Երևան
12 °C
Կորոնավիրուսային համաճարակը շարունակում է փոթորկել աշխարհն ու արագորեն տարածվել՝ վնասելով աշխարհի երկրների տնտեսությունները, սոցիալական վիճակն ու առողջապահական համակարգը:
Պարզվում է, աշխարհում դեռ կան անկյուններ, որտեղ կորոնավիրուսային վարակը չի հասցրել ներթափանցել եւ որեւէ դեպք չի գրանցվել, կամ էլ՝ չի գրանցվել պաշտոնական աղբյուրների համաձայն:
Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան հետազոտական ինստիտուտը շարունակում է հետեւել կորոնավիրուսի աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ վարակի տարածման տեմպերին ամբողջ աշխարհում: Մինչ մարդիկ քննարկում են, թե Աֆրիկա մայրցամաքում հաջողվել է խուսափել վարակից, պարզվում է՝ աֆրիկյան 54 պետություններից մնացել է միայն 3 երկիր, որտեղ մինչ օրս կորոնավիրուսի որեւէ դեպք չկա գրանցված:
Դրանցից մեկը Լեսոտոյի Թագավորությունն է: Թեպետ վիրուսին դեռ չի հաջողվել սողոսկել այս պետության սահմաններից ներս, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, մարտի 30-ից այս փոքր լեռնային պետությունը՝ մոտ 2 միլիոնից էլ պակաս բնակչությամբ, սահմանել է 25-օրյա կարանտին: Աշխատում են միայն հիվանդանոցները, խանութներն ու կոմունալ ծառայություններով զբաղվող հիմնարկները: Լեսոտոն դարձել է Աֆրիկայի առաջին պետությունը, որն ամբողջությամբ փակել է իր արտաքին սահմանները՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով:

Լեսոտոյի Թագավորություն
COVID-19 վարակի ոչ մի դեպք չի գրանցվել նաեւ Սան-Տոմե եւ Պրինսիպիում: Թեպետ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այստեղ վարակի ոչ մի դեպք չգրանցվելու պատճառն այն է, որ Գվինեական ծովածոցի այս կղզային պետությունը չունի թեստավորման համապատասխան սարքավորումներ, այնուամենայնիվ, Սան-Տոմե եւ Պրինսիպիում, որտեղ ապրում է 200 հազարից մի փոքր շատ մարդ, լրջորեն նախապատրաստվում են համաճարակի հնարավոր ներթափանցմանը. փակվել են դպրոցներն ու կրթական մյուս հաստատությունները, չեղարկվել են թռիչքները, կարանտինային գոտում է տեղավորվել մոտ 100 մարդ, որոնք վերջերս են ժամանել Սան-Տոմե եւ Պրինսիպի՝ այլ երկրներից:

Սան-Տոմե եւ Պրինսիպի
Կորոնավիրուսի համաճարակից զերծ մնացած աֆրիկյան երրորդ պետությունը Կոմորի կղզիներն են: Այն փաստը, որ Հնդկական օվկիանոսի հարավ-արեւմուտքում գտնվող այս արշիպելագում դեռեւս գրանցված չէ վարակի ոչ մի դեպք, տեղի իշխանությունները բացատրում են տեղական բժշկության առանձնահատկություններով: Բանն այն է, որ Կոմորիի իսլամական կղզիներում լայնորեն կիրառվում է մալարիայի բուժման դեղամիջոցը եւ պատվաստանյութերը, ու թեպետ ասվածը գիտականորեն ապացուցված չէ, սակայն տեղական բժիշները կարծում են, որ հենց հակամալարիային միջոցառումներն են թույլ տվել պետությանը խուսափել կորոնավիրուսի տարածումից:

Կոմորի կղզիներ
Իսլամական հավատքի հետնորդների մեկ այլ երկրում՝ Եմենում եւս, պաշտոնական տվյալներով, դեռեւս չկան COVID-19-ի հաստատված դեպքեր: Այնուամենայնիվ, երկիրն ամենայն լրջությամբ է նախապատրաստվել կորոնավիրուսի դեմ պայքարին: Նախ՝ Եմենի հակամարտության կողմերը, առաջինն արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ համաշխարհային հրադադարի կոչին, համաձայնել են երկրում կրակի դադարեցման շուրջ, այնուհետ Ադենեում կարանտինային կենտրոն է բացվել: ԱՀԿ-ում նշում են, որ եթե Եմենում համաճարակ բռնկվի, երկրի՝ բազմամյա պատերազմական փուլերում քայքայված առողջապահական համակարգը չի կարողանա դիմակայել վարակին եւ միլիոնավոր մարդկանց կյանքը հսկայական վտանգի առաջ կկանգնի:

Եմեն
Բավական շուտ սկսեցին կորոնավիրուսի վարակի դեմ նախապատրաստական աշխատանքներ տանել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում: Արդեն հունվարի 24-ին երկրում ներդրվեց կարանտին, դադարեցվեցին երկաթուղային եւ օդային կապերը այլ երկրների հետ, խստացվեց երկիր ժամանող օտարերկրացիների ստուգումը, նրանց համար կարանտինի ժամկետ սահմանվեց մինչեւ 30 օր, թեպետ երկրում չկար արձանագրված ոչ մի դեպք: Այնուամենայնիվ, «Միջկորեական համագործակցության հետազոտությունների կենտրոն»-ի հարավկորեացի փորձագետների կարծիքով, ԿԺԴՀ-ում իրավիճակի վերաբերյալ փոխանցվող տվյալները լիաժեք չեն, ուստի դժվար է ասել, ճշգրի՞տ են, արդյոք, պետական մակարդակով նշվող տվյալները՝ երկրում վարակի բացակայության մասին:

ԿԺԴՀ
Կորոնավիրուսի վարակից հաջողվել է խուսափել նաեւ Տաջիկստանին եւ Թուրքմենստանին, համենայնդեպս՝ պաշտոնական տվյալներով:
Տաջիկստանում COVID-19-ի արդեն ավելի քան 700 թեստավորում է իրականացվել, բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական: Վերջին շրջանում երկիր ժամանած բոլոր մարդիկ տեղափոխվել են կարանտինային գոտիներ: ԱՀԿ-ի պաշտոնական տվյալներով, Տաջիկստանի կարանտինային գոտիներում այժմ գրեթե 4 հազար մարդ է մեկուսացված, սակայն վարակի հաստատված ոչ մի դեպքի մասին տվյալներ չկան:

Տաջիկստան
Պաշտոնական տվյալներով, կորոնավիրուս չկա նաեւ Թուրքմենստանում, սակայն միջազգային կառույցները հավաստում են՝ Թուրքմենստանի իշխանությունների հրապարակած վիճակագրություններին այնքան էլ պետք չէ հավատալ: Ավտորիտար պետության համբավ վայելող այս երկրում ամեն ինչ շատ խիստ է: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել էր, որ այստեղ արգելված է կորոնավիրուս բառը որեւէ կերպ հիշատակելը, արգելվել է անգամ բառը ներառել բժշկական եւ կրթական բուկլետներում, բացառված է կորոնավիրուսի հետ կապված լրատվությունը երկրի մեդիայում, իսկ փողոցում հայտնված ցանկացած մարդու, որը դիմակով է, սպառնում է ազատազրկում: Ահա հենց այս հանգամանքներում է պետական մակարդակով հայտարարվում, որ Թուրքմենստանում կորոնավիրուսի որեւէ դեպք չկա:

Թուրքմենստան
Այս ամենի հետ մեկտեղ, կորոնավիրուսից զերծ երկրների մեծ մասը, բնականաբար, կղզային պետություններն են: Կիրիբատիի Հանրապետությունը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, Սողոմոնի կղզիները, Տուվալուն, Տոնգան, Վանուատուն՝ աշխարհագրական դիրքով մեկուսացած լինելու եւ զբոսաշրջիկների փոքր թվի պատճառով կարողացել են խուսափել վարակից: Օրինակ՝ 10 հազար բնակիչ ունեցող Նաուրու պետություն տարեկան ընդամենը 160 զբոսաշրջիկ է այցելում, բնակելի հատվածը բավական հեռու է հիմնական կղզեխմբից: Այնտեղ ընդամենը 1 հիվանդանոց կա, իսկ Տուվալուում՝ 1 հոսպիտալ՝ 100 մահճակալով:
Այս շրջանում խաղաղօվկիանոսյան կղզային այս պետություններում առհասարակ չի գործում հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ, փակ են սահմանները, քանի որ իշխանությունները ռիսկի դիմել պարզապես չեն կարող:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT