Օրինագծով առաջարկվում է ծախսագրումների արտոնություն տալ բոլոր տնտեսվարողներին․ Բաբկեն Թունյան

Այս նախձեռնությամբ առաջարկում ենք կապիտալ ծախսերի մասնատումների վերաբերյալ լրացում կատարել Հարկային օրենսգրքում։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Նա ներկայացրեց, որ այսօր գործող հարկային կարգավորումներով եթե տնտեսվարողը ներդրումներ է կատարում, այսինքն՝ սարքավորումներ է գնում կամ շենք-շինություններ է գնում կամ կառուցում, ապա չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել։ Առանձին խմբերի համար կան սահմանված նվազագույն ժամկետներ, օրինակ՝ համակարգիչների եւ նման տեխնիկայի համար՝ 1 տարի, արտադրական սարքավորումների համար՝ 5 տարի, շենքերի-շինությունների համար՝ 20։

Պատգամավորի օրինակով եթե մեկը 1 մլն դոլար արժողությամբ հոսքագիծ է գնել, չի կարող այդ ծախսը հենց նույն հարկային տարում ծախսագրել, այլ 5 տարում՝ մաս-մաս։ Ներկա պահին հարկային օրենսգրքում այդ կանոնից կա մի բացառություն։ Այն վերաբերում է կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերին։ Այս դեպքում, ինչպես ներկայացրեց Թունյանը, տնտեսվարողը կարող է այդ կանոնից շեղվել եւ սարքավորումների ու անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել վճարումների ժամկետը։ «Այս փոփոխությամբ առաջարկում ենք՝ այս նույն արտոնությունը կամ հնարավորությունը տարածվի բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կկատարեն մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը»,- ասաց Թունյանը՝ հավելելով՝ սա խթանելու է, որ այն տնտեսվարողները, որոնք նպատակ ունեին ներդրումներ անել հաջորդ տարում, կատարեն հիմա։ «Հեծանիվ չենք հորինել, այս գործիքն աշխարհի մի շարք երկրներում կիրառվել է եւ շարունակվում է կիրառվել»,- եզրափակեց Թունյանը։

Ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հետաքրքրվեց, թե ո՞րն է լինելու արդյունավետության գնահատման չափանիշները։

«Եթե մենք ունենանք որոշակի ծավալով ներդրումներ, հետո ինտուիտիվ դժվար է լինելու պատասխանել այն հարցին, թե այս նախաձեռնությունը որքանով նպաստեց ներդրումների հոսքին։ Կարծում եմ, որ ամեն դեպքում որոշակի խթանող ազդեցություն ունենալու է»,- պատասխանեց Թունյանը։ Ըստ նրա՝ շատ կարեւոր է, որ այս նախագծով հարկային արտոնություն չի տրվում, ընդամենը հնարավորություն է տրվում տնտեսվարողին՝ կառավարելու իր ֆինանսական հոսքերը։ «Դրա համար եթե նույնիսկ օգուտը ոչ այնքան մեծ կամ ակնհայտ չլինի, միեւնույն է, այս նախագծի ընդունումը արդարացված կլինի»,- ասաց Թունյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ նախագծով տվյալ արտոնությունները տրվում են միայն ռեզիդենտներին եւ շեշտեց, որ եթե խոսքը ներդրումների մասին է, ապա պետք է էական չլինի այդ փաստը։ Թունյանը պատասխանեց, որ առաջինից երկրորդ ընթերցում նախատեսվում է այդ կետով փոփոխություն կատարել։

Թանդիլյանի հաջորդ հարցը վերաբերում էր ժամկետներին։ Նրա կարծիքով՝ նախ տնտեսական ճգնաժամը չի ավարտվելու ո՛չ վաղը, ո՛չ մյուս տարի, ուստի կարելի է երկարաձգել ներդրումներ անելու ժամկետը, որը հիմա մինչեւ սույն տարվա դեկտեմբերի 31-ն է։ Նա նաեւ հավելեց, որ մարդկանց համար ներդրում անելու որոշում կայացնելը նույնիսկ կարող է չտեղավորվել այդ ժամկետի մեջ։

«Այս հնարավորությունից եւ արտոնությունից հիմնականում օգտվելու են այն մարդիկ, որոնք ի սկզբանե պլանավորել էին ներդրումներ կատարել․ սա ուղղակի լրացուցիչ խթան է լինելու, որ այդ ներդրումները տեղափոխեն ավելի մոտ ժամանակահատված։ Այս ընթացքում, որպես փորձաշրջան, կտեսնենք, որ այդ գործիքն աշխատում է, կարելի է նաեւ քննարկել ընդհանրապես կարգավորումը թողնելու կամ երկարացնելու հարցը»,- եզրափակեց Թունյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2940 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ