Երևան
12 °C
2011 թվականի սեպտեմբերին Վենետիկի կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվել է «Վարակում» (Contagion) ֆիլմը, որ ներկայացնում է մի նոր վարակի տարածման, սկզբնական շրջանում դրա դեմ բժշկագիտական աշխարհի անզորության, հանրային համակարգերի՝ վտանգը թերագնահատելու փորձերի, քաղաքական պատասխանատուների հակասությունների ու իրավիճակից օգտվող խարդախ դեղագործների եւ նրանց սպասարկող սոցցանցերի՝ մերօրյա իրավիճակին բավական նման մի պատմություն:
Ֆիլմի ռեժիսորն է Սթիվեն Սոդերբերգը, գլխավոր դերերում են Մեթ Դեյմոնը, Ջուդ Լոուն, Գվինեթ Փելթրոուն, Քեյթ Ուինսլեթը, Լոուրենս Ֆիշբորնը, Մարիոն Կոտիլարդը:
Կինոնկարը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կինոդահլիճներում ցուցադրման առաջին իսկ ամիսներին ունեցել է միլիոնավոր դոլարների դիտումներ: Այս ամիս ֆիլմը կրկին դարձել է ամենադիտվողներից մեկը՝ COVID-19 համաճարակի հետեւանքով աշխարհում ստեղծված իրավիճակին զարմանալի նմանությունների շնորհիվ:

Ֆիլմի առաջին րոպեներին խոշոր պլանով ընդգծվում են առարկաներ, որ ձեռքից ձեռք են անցնում, ցավերից ու ջերմությունից տառապող ուղեւորներ ու աշխատողներ, որ, հիվանդությունը դժվարությամբ անտեսելով, ապրում են իրենց առօրյայով՝ օրվա ընթացքում հազար ու մի առարկայի ձեռք տալով, մարդկանց հետ շփվելով, հազալով ու փռշտալով: Վարակն արագ փողոցից փողոց, քաղաքից քաղաք ու երկրից երկիր է անցնում:

Անծանոթ հիվանդությունից առաջին մահերը մտահոգում են բժիշկներին, սակայն քաղաքական գործիչները հեշտ չեն համաձայնում փոխել կյանքի սովորական ընթացքը. գուցե դա այնքան էլ վտանգավոր չէ: Իսկ գուցե այնքան էլ անվտանգ չէ. չուսումնասիրված լինելու դարձերեսի հավանական խնդիրներն են մատնանշում բժիշկները:

Հիվանդության ծանրությունը շուտով վերջակետ է դնում այս վեճին, եւ միանգամից առերեսում բժշկական ռեսուրսների սահմանափակության, անօգնական մնացած հիվանդների խնդրին. ծածկոցները չեն բավարարում ջերմության մեջ սրթսրթացողներին, բժիշկներն ու բուժքույրերը չեն հասցնում օգնել մարդկանց, հիվանդանում են նաեւ բժիշկները, պաշտոնյաները, վարակը հետազոտողները: Մահվան վիճակագրությունը խլում է մարդկանցից հարազատին վերջին հրաժեշտ տալու իրավունքը:

Աշխարհակարգի փլուզման նկարագրությունը ներհյուսված է մի ընտանիքի ողբերգության պատմությանը: Աշխատանքային ուղեւորությունից վարակն իր հետ բերել է կինը, նա մահանում է տուն վերադառնալու օրը, շուտով մահանում է նաեւ փոքր որդին, ամուսինը պարզվում է՝ չի հիվանդանա իր իմունային համակարգի բնական հակազդման շնորհիվ: Սակայն նա ուժերի գերլարումով պիտի վարակից հեռու պահի դստերը, ով չի բացառվում, որ վարակվի: Սիրահարված դեռահասին սոցիալական հեռավորություն պահպանել ստիպելը հեշտ գործ չէ, սակայն այսպիսով հեռուստադիտողի համար առավել ընդգծվում է դրա կարեւորությունը վարակի տարածումը կանխելու գործում:

Օրերի ընթացքում փլուզվում են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները. բժշկական պիտույքների պակասի մասին լսելուց անմիջապես հետո ամբոխը ներխուժում է դեղատուն ու թալանում այն. հաջորդիվ՝ մթերքի խանութները, հետո՝ ինչ պատահի՝ ավերելով ու հրդեհելով:

Իրավիճակից օգտվում են նաեւ տարբեր դեղագործական ընկերություններ՝ առաջարկելով նորահայտ, գուցեեւ անվնաս, սակայն նաեւ՝ ոչ բուժիչ միջոցներ: Բժիշկները ստիպված են գերլարված աշխատանքին զուգահեռ հերքել նաեւ այդ միջոցների մասին լուրերը: Իսկ լավ լուրի սպասող միլիոնավոր մարդիկ պատրաստ են հավատալ ամեն ինչի: Հսկայական գումարի դիմաց հետեւորդների մեծ թվաքանակ ունեցող բլոգերը հիվանդ է ձեւանում, որոշակի հեղուկ ընդունում ու «առողջանում»: Հետագայում հերքվում է նրա հիվանդ լինելը, սակայն դա չի խանգարում, որ նրա 12 միլիոն հետեւորդները գրավի ահռելի գումարը վճարեն ու նրան կալանքից ազատեն:

Բուժող դեղի ու պատվաստանյութի սրտատրոփ սպասման մեջ ոմանք ենթադրում են, որ իրենց հայրենի հեռավոր գյուղերն ու աղքատ երկրները փրկվողների հերթի վերջում կլինեն, եւ «իրենց հերթն առաջ գցելու համար» առեւանգում են գիտնականների, պաշտոնյաների:

Ֆիլմն ավարտվում է անստույգ լավատեսությամբ: Գտնվում է պատվաստանյութը, որ պիտի տրամադրվի վիճակահանությամբ. յուրաքանչյուր օր պիտի պատվաստվեն տարվա որոշակի օր ծնված մարդիկ: Սակայն այս սրվակները լաբորատորիայում՝ այլ պատվաստանյութերի շարքում տեղադրելու դրվագում ընդգծվում են դատարկ դարակները՝ կարծես գուժելով նոր վարակների և նոր պատվաստանյութերի անհրաժեշտության անխուսափելիությունը:


«Վարակում»-ի երեւակայական նորահայտ վիրուսն իր չղջիկային ծագմամբ, Չինաստանից տարածվելով, չոր հազով ու տենդով, օդակաթիլային տարածմամբ ու թոքերի ախտահարումով բավական նման է նոր կորոնավիրուսին: Տարածումը, մարդկանց արձագանքը, պետությունների որոշումների հերթականությունը շատ նման, երբեմն էլ՝ նույնական են այսօրվա իրականության հետ:

Երբ վարակում ֆիլմի սցենարիստ Սքոթ Բյորնսին այս օրերին հարցրել են, թե ինչպես է կարողացել այսպես ճշգրիտ ու ազդեցիկ պատկերել ապագայի մի իրավիճակ, նա պատասխանել է. «Տարիներ շարունակ վարակաբանություն եմ ուսումնասիրել, բազմաթիվ հարցազրույցներ ունեցել վարակաբանների ու այլ մասնագետների հետ»:

Նշենք նաև, որ օրեր առաջ Կոլումբիայի համալսարանի հանրային առողջության մասնագետները խնդրել են, որ «Վարակում» ֆիլմի դերասանները տան պայմաններում տեսագրեն ուղերձներ՝ ուղղված տներում փակված մարդկանց: Դերասաններն իրենց տեսաուղերձներում կոչ են արել պահպանել հանրային կյանքի նոր պահանջները, լսել բժիշկներին, մասնագետներին:
Քեյթ Ուինսլեթը հիշեցնում է հիգիենան պահելու կարեւորության մասին. «Լվացեք ձեր ձեռքերն այնպես, կարծես դրանից կախված է ձեր կյանքը»,- ասել է նա:

«Մարդիկ, փրկեք ձեզ սիրելիներին՝ հեռու մնալով նրանցից: Արեք՝ ինչպես ես. նստեք բազմոցին ու լավ ֆիլմեր դիտեք»,- նշել է Մեթ Դեյմոնը՝ հիշեցնելով, որ ակտիվ կյանքի սիրահար երիտասարդներն այս վարակը կհաղթահարեն թերեւս հեշտությամբ, սակայն նրանցից վարակված սիրելիները՝ գուցեեւ ոչ:

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT