Երևան
12 °C
ԱԺ-ում քննարկվում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցրերի մշտական հանձնաժողովը ԿԲ-ի նախագահի պաշտոնի համար առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Մարտին Գալստյանի թեկնածությունը։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն իր ելությում ներկայացրեց թեկնածուի ինքնակենսագրականը։ Նա շեշտեց, որ Գալստյանն ուսանել է ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում եւ ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ Սովորել է նաեւ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան դպրոցում։ 2018 թվականից առ այսօր ԿԲ-ի խորհրդի անդամ է։
«Եթե ես այս բարձր ամբիոնից ելույթ ունենայի մի քանի ամիս առաջ, ապա իմ ելույթը կառուցված կլիներ այլ տրամաբանությամբ»,- այսպես սկսեց իր ելույթը ԱԺ-ում Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։ Նա նշեց, որ ելույթում հիմնականում կներկայացներ այն տեսլականը, որն ունի՝ որպես ԿԲ-ի նախագահի թեկնածու, բայց այսօր մենք ապրում ենք այլ իրականությունում։ Նրա համոզմամբ՝ այսօր արագ փոփոխվող եւ անորոշություններով լի աշխարհ է։
Գալստյանը ներկայացրեց այն տնտեսական անկման հնարավորությունները, որոնց հետ համակարծիք են աշխարհի տնտեսագետները եւ հավելեց, որ հիմնական հնչող եզրույթը հետեւյալն է՝ արձագանքել արագ եւ անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է։
«Պատասխանատու վարկավորման կարեւոր էլեմենտը մարդկանց ֆինանսական հոսքերին համահունչ որոշումների կայացումն է»,- հայտարարեց Գալստյանը։ Նրա կարծիքով՝ արդյունավետ քաղաքականությունը ոչ թե ֆինանսական հնարավորությունների սահմանափակումն է, այլ ֆինանսական կրթվածության բարձր մակարդակ ունեցող հասարակությունը։
Այնուհետեւ թեկնածուին հարցեր տալու համար գրանցվեց 37 պատգամավոր, ինչից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կատակեց՝ էդքան վատ ա ամեն ինչ։ Նա օգտվեց արտահերթ հարց տալու իրավունքից եւ շեշտեց, որ 1990-ականների ավարտին խոսակցություն կար ԿԲ-ի մանդատի ընդլայնման մասին։ «Շատ երկրներ ԿԲ-ին օժտում են գործառույթներով, որոնք միտված են՝ մասնակցելու տնտեսական աճին եւ առավելապես սպառողների շահերի առավել մեծ պաշտպանությանը։ Արդյոք մեր երկրում ակտուա՞լ է այս հարցը, արդյոք եղած մակարդակն այնքան կայացած չէ՞, որ կարելի է մտածել նաեւ մանդատի ընդլայնման մասին»,- ասաց Միրզոյանը։
«Ես կարծում եմ, որ մեր երկրի ներկայիս իրավիճակում մանդատը ճիշտ է ընտրված։ Մանդատը, որն ունենք, վերաբերում է գների եւ համակարգի կայունությանը, այս երկուսն էլ իրար հա՛մ փոխլրացնող են, հա՛մ իրար հետ բախման մեջ են, ուստի այդտեղ կա կորդինացիայի խնդիր»,- պատասխանեց Մարտին Գալստյանը։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, Գալստյանի խոսքով՝ ապացուցված փաստ է, որ ԿԲ-ի՝ կայուն մակրոմիջավայրի ստեղծումը ինքնին նպաստում է դրան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը
Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին
Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը
Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն
Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան
Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել
Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան
Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ
Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան
Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան
«Չոռնի Անոն» և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու կասկածանքով
Կարծում էինք՝ դրոշմանիշերի հաշվառումը և որակը կասկածի տեղ չի թողնում, արդեն դա էլ միարժեք չէ. Իոաննիսյան
ՆԳՆ-ն ամփոփել է մինչ 16։00-ն ստացած ահազանգերն ու խախտումների մասին հաղորդումները
Առևանգման վերաբերյալ հաղորդում և նման փաստ չկա. ՆԳՆ-ն մեկնաբանել է «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել ենք իրավապահներին. հանձնաժողովի նախագահ
Պարեկները տուգանել են Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին
Գրություններ ենք կազմում բոլոր կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար․ Ալեքսանյան
Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ 14:00-ի դրությամբ
Մխչյան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է նաև մեքենա. լուսանկար
«Մարդ բերել» արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին. Նազելի Բաղդասարյան
Զերծ մնալ քարոզչությունից. թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբ
Մոսկվայում բռնկվել ու այրվել է ՌԴ նախագահին սպասարկող կառավարական լիմուզինը
Հստակ երևում է՝ ընտրողը խնդիր է տեսել քվեախցիկի հետ, և ինքն է խնդրում ստուգել այն. Ալեքսանյանը՝ ահազանգի մասին
«Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից. հաղորդում կներկայացվի
Եթե մեր քվեաթերթիկը 1-ն է, ի՞նչ անենք, կարո՞ղ է գտնում եք, որ առհասարակ ՔՊ-ի թերթիկը տալ պետք չէ. Ալեքսանյան
Երևանում և մարզերում սպասվում են կարճատև անձրևներ, քամու ուժգնացում
Սերժսարգսյանական և ռոբերտքոչարյանական ամբողջ լրատվադաշտը լծված է Գյումրիում ՔՊ-ի դեմ հակաքարոզին. Ալեքսանյան
Ընտրական գործընթացների վերաբերյալ քանի ահազանգ է ստացել ՆԳՆ-ն և ինչ աշխատանք է արվել ժամը 12:00-ի դրությամբ
Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ ժամը 11:00-ի դրությամբ
Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանն էլ է հերքել այդ տեղեկությունը. Սարիկ Մինասյան. տեսանյութ
Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր
Լյուդվիգ Գյուլնազարյանը կատարել է քաղաքացիական պարտքը. լուսանկարներ
Քաղաքացիները կարող են ընտրախախտումների վերաբերյալ հայտնել թեժ գծին. ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է հրապարակել
Գյումրիում և Փարաքարում ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT