Սպառման ծավալները նվազել է, դրա համար փոքր խանութներում որոշ ապրանքների գները բարձրացրել են․ Գեւորգյան

Արտակարգ դրության ռեժիմի հաստատումից հետո սոցցանցերում հաճախ ահազանգեր են հնչում ապրանքների գների բարձրացման մասին։ Թանկացումները տեղի են ունենում հիմնականում փոքր խանութներում, իսկ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գների հիմնավորվածության վերաբերյալ ուսումնասիրություններ է իրականացնում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների մոտ:

«Հայկական ժամանակ»-ը թեմայի շուրջ զրուցել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանի հետ՝ պարզելու թանկացումների ֆոնին հանձնաժողովի իրականացրած քայլերը։

- Պարո՛ն Գեւորգյան, ՏՄՊՊՀ-ն այս պահին ո՞ր շուկաներում է ուսումնասիրություն անում, դրանց արդյունքներն արդեն հայտնի՞ են:

- Այս պահին ուսումնասիրություն ենք իրականացնում 5 շուկայում՝ մեդիա գովազդ, հանքարդյունաբերություն, դեղերի շրջանառություն, ձու եւ ալյուր։ Բոլոր դեպքերում ուսումնասիրությունն ընթացիկ է։ Եթե պրոցես սկսենք, պետք է հարուցվի վարչական վարույթ, որի պարագայում գործընթաց է սկսվում։ Նախ տնտեսվարողներին պետք է տանք պարզաբանելու իրավունք, սա առնվազն 2 ամիս տեւում է։ Հիմա մենք գրեթե բոլոր շուկաներում վարույթ ենք սկսել, որտեղ տեսել ենք գների բարձրացման տենդենց, եւ որը, ըստ մեզ, կարող է խնդրահարույց լինել։

- Արտակարգ դրությունից հետո որոշ ապրանքատեսակների գների բարձրացման մասին ահազանգեր են հնչում. ոսպի, հնդկաձավարի, ալյուրի, լոլիկի, բանջարեղենի, կոճապղպեղի թանկացման մասին էր խոսվում։ Այս առումով ի՞նչ է անում հանձնաժողովը։

- Մի շարք ապրանքատեսակների գների դիտարկում ենք իրականացնում ամեն օր՝ հաց, շաքարավազ, թթվասեր, կարագ, պանիր, կաթ, մածուն, կաթնաշոռ, խտացրած կաթ, հավի միս, ձու, ձեթ, մակարոն, բրինձ, ձավար, ոսպ, հնդկաձավար, ոլոռ, ալյուր, ձիթապտուղ, սուրճ, թեյ, միս, երշիկ, նրբերշիկ, ձուկ, ադամաթուզ, ծխախոտ, խնձոր, նարինջ, մանդարին, կիվի, կարտոֆիլ, լոլիկ, ռուսական վարունգ, բիբար, կոճապղպեղ եւ այլն։ Տեղեկատվություն է ստացվում, որ, օրինակ, առեւտրային ցանցում գնի բարձրացում է տեղի ունեցել: Մատակարարից ճշտում ենք՝ եթե գինը բարձրացրել է, սկսում ենք մատակարարի փաստաթղթերն ուսումնասիրել։ Իսկ բանջարեղենի առումով, քանի որ գյուղատնտեսական ապրանք է, եւ խաղացողների քանակը շատ մեծ է՝ կախված ջերմոցներից, գինը բարձրանում եւ իջնում է։

Օրինակ՝ սովորական սորտի լոլիկը եղել է 2230, հիմա դարձել է 1830։ Բայց սա ՏՄՊՊՀ-ի ֆունկցիան չէ։ Ոչ միայն կոճապղպեղի, այլեւ շատ գյուղատնտեսական ապրանքների առումով մենք ունենք նույն պատկերը՝ շուկայից ձեռք են բերում միջնորդները։ Մինչեւ հասնում է վաճառատեղ, գինը բարձրանում է։ Ներմուծման գները չեն բարձրացել։ Հաշվի առնելով հանրության մեծ պահանջը՝ գտանք այն տնտեսվարող սուբյեկտին, որը մարտի վերջին՝ հաշվի առնելով, որ խանութներում պահանջարկ կա, գնել էր մոտ 200 կգ կոճապղպեղ։ Տնտեսվարողի խոսքով՝ դրա համար հարկ էր վճարել, պետք է շահութահարկ վճարի եւ դրա համար այդ պատկերն է ունեցել։

- Քաղաքացիները գնաճը կանխելու հարցում ակնկալիքներ են ունենում ՏՄՊՊՀ-ից, սակայն վերջին շրջանում հանձնաժողովի պատասխաններից հետո քննադատական կարծիքներ են հնչում, որ կառույցը վերահսկել չի կարողանում։

- Մեր գործառույթների մեջ ընդհանրապես չկա որեւէ կետ, որով մենք գնաճի հետ որեւէ առնչություն ունենանք։ Ես հասկանում եմ՝ քաղաքացիների խնդիրը չէ հասկանալ, թե որ մարմինն ինչով է զբաղվում, քանի որ իրենք խնդիր ունեն, որը բարձրաձայնում են։ Դա շատ նորմալ է, մենք դրան նորմալ ենք վերաբերվում, բայց հանձնաժողովը կարող է վարույթ հարուցել, օրինակ՝ եթե գերիշխող տնտեսվարող սուբյեկտը շուկայում ունի, ասենք, 50 տոկոս դիրք եւ անհիմն գին է բարձրացնում կամ իջեցնում։ Այդ պարագայում մենք վարույթ ենք սկսում։

Օրինակ՝ շաքարավազի գինը նվազում կամ բարձրանում է, մենք մոնիթորինգ ենք անում, հասկանում ենք ինքնարժեքը, ձեռբքերման եւ իրացման գները, ճանապարհածախսը, պահպանման ծախսը եւ հաշվարկելով՝ տնտեսվարողին ասում ենք՝ սովորական պայմաններում այսքան պետք է լիներ գինը, ինչո՞ւ ես թանկ կամ էժան վաճառում։ Դրանից հետո մենք փորձում ենք հիմնավորել՝ արդյոք տնտեսապես հիմնավոր էր իր կատարած քայլը, թե ոչ։ ...Հիմա ասում են՝ հացը թանկացել է, օրինակ՝ Վանաձորում 20 դրամով։ Այնտեղ 40 տնտեսվարող սուբյեկտ կա, 8 դաշտ, որը մրցակցային է, չկա որեւէ խոշոր տնտեսվարող։ Մենք պատճառներն ենք փորձում գտնել, եթե ալյուրն է թանկացել, ապա ինչպես կազդի հացի գնի վրա։ Ասում են՝ դպրոցները փակվել է, սպառման ծավալները՝ նվազել։ Ու քանի որ մարդիկ նաեւ տանն են հաց թխում, խանութները չեն կարողանում իրենց հիմնական պարտավորությունները կատարել՝ հոսանքի փող վճարել, պարտքեր վճարել, այդ պատճառով 1 հացի ինքնարժեքն ավելի է բարձրանում. չէ՞ որ եթե դու վաճառում ես 100 հատ հաց, ինքնարժեքը 100-ի վրա ենք բաժանում, եթե վաճառում ես 10 հատ, ինքնարժեքն ինքնաբերաբար բարձրանում է։

- Ստացվում է, որ փոքր տնտեսվարողներն անվերահսկելի են։ ՏՄՊՊՀ-ի վերահսկողության գործիքակազմն ավելացնելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

- ՏՄՊՊՀ-ն հիմա գործիքակազմերի փոփոխության օրենք է մշակում, բայց նույնիսկ այդ օրենքում մենք չենք նախատեսում փոքր տնտեսվարողների վերահսկողություն։ Չկա մի երկրի մի կառույց, որը նման ֆունկցիա ունի, ինչո՞ւ՝ տրամաբանություն կա։ Եթե, օրինակ, ցանկացած փոքր խանութ շաքարավազի գինը 30 տոկոս թանկ է դնում, ակնհայտ է, չէ՞, որ եթե Դուք այդտեղից չգնեք շաքարավազ, նա չի կարողանալու վաճառել։ Եթե փոքրը գինը բարձր է դնում, ապա մի քանի օր հետո փակվելու է, քանի որ իր սպառման ծավալը փոքր է։ Իսկ եթե մեծ խանութն է բարձրացնում, իսկ փոքրը, ասենք, մեկ հոգուն շատ չի կարողանում վաճառել՝ Դուք այլ տարբերակ չեք ունենում, քան մեծ խանութից գնելը, այսինքն՝ փոքրին վերահսկելու տրամաբանություն չկա։ Իրականում փոքր խանութն ստիպված է լինելու շուկայի կանոններին ենթարկվել, քանի որ փոքր է։ Գրել էին, թե Գյումրի քաղաքի փողոցներից մեկի խանութում գները բարձրացրել են: Մենք մարդկանց ուղարկեցինք, պարզվեց՝ փոքր կրպակ է։ Ինչո՞ւ են բարձրացրել, որովհետեւ ծավալները սպառման իջել են, մարդկանց ծախսերը մնացել են նույնը, բայց հիմա այդ փոքրը շուկայի վրա չի կարող ազդել։ Եթե կողքի մեծ խանութը շուկայական հիմնավոր գին է դնում, ապա բոլորը կգնան այդտեղ։ Օրինակ՝ բոլոր գյուղացիները չեն կարող, չէ՞, մի օր պայմանավորվել ու գին բարձրացնել։ Դժվար, չէ՞, որ 1000 հոգի միանգամից պայմանավորվի։ Եթե բոլոր փոքրերը բարձրացրել են, նշանակում է՝ շուկայում ինչ-որ խնդիր կա։ Նույն դիմակների պարագայում ձեռքբերման արժեքը թանկ էր, այսօր էլ է թանկ։

- Օրեր առաջ Էկոնոմիկայի նախարարն իր հարցազրույցում առաջարկեց քաղաքացիներին օգտվել ոսպի եւ հնդկաձավարի փոխարինչից։ Գների եւ շուկայի ուսումնասիրության ոլորտում լինելով, ըստ Ձեզ, որո՞նք են այդ փոխարինիչները։

- Անկեղծ ասած՝ ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց։

- Ալկոգելի եւ դիմակների շուկայում այս պահին ի՞նչ վիճակ է։

- Ալկոգելի շուկան առաջին օրվանից էլ թանկ չի եղել։ Միայն մի դեպք ենք արձանագրել, երբ փոքր դեղատունը սպեկուլյատիվ բան էր արել, դրա հետ կապված վարույթ ունենք հարուցած։ Մի դեպք էլ ունեցանք, երբ չգործող օնլայն հարթակ էր ստեղծվել, մեծ ծավալի եւ գների ալկոգել էր տեղադրվել, սակայն մենք պարզեցինք, որ այդ կայքն ուղղակի չի գործում։ Մինչեւ կորոնավիրուսի պանդեմիան եւ դրանից հետո որեւէ գին չի բարձրացել։ Հիմա արտադրողների քանակն էլ է բավական շատ։ Ինչ վերաբերում է դիմակներին, իհարկե, դեռեւս ձեռքբերման գինը բարձր է, սակայն ի տարբերություն առաջին օրերի՝ որոշակի նվազում է տեղի ունեցել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4079 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին