Երևան
12 °C
Իրականում մարդիկ, որոնք վերցնում են ոչ հարմար պայամաններով վարկեր, ի սկզբանե գիտեն, որ դա լինելու է շատ բարձր տոկոսով վատ վարկ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը։ Նա հավելեց, որ, այնուամենայնիվ, մարդիկ, այդ ամենը գիտակցելով, գնում են այդ քայլին։ «Ցանկացած վարկային կազմակերպության կայքէջը բացելիս առաջին հաղորդագրությունը, որ գալիս է, այն է, որ դուք վերցնում եք շատ վատ պայմաններով, շատ ծանր վարկ, խնդրում ենք գիտակցեք, որ դուք պիտի վճարեք, ու մարդիկ շարունակում են գնալ այդ ճանապարհով»,- ասաց թեկնածուն։ Ըստ նրա՝ այդտեղ կա երկակի լուծում․ մեկը՝ օրենսդրությամբ որոշակի սահմանափակումներ դնել այդ դաշտում, երկրորդին գալ հասնելն էլ, թեկնածուի խոսքով, իր երազանքն է։ Դա այն կետն է, որտեղ մարդը գիտակցված է գնում այդ քայլին՝ ունենալով բավարար ֆինանսական միջոցներ իր պարտավորությունները նորմալ կերպով սպասարկելու համար։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն էլ նկատեց, որ ծխախոտի վրա էլ է գրված՝ ծխելը վնասակար է առողջությանը, բայց մարդիկ շարունակում են դա գնել եւ օգտագործել։ Նրա խոսքով՝ հենց դրա համար էլ որոշակի գործիքակազմով պետք է կարողանալ կանխել ծխախոտի օգտագործումը։
Գաբրիելյանը շեշտեց, որ այդ մարդիկ մեծ մասամբ կարիք ունեն այդ գումարի եւ ուզած-չուզած վերցնում են այդ վարկը։ «Մեր անելիքն այստեղ ո՞րն է, որ, օրինակ, զսպենք որոշակի վարկային կազմակերպությունների ախորժակը»,- առաջարկեց պատգամավորը։
Գալստյանը պատասխանեց, որ նրանք էլ են նման օրենսդրական նախաձեռնության ջատագովը։ «Պետք է ֆինանսական կազմակերպություններն ի սկզբանե վարկը տրամադրելիս գնահատեն՝ մարդն ի վիճակի է վճարն իրականացնել, թե ոչ։ Այդ կերպ սահմանափակելուն, բնականաբար, կողմ ենք»,- ասաց նա։ Տոկոսները վերեւից սահմանափակելու վերաբերյալ կան մի քիչ մտավախություններ, եւ, թեկնածուի խոսքով, դա կապված է գործիքի ոչ շուկայական լինելու փաստի հետ։
«10 հազար դրամ վերցնում են, հետո ամսական 2000 դրամ պիտի տոկոս վճարեն, եւ դա հսկայական թիվ է ստացվում, բայց այդ պահին, օրինակ, այդ մարդն ունի 10 հազար դրամի կարիքը եւ պատրաստ է վճարել 2000 դրամ տոկոս դրա համար»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ ֆինանսական կազմակերպությունները որոշակիորեն հասանելիություն են ապահովում։
«Եթե մենք այդ հնարավորությունից մարդկանց զրկենք, մարդիկ հայտնվելու են ինչ-որ խմբերի կամ մարդկնանց ճիրաններում, որը շատ ավելի վատ է, եւ մենք այդ կետից ենք սկսել, որ հասել ենք այս կետին։ Մենք չենք ուզում նորից հետ գնալ այդ կետին, որ դանակահարություններ ու սպանություններ լինեն փողի համար»,- եզրափակեց Գալստյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է
ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան
Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը
Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում
Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը
Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից
Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ
Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները
Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում
Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները
Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում
Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը
Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին
Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը
Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն
Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան
Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել
Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան
Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ
Մեր բոլոր վստահված անձինք ունեն այս թերթիկներից, որոնցով հաշվում են մասնակցությունը տեղամասում. Ալեքսանյան
Գյումրվա անեծք՝ Չոռնի Անոյի հույսին մնաս. Հարությունյան
«Չոռնի Անոն» և մի շարք այլ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու կասկածանքով
Կարծում էինք՝ դրոշմանիշերի հաշվառումը և որակը կասկածի տեղ չի թողնում, արդեն դա էլ միարժեք չէ. Իոաննիսյան
ՆԳՆ-ն ամփոփել է մինչ 16։00-ն ստացած ահազանգերն ու խախտումների մասին հաղորդումները
Առևանգման վերաբերյալ հաղորդում և նման փաստ չկա. ՆԳՆ-ն մեկնաբանել է «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Քաղաքացին վերցրել է նույնականացման կտրոնն ու փախել, դիմել ենք իրավապահներին. հանձնաժողովի նախագահ
Պարեկները տուգանել են Սարիկ Մինասյանի մեքենան վարած վարորդին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT