Դիտարկված 257 կազմակերպությունից 38-ում խախտումներ հայտնաբերվել են. նրանց գործունեությունը դադարեցվել է 6 ժամով

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսել է մշտադիտարկումներ իրականացնել այն մարմիններում, որտեղ գործունեությունը արտակարգ դրության ժամանակահատվածում թույլատրված էր՝ պայմանով, որ պահպանվեն պարետատան կողմից սահմանված ուղեցույցով հաստատված կանոնները: Մինչ այսօր 257 կազմակերպությունում իրականացվել են մշտադիտարկումներ, արձանագրված խախտումների մասին պարբերաբար կատարվել է իրազեկում:

Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր ասուլիսում նշեց, որ 257 կազմակերպությունից 38-ում (ներառյալ նրանց մասնաճյուղերում) 6-ական ժամով դադարեցվել է գործունությունը, որից հետո ևս մեկ անգամ իրականացվել է մշտադիտարկումը՝ համոզվելու համար, որ նշված թերությունները վերացվել են:

Բացի դրանից, նրա խոսքով, մինչև կանոնավոր ուղևորափոխադրումների դադարեցումը մշտադիտարկումներ են իրականացվել նաև տրանսպորտային ընկերություններում՝ դիտարկելու համար՝ ախտահանումն իրականացվում էր, թե ոչ: 64 կազմակերպություններից, Ավագյանի հավաստմամբ, խախտումներ արձանագրվել են 2-ում, և հաջորդ իսկ երթից դրանք «կարգի բերված են եղել»:

Ի պատասխան այն հարցի, թե ինչ պատիժներ են նախատեսվում սահմանված խախտումներն արձանագրելու պարագայում՝ նա նշեց, որ որպես տուգանքի միջոց այս պահին դեռ ընտրված է 6 ժամով գործունեության դադարեցումը: «Մեր մոտեցումն այն չէ, որ անպայման տուգանվի այդ կազմակերպությունը, այլ, որ պահպանվեն ուղեցույցով նշված կանոնները, մասնավորապես, որ աշխատողները, որոնք անմիջական շփում ունեն հաճախորդների հետ, ապահովված լինեն դիմակներով, իրականացվի օրը երկու անգամ ջերմաչափում՝ հերթափոխի սկզբում և ընթացքում, պահվեն սանիտարահիգիենիկ կանոնները՝ ունենան ծորակներ՝ մշտական ջրով, հանդերձարաններ»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմնականում առաջին երեք կանոնների խախտումը նկատելու դեպքում միանգամից առաջարկ է ներկայացվում պարետատուն, որպեսզի այդ կազմակերպությունների աշխատանքները դադարեցվեն:

Ավագյանը նշեց, որ խախտումներ արձանագրվել են առաջին հնգյակում հայտնի սուպերմարկետներում, դրանք հետագայում վերացվել են: «Նախքան խախտումն արձանագրելն այդ մասին իրազեկում է կատարվում: Իսկ հիմա արդեն իրազեկման ընթացքում նաև հանձնում ենք տպված ուղեցույցը ու խնդրում, որ այն փակցված լինի թե՛ հաճախորդների համար և թե՛ հենց գործատուի և աշխատողների համար: Շատ ավելի օգտակար է լինում, քանի որ հենց հաճախորդն է երբեմն պահանջում, որ պայմանները պահվեն՝ ըստ այդ ուղեցույցի»,- ասաց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2244 դիտում

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ

Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

ԼՂ-ը լուծարելուց հետո ուզում են լուծարել ՀՀ-ը կամ երկրի ներսում երկիր հիմնել. Կրեմլից հրաման ունեն․ Բլեյան

Մեղրիում «Կրթվելը նորաձև է». կայացել է Շարժման 25-րդ հանդիպումը. լուսանկարներ, տեսանյութ

Ավարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ

Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ

Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ

Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև

ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է

ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին

ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին

Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան

Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում

Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում

Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի

Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»

Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ

Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ

Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ