10 օրով կերկարացվեն խիստ սահմանափակումները. վարչապետը հորդորում է լուրջ մոտենալ իրավիճակին (տեսանյութ)

ՀՀ կառավարությունը ՀՀ տարածում 10 օրով երկարացնում է խստացված սահմանափակումները: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նման որոշման պատճառը կորոնավիրուսի դրական դեպքերի աճն է: Առավոտյան տվյալներով՝ Հայաստանում 532 դեպք կա, սա նշանակում է՝ 499 մարդ շարունակում է բուժում ստանալ:

«Վիճակագրությունը մեզ անհանգստացնում է: Այստեղ կա 2 նեգատիվ սահման. մեկը խուճապահար լինելն է կորոնավիրուսի կապակցությամբ, մյուսը՝ չափազանց հանգիստ լինելը: Ես խնդրում եմ իսկապես շատ լուրջ վերաբերվել առկա իրավիճակին: Մեր հիվանդներից 424-ը նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից՝ 90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում: Աշխարհի վիճակագրությունը եւս շատ վատն է, կանխատեսելի է, որ աշխարհում 1 միլիոն վարակակիրների թիվն անցնելու է:

Ես հույս ունեմ՝ բոլորս ենք արձանագրում, որ կիրառվող սահմանափակումները ո՛չ կառավարության համար են, ո՛չ էլ բարձրաստիճան պաշտոնյաների: Դրանք բոլորի համար են, քաղաքացիների անվտանգության համար են: Ես կոչ եմ անում չափազանց լուրջ վերաբերվել այս իրավիճակին: Մտածենք ինքներս մեր մասին, մեր մտերիմների, հատկապես՝ ավագ սերնդի մեր հարազատների մասին, որովհետեւ նրանք շատ խոցելի են»,- ասաց վարչապետը:

Նա խոսեց նաեւ բջջային հավելվածով մարդկանց տեղաշարժի մասին տեղեկատվություն ստանալու օրենքի նախագծի մասին, որը քիչ առաջ ԱԺ-ում չընդունվեց: Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ խնդիրն այն է, որ որոշ դեպքերում դժվար է հասկանալ, թե մարդն ումից է վարակվել կամ ում է վարակել կորոնավիրուսով:

«Սահմանափակումների հետ միասին աճում են նաեւ խնդիրները, այդ թվում՝ տնտեսական»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ իրավիճակն է պահանջում ապրել որոշակի ժամանակահատված որոշակի սահմանափակումների մեջ:

«Չկա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չլինի: Մենք ի սկզբանե՝ մինչեւ դանակը ոսկորին չի հասել, խիստ սահմանափակումներ չենք մտցրել, դա արվել է քաղաքացիների առօրյան չխաթարելու համար:

Պարետատունը համապատասխան որոշումը կհրապարակի: Հիմնական ուղերձը նույնն է՝ մնացեք տանը, պահպանեք ձեզ ու ձեր հարազատներին, պահպանեք կարգապահություն: Խուճապի պետք չէ մատնվել, բայց շատ հագնիստ լինել էլ պետք չէ: Դեպքերը շատանում են նաեւ այն պատճառով, որ մենք սահմանափակումները ճշգրիտ չենք պահպանում: Կան նաեւ բերովի դեպքեր»,- եզրափակեց վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով համբերատարության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4031 դիտում

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ