Հյուրանոցների, տուրիստական գործակալությունների, հանրային սննդի եւ վարսավիրանոցների աշխատակիցները օժանդակցություն կստանան

30/03/2020 schedule13:20

ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 8-րդ միջոցառումների ծրագիրը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սա վեցերորդ միջոցառման մյուս թիրախն է, բայց սրանով նաեւ թիրախ ոլորտներ են սահմանված։

«Ոլորտներ ենք սահմանում, որոնք համարում ենք խոցելի կամ տուժած ոլորտներ։ Եվ այդ ոլորտների աշխատակիցների համար, որոնք աշխատում են այս պահին, սահմանում ենք օժանդակության վճար, մոտավորապես միջին աշխատավարձի չափով»,- ասաց փոխվարչապետը։

Նա նշեց, որ այդ ոլորտներն են հյուրանոցային, հանրային սնունդ, զբոսաշրջություն, վարսավիրանոցներ, մանրածախ առեւտրի ծառայություններ, սակայն դա չի վերաբերում այն մարածախ առեւտրին, երբ վաճառվում է դեղորայք, սնունդ, ոգելից խմիչք ու ծխախոտ։

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը մանրամասնեց ծրագիրը՝ նշելով, որ աջակցության չափը հաշվել են հետեւյալ կերպ։

Նշված ոլորտներում վարձու աշխատողների համար հունվար եւ փետրվար ամիսների իրենց հաշվարկված միջին աշխատավարձի կեսի չափով աջակցություն կտրամադրվի, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը եւ ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը, այսինքն՝ 136 հազար դրամը։ Եթե վերջին երկու ամիսներին աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձից, ապա նրանք կստանան վերջին երկու ամիսների միջին աշխատավարձի չափով գումար։

«Անհատ ձեռնարկատերերի համար նույնպես սահմանել ենք աջակցություն. նրանց 2019 թվականի չորրորդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար կհատկացվի, բայց ոչ պակաս, քան 68 հազար դրամը եւ ոչ ավելի, քան 136 հազար դրամը»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս ճգնաժամից ամենաշատը տուժել են տուրիզմի հետ առնչվող ճյուղերը՝ հյուրանոցները, տուրիստական գործակալությունները եւ հանրային սննդով զբաղվողները. «Շատ կարեւոր է ասել, որ մենք աջակցում ենք հենց աշխատողներին, գումարը հենց աշխատողներն են ստանալու, ոչ թե նրանց գործատուները»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այդ գումարը նպաստի տեսքով է տրամադրվելու, հարկեր չեն գանձվելու։

Նաիրի Սարգսյանը հավելեց, որ վարսավիրանոցներն ու ոչ սննդամթերքի մանրածախ վաճառք իրականացնող խանութները եւս թիրախ խումբ են այս ծրագրով. «Ընդհանուր շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը, եւ ծրագրի բյուջեն գերազանցում է 10 մլրդ դրամը»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7368 դիտում

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ