Ուզում եմ երաշխիք տաք, որ բանկային գաղտնիքի թուլացման հարցով մի բան կանեք․ Մարուքյանը՝ ԿԲ նախագահի թեկնածուին

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մեր գործող իշխանությունները ցուցաբերում են 0-ական հարգանք մարդու անձնական տիրույթի հանդեպ։ Այս մասին այսօր Կենտրոնական բանկի նախագահի ընտրության քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ խոսքը բանկային գաղտնիքի մասին է, որն իր համար մարդու անձնական տիրույթի հարց է։ «Նախկին իշխանություններն ապօրինի ձեւով իմանում էին՝ ով որ բանկում ինչքան փող ունի։ Այսօրվա իշխանությունը չի ուզում ապօրինություն անել, ընդունում է օրենքներ, որ օրենքով անի»,- ասաց Մարուքյանը։ Նա ԿԲ-ի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանին հարցրեց, թե ԿԲ-ն՝ որպես ոլորտում կարծիք արտահայտող ինստիտուտ, ինչպե՞ս է պահելու բանկային գաղտնիքը։

«Ո՞նց եք ներդրողներին ձեր քաղաքականությամբ համոզելու, որ Հայաստանում անվտանգ է ներդրում անելը, որովհետեւ բարձրագույն իշխանությունն անգիր գիտի վերջին հավաքարարից մինչեւ առաջին բիզնեսմեն՝ ով ինչքան փող ունի բանկերում»,- ասաց Մարուքյանը։

ԿԲ նախագահի թեկնածուն պատասխանեց, որ մտքեր կան, որոնք իր տիրույթից դուրս են։ «Իրավապահների հարցեր եք բարձրացնում։ Եթե ինչ-որ մարդ կա Հայաստանում, որ գիտի՝ ով ինչքան փող ունի որտեղ, դա խոսակցություն է, որին ես չեմ ուզում մասնակցել»,- ասաց Գալստյանը։

Օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է բանկային գաղտնիքին, Գալստյանի կարծիքով, ունի հստակ իրավակարգավորումներ։ «Նախ հստակ նշված է այն գործերի շարքը, որոնցով կարելի է ինչ-որ գործողություն սկսել։ Ինչ վերաբերում է բանկային գաղտնիքի թուլացմանը, ապա այդտեղ հետեւյալ մոտեցումը կա։ Գլխավոր դատախազը կամ գլխավոր դատախազի տեղակալը պետք է միջնորդություն ներկայացնի դատարան, ունենա դատարանի վճիռ, նոր կարողանա այդ գործերի շրջանակում գնա ինչ-որ բանկային գաղտնիքի հետեւից, նաեւ պետք է ապացուցի, որ դա վերջին ատյանի գործողություն է եւ ուրիշ ոչ մի ձեւով չի կարող այդ գործն առաջ տանել»,- ասաց Գալստյանը եւ հավելեց, որ երբ անընդհատ խոսվում է բանկային գաղտնիքի թուլացման մասին, դա շատ ավելի մեծ վնաս է տալիս։ «Պետք չէ խոսել բանկային գաղտնիքի թուլացման մասին, եթե դե ֆակտո այդտեղ կան ֆիլտրեր, եւ կա կնոկրետ շրջանակ, որն այս պահին այդ իրավակարգավորումները ներառում է»,- նկատեց թեկնածուն։

Այնուհետեւ Մարուքյանն ասաց, որ այս խոսքերն իրեն հիշեցրին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն ասում էր՝ ճգնաժամի մասին չխոսենք, սուս մնանք, ճգնաժամը չի գա։ «Հիմա բանկային գաղտնիքը, որ թուլացվել է, ասում ենք՝ թուլացել է։ Հիմա դուք՝ որպես ԿԲ-ի նախագահի թեկնածու, ուզում եմ՝ երաշխիքներ տաք, որ վերջին հաշվով թուլացումը չի թուլացվում կամ, լա՛վ, թուլացել է, բայց մենք մի բան կանենք»,- ասաց Մարուքյանը։

Գալստյանը կրկին շեշտեց, որ իր պատկերացմամբ իրավակարգավորման մեջ ֆիլտրեր կան։ «Հնարավոր է՝ ձեր տեսանկյունից դրանք բավարար չեն, բայց մենք բազմիցս այդ հարցը քննարկել ենք եւ դիրքորշում ենք արտահայտել, որի արդյունքում այդ ֆիլտրերն այսօր կան։ Չգիտեմ՝ երաշխիք է, թե երաշխիք չէ իմ ասածը, բայց դա է»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ այս պահին նաեւ ֆինանսական կայունությանը սպառնացող վտանգ չկա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1963 դիտում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին

Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը

Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն

Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան

Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել

Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան

Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը

ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ

Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան

Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան

«Չոռնի Անոն» և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու կասկածանքով

Կարծում էինք՝ դրոշմանիշերի հաշվառումը և որակը կասկածի տեղ չի թողնում, արդեն դա էլ միարժեք չէ. Իոաննիսյան

ՆԳՆ-ն ամփոփել է մինչ 16։00-ն ստացած ահազանգերն ու խախտումների մասին հաղորդումները

Առևանգման վերաբերյալ հաղորդում և նման փաստ չկա. ՆԳՆ-ն մեկնաբանել է «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը

Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել ենք իրավապահներին. հանձնաժողովի նախագահ

Պարեկները տուգանել են Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին

Գրություններ ենք կազմում բոլոր կարգազանցներին վարչական պատասխանատվության ենթարկելու համար․ Ալեքսանյան

Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ 14:00-ի դրությամբ

Մխչյան գյուղի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է նաև մեքենա. լուսանկար

«Մարդ բերել» արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին. Նազելի Բաղդասարյան

Զերծ մնալ քարոզչությունից. թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հանդես են եկել հայտարարությամբ

Մոսկվայում բռնկվել ու այրվել է ՌԴ նախագահին սպասարկող կառավարական լիմուզինը

Հստակ երևում է՝ ընտրողը խնդիր է տեսել քվեախցիկի հետ, և ինքն է խնդրում ստուգել այն. Ալեքսանյանը՝ ահազանգի մասին

«Անկախ դիտորդի» դիտորդ Սևադա Ղազարյանին հեռացրել են Գյումրիի 31/37 տեղամասից. հաղորդում կներկայացվի

Եթե մեր քվեաթերթիկը 1-ն է, ի՞նչ անենք, կարո՞ղ է գտնում եք, որ առհասարակ ՔՊ-ի թերթիկը տալ պետք չէ. Ալեքսանյան

Երևանում և մարզերում սպասվում են կարճատև անձրևներ, քամու ուժգնացում

Սերժսարգսյանական և ռոբերտքոչարյանական ամբողջ լրատվադաշտը լծված է Գյումրիում ՔՊ-ի դեմ հակաքարոզին. Ալեքսանյան

Ընտրական գործընթացների վերաբերյալ քանի ահազանգ է ստացել ՆԳՆ-ն և ինչ աշխատանք է արվել ժամը 12:00-ի դրությամբ

Ինչպիսին է քվեարկության ակտիվությունը Գյումրիում և Փարաքարում՝ ժամը 11:00-ի դրությամբ

Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանն էլ է հերքել այդ տեղեկությունը. Սարիկ Մինասյան. տեսանյութ

Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են տարածաշրջանային հարցեր

Լյուդվիգ Գյուլնազարյանը կատարել է քաղաքացիական պարտքը. լուսանկարներ

Քաղաքացիները կարող են ընտրախախտումների վերաբերյալ հայտնել թեժ գծին. ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է հրապարակել

Գյումրիում և Փարաքարում ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

2 տեղամասում նիստն ուշացել է, 3-ում՝ խախտում եղել. ինչ իրավիճակ է Գյումրիում և Փարաքարում՝ 9:30-ի դրությամբ

Թաթոյանը բոլորին կոչ էր անում պատասխանատու լինել խոսքերում, վե՞րջ, այդ սկզբունքն այլևս չի՞ գործում. Սաֆարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կդիմի դատարան. Ալեքսանյան