշտությունը չկա նաեւ պայմանավորված օրենսդրական կարգավորումներով եւ ՄԻԵԴ-ի համապատասխան որոշմամբ, ըստ որի՝ պետք է հնարավորինս զերծ մնալ դատավորի հետ որեւէ գործողություն կատարելուց, ամեն դեպքում, դատարանը որոշեց վերստին ծանուցել տուժող Աննա Դանիբեկյանին, եւ այդ հարցին անդրադառնալ այն ժամանակ, երբ հաջորդ նիստին էլ չներկայնա, եւ հերթը հասնի տուժողի ցուցմունքի հետազոտմանը, որը գործով ապացույցներից մեկն է»:
Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ այսօրվա նիստը հետաձգվել է: Պայմանավորված երկրում առկա արտակարգ դրությամբ եւ հաշվի առնելով, որ գործով անազատության մեջ գտնվող անձ չկա, հաջորդ դատական նիստը նշանակվել է շուրջ մեկ ամիս անց՝ ապրիլի 29-ին՝ ժամը 16:00-ին:
Լուսանկարը՝ նախորդ դատական նիստից
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT